Armenian      
Սպառողական կրեդիտավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2017

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրերի վրա, բացառությամբ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

4) վարձակալության պայմանագրերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պայմանագրերով նախատեuված է, որ վարձակալության oբյեկտի նկատմամբ uեփականության իրավունքն անցնելու է վարձակալին:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.11.2017
ՀՕ-183-Ն