Armenian   Russian    
Քաղաքական ապաստանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.10.2017

Հոդված 1. «Քաղաքական  ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՕ-229 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած» բառերը փոխարինել «միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած» բառերով.

2)  4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «30 օրվա ընթացքում» բառերով», իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահին» բառերը` «դատական կարգով» բառերով.

2)   5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «եւ բողոքի» բառերը.

2) 1-ին մասի առաջին պարբերության «, անհրաժեշտ փաստաթղթերի հետ, դիմումը (սույն օրենքի 5-րդ հոդված) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը փաստաթղթերն» բառերը փոխարինել «հայցողի դիմումն» բառերով, իսկ «մեկամսյա» բառը` «եռամսյա» բառով.

3) 1-ին մասի երկրորդ պարբերության «3 ամիս» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով.

4) 2-րդ մասի «ներկայացմամբ եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից» բառերը փոխարինել «որոշմամբ» բառով.

5) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Լիազոր պետական մարմնի» բառերով.

6) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի» բառերը փոխարինել «Օտարերկրացիների» բառով.

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «միջնորդությամբ դադարել» բառերը փոխարինել «որոշմամբ դադարեցվել» բառերով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինն առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին» բառերը փոխարինել «մարմինը որոշում է ընդունում» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ գլխի ուժի մեջ մտնելու օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

09.11.2017
ՀՕ-150-Ն