Armenian      
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.10.2017

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի տասնութերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 55.1-ին հոդվածում՝

1) 2-րդ մասի «էլեկտրոնային հաղորդակցության ցանցի» բառերը փոխարինել «հեռարձակման թվային ցանցի» բառերով.

2) 4-րդ մասի «հաղորդակցության ցանցի» բառերը փոխարինել «հեռարձակման թվային ցանցի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 55.2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «երեք» բառը փոխարինել «վեց» բառով, իսկ 4-րդ եւ 5-րդ մասերի «վեց» բառը՝ «երեք» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Ազգային հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծի եւ ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն, ընդ որում այս դեպքում հանրային լսումներ չեն անցկացվում.

3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում սույն օրենքի 55.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջին:»:

Հոդված 4. Օրենքի 62-րդ հոդվածի 16-րդ մասի երրորդ նախադասությունը «մարզում» բառից հետո լրացնել «թվային» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

09.11.2017
ՀՕ-152-Ն