Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.10.2017

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը «Երեւանը» բառից հետո լրացնել «հանրային իրավունքի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «եւ այլ օրենքներով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարության կողմից լիազորված մարմինը» եւ «կառավարության կողմից լիազորված մարմինն» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Երեւանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 22-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«22) քաղաքապետի կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի     նախաձեռնությամբ     ավագանու      անդամների      ընդհանուր      թվի

ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակում է տեղական հանրաքվե.».
2) 36-րդ կետը «քաղաքապետի առաջարկությամբ սահմանում է» բառերից հետո լրացնել «քաղաքապետին եւ» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 37-րդ կետով.
«37) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման կարգը եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցները:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ եւ 53-րդ հոդվածների 1-ին մասերում, 83-րդ հոդվածի  2-րդ մասում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «դադարեցման» բառից հետո լրացնել «կամ դադարման» բառերով:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «չորս» բառը փոխարինել «հինգ» բառով:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20.  Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը

1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝

1) դադարել են ավագանու լիազորությունները.

2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.

5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.

6) նա հրաժարական է տվել:

2. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ  հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

3. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա  քաղաքապետի կողմից կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը անձամբ ներկայացնում է քաղաքապետին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ քաղաքապետին ներկայացվելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում  է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը:»:

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման Երեւանի վարչական տարածքում:»:

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Քաղաքապետի որոշմամբ անհետաձգելի համարվող՝ ավագանու իրավական ակտերի նախագծերը առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել նիստից առնվազն երկու օր առաջ:»:

Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«1. Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը:»:

Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «խմբակցության ղեկավարին» բառերից հետո լրացնել «եւ քաղաքապետին» բառերով.

2) 4-րդ մասից հանել «, եւ վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող ավագանու առնվազն մեկ անդամ» բառերը:

Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հավասար՝ ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի հերթական պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վիճակահանությամբ: Եթե խմբակցությունը չի առաջադրում մշտական հանձնաժողովի նախագահի  եւ (կամ) տեղակալի թեկնածու, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:».

2) 8-րդ մասը «համապատասխան խմբակցությունը» բառերից հետո լրացնել «, իսկ դրա անհնարինության դեպքում հարցը լուծվում է ավագանու անդամի դիմումի հիման վրա» բառերով:

Հոդված 14. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 45. Քաղաքապետի լիազորությունների դադարումը, դադարեցումը

1. Քաղաքապետի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորություններն ստանձնելու պահից:

2. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`

1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.

2) քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

3) հրաժարական է տվել.

4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.

5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.

6) մահացել է:

3. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, բացառությամբ 6-րդ կետով սահմանված դեպքի, ավագանին կազմում է քաղաքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:

5. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ:»:

Հոդված 15. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրությունները անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:»:

Հոդված 16. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «պարտադիր» բառը փոխարինել «սեփական» բառով.

2) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կազմակերպում է ավագանու աշխատանքները, կատարում է ավագանու որոշումները, իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.».

3) 3-րդ կետը «կառուցվածքային» բառից հետո լրացնել «եւ առանձնացված»  բառերով.

4) 4-րդ կետը «շինությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հողամասերի» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.».

6) 14-րդ կետը «առաջարկություն» բառից հետո լրացնել «քաղաքապետին եւ» բառերով.

7) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) բացառապես սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ իրավասություններ:»:

Հոդված 17.  Օրենքի 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդ  հոդվածների 1-ին մասերում  «պարտադիր լիազորությունները» եւ «պարտադիր լիազորությունը» բառերը փոխարինել «սեփական լիազորությունները» եւ «սեփական լիազորությունը» բառերով:

Հոդված 18. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենքի 56.1-ին հոդվածի վերնագրում, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ մասերում «համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «քաղաքապետ» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 20. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենքի 64-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասի առաջին պարբերությունում   «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով:

Հոդված 22. Օրենքի 66-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 66.  Քաղաքապետի լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում».

2) 1-ին մասի «քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների բնագավառում» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում» բառերով:

Հոդված 23. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Օրենքի 69-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 69.  Քաղաքապետի՝  համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունները

1. Քաղաքապետը, սույն օրենքով սահմանված սեփական եւ պետության պատվիրակած լիազորություններից բացի, օժտված է նաեւ  ավագանու սահմանած կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններով:

2. Համայնքի կամավոր խնդիրները սահմանում է համայնքի ավագանին:»:

Հոդված 25. Օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի «քաղաքապետի կամավոր լիազորությունների» բառերը փոխարինել «համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված լիազորությունների» բառերով:

Հոդված 26. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «պարտադիր եւ կամավոր» բառերը փոխարինել «սեփական» բառով:

Հոդված 27. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «23.00» թիվը փոխարինել «24.00» թվով:

Հոդված 28. Օրենքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու անհնարինության դեպքում վարչական շրջանի ղեկավարի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում քաղաքապետը:»:

Հոդված 29. Օրենքի 105-րդ հոդվածում՝

1) 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերի «տարածքային կառավարման նախարարությունը» եւ «տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը»  եւ «տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի» բառերով.

2) 6-րդ մասի «օրենքի» բառը փոխարինել «օրենքով» բառով եւ նույն մասից հանել «77.3 - 77.5-րդ հոդվածներով» բառերը:

Հոդված 30. Օրենքի 113-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 31. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

20.10.2017
ՀՕ-137-Ն