Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2017

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերը հանել.

2) «տրանսպորտի եւ կապի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.

3) «էներգետիկայի եւ բնական պաշարների» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների» բառերով.

4) «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «տարածքային կառավարման եւ զարգացման» բառերով.

5) «տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերով.

6) «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման եւ ներդրումների» բառերով.

7) «քաղաքաշինության նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման եւ ներդրումների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 6-րդ կետում «քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.03.2017
ՀՕ-66