Ապրանքային նշանների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.09.2016

Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ապրանքային նշանների գրանցման» բառերը փոխարինել «ապրանքային նշանների» բառերով, իսկ 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի «ապրանքային նշանի գրանցման» բառերը՝ «ապրանքային նշանի» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.

«Հոդված 6.1. Ծանուցման ժամկետները

1. Պետական լիազոր մարմինը որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով, որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով: Անկախ հայտատուի նախընտրած եղանակից՝ hայտատուն կարող է նաեւ սույն մասում նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ առձեռն:

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումներն ուղարկվում, իսկ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստով կամ կապի միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) աշխատողների թվի մասին տեղեկանքը պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:».

2) 5-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ, եթե պետական տուրքը վճարվել է զեղչով՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:»:

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «չորս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ մասի «հնգօրյա ժամկետում` ծանուցելով» բառերը փոխարինել «՝ հայտնելով» բառով.

3) 4-րդ մասից հանել «հնգօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 9. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ եւ 7-րդ մասերից հանել «` հնգօրյա ժամկետում,» բառերը.

3) 6-րդ մասի «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ եւ 12-րդ մասերից հանել «հնգօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 11. Օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «հնգօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 12. Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «յոթ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 13. Օրենքի 48-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 2-րդ մասերից հանել «տասնօրյա ժամկետում» բառերը.

2) 3-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 14. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 3-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 15. Օրենքի 51-րդ հոդվածի 4 -րդ մասը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաեւ աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:» բառերով:

Հոդված 16. Օրենքի 52-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաեւ աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ:» բառերով.

2) 4-րդ մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 17. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

19.10.2016
ՀՕ-155