Russian    
Տեսչական մարմինների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.04.2016

Հոդված 1. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-254-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին եւ 6.2-րդ կետերով.

«6.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին եւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.

6.2) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.»։

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Հայաստանի Հանրապետության վարչապետը Խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին եւ նրա նկատմամբ կիրառում է խրախուսման եւ պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4 Տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է, ինչպես նաեւ նրա (նրանց) նկատմամբ խրախուսման եւ կարգապահական տույժի միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:».

3) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում Խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.».

4) 5-րդ մասի 5-րդ կետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «Խորհրդի հավանությանն արժանացած» բառերով.

5) 5-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաեւ աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի եւ պատասխանատվության միջոցներ.»:

Հոդված 3 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.04.2016
ՀՕ-35