Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2015

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9.2-րդ հոդվածի աղյուսակը`

1) «պատվաստանյութ` մարդու համար» բառերից հետո լրացնել «, մանրածախ առեւտրի համար» բառերով.

2) «թերապեւտիկ եւ պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առեւտրի համար» բառերից հետո լրացնել«, բացառությամբ պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող եւ երաշխավորված կարգով տրամադրվող ինսուլինի կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի, որոնց համար դրոշմապիտակով դրոշմավորում չի պահանջվում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.01.2016
ՀՕ-6