Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.12.2015

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«մասնավոր մուլտիպլեքսոր ՝ Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի տարածման կամ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.

Հանրային մուլտիպլեքսոր ՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է Հանրային հեռարձակման թվային ցանցի շահագործումը.

Հանրային հեռարձակման թվային ցանց ՝ Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց.

տեղական հեռուստառադիոընկերություն ՝ մինչեւ 2015 թվականի հունվարի մեկը գործող եւ դրանից հետո իր լիցենզիայի պայմանների սահմաններումգործունեությունը շարունակող հեռուստառադիոընկերություն:»։

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ3-րդ մասով.

«3. ՀայաստանիՀանրապետությանտարածքումօտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման ժամանակ գովազդի, ներառյալ՝ վերահեռարձակող գովազդի հեռարձակումն արգելվում է: Օրենքով կամ միջազգային պայմանագրերով կարող են սահմանվել այլ կարգավորումներ:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 6.1

ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 55.1. Ընդհանուր դրույթներ մասնավոր մուլտիպլեքսորի վերաբերյալ

1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով Ազգային հանձնաժողովի տված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:

2. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը։

3. Մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչները (ներառյալ՝ ռադիոկայանները, մալուխները, հեռարձակող սարքավորումները) պետք է լինեն մասնավոր մուլտիպլեքսորի սեփականությունը:

4. Մասնավոր մուլտիպլեքսորն իրավունք չունի մատուցելու այլ ծառայություններ, քան այնպիսիները, որոնք բացառապես կապված են հաղորդակցության ցանցի գործունեության եւ շահագործման հետ։

5. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է իր մուլտիպլեքսի հեռուստառադիոծրագրերի 20 տոկոսը Ազգային հանձնաժողովի սահմանած ժամկետում, բայց ոչ շուտ, քան երեք ամսում տրամադրել Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված հեռուստառադիոընկերություններին՝ հեռուստառադիոհեռարձակում իրականացնելու համար, իսկ մնացած հեռուստառադիոծրագրերը կարող է օգտագործել անձամբ կամ տրամադրել վճարովի կամ անվճար հիմունքներով հեռուստառադիոընկերություններին, բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով վերահեռարձակում իրականացնելու նպատակով: Սույն հոդվածում նշված հեռուստածրագրերը Ազգային հանձնաժողովը տրամադրում է սույն օրենքի 48-49-րդ հոդվածներով սահմանված մրցույթ հայտարարելու միջոցով նոր լիցենզիա ստացած ընկերություններին:

Սույն հոդվածում նշված հեռուստառադիոծրագրերը չեն կարող տրամադրվել Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունք ունեցող հեռուստառադիոընկերությանը, բացառությամբ եթե այդ ընկերությունը հրաժարվում է Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունքից:

Հոդված 55.2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը

1. Ազգային հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու առաջին մրցույթը հայտարարում է մինչեւ 2016 թվականի մայիսի 1-ը: Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում դրա հայտարարելուց մեկ տարի հետո Ազգային հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ:

2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը հայտարարելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, սույն օրենքի 55.1-ին հոդվածի պայմաններին համապատասխանող իրավաբանական անձը Ազգային հանձնաժողով պետք է ներկայացնի՝

ա) դիմում.

բ) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ՝ ցանցի գործարկման ժամանակացույցը.

գ) ապացույցներ դիմողի մոտ հեռարձակման թվային ցանցն ստեղծելու եւ շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ ֆինանսական կարողությունների առկայության մասին:

3. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի համար դիմումում պետք է նշվեն՝

ա) դիմումն Ազգային հանձնաժողովին ուղղված լինելու մասին.

բ) դիմողի գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության իրականացման հասցեն.

գ) մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելու մասին.

դ) մուլտիպլեքսի կառուցման եւ գործարկման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին, ընդ որում, հաճախականությունները պետք է ներառված լինեն Ազգային հանձնաժողովի կառավարման ներքո տրամադրված հաճախականություններում:

4. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո Ազգային հանձնաժողովը ցանցի ստեղծման նախագիծը եւ ժամանակացույցը իր ընտրած փորձագետներին ներկայացնում է տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը վեց ամսվա ընթացքում:

5. Եթե վեց ամսվա ընթացքում հանձնաժողովը չի տալիս տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

6. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո՝ առավելագույնը 15-օրյա ժամկետում, Ազգային հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, որոնց անցկացման վայրի եւ ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am):

7. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո՝ առավելագույնը երկու ամսվա ընթացքում, հիմք ընդունելով փորձաքննության եւ հանրային լսումների արդյունքները, Ազգային հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:

8. Մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները (ներառյալ՝ գնահատման չափանիշները) սահմանվում են Ազգային հանձնաժողովի որոշմամբ:»:

Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«3 . Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործունեությունն այն հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում, որտեղ առկա է ութ կամ ավել հեռուստացույց, կարող է իրականացվել միայն Ազգային հանձնաժողով ծանուցում ներկայացնելուց հետո:»:

Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 57 . Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների վերահեռարձակման մասին ծանուցումը

1 . Սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ծանուցումը հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակողը պարտավոր է Ազգային հանձնաժողով ներկայացնել հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից հինգ օր առաջ:

2 . Ծանուցման մեջ պետք նշվեն այն բոլոր հեռուստաընկերությունների անվանումները, որոնք ծանուցում ներկայացնողը պատրաստվում է վերահեռարձակել, ինչպես նաեւներկայացվում են վերը նշված հեռուստառադիոընկերությունների իրավատերերի հետ կնքված պայմանագրերի լուսապատճենները։

3 . Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների եւ նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով։»:

Հոդված 6. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ22-րդ եւ 23-րդ մասերով .

«22 . Առանց սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման վերահեռարձակում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

23 . Սույն հոդվածի 22-րդ մասով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված իրավաբանական անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61.1-ին հոդվածով.

«Հոդված 61.1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի դադարեցումը

1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիան դադարեցվում է լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ եթե՝

1) մուլտիպլեքսորը չունի օրենքով պահանջվող թվային ցանց.

2) տեխնիկական պատճառներով նրա գործունեության խափանումը տեւում է երեք ամսից ավել։»:

Հոդված 8. Օրենքի 62-րդ հոդվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 62-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ16-րդ մասով.

«16. Մինչեւ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության սկիզբը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է տեղական հեռուստառադիոընկերությունների գործունեությունը՝ գործող լիցենզիաների՝ առանց փոփոխությունների երկարաձգման միջոցով: Ազգային հանձնաժողովը սահմանում է տեղական հեռուստառադիոընկերությունների լիցենզիաների երկարաձգման կարգը եւ պայմանները, որոնք, սակայն, չեն կարող պարունակել հավելյալ պահանջներ, բացի ընկերության կողմից կիրառվող հեռարձակող սարքերի, ընկերության գործունեության (տեւողության) եւ ընկերության մասին հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնելուց: Լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչեւ նշված տարածքը ներառող մարզում հեռարձակման նոր մրցույթի անցկացումը եւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը: Սույն մասում նշված ընկերություններից լիցենզիայի երկարաձգման եւ տարեկան պետական տուրքեր չեն գանձվում:»:

Հոդված 10. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016թ. հունվարի 1-ից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2015
ՀՕ-202