Համայնքային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2015

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքապետարանների եւ գյուղապետարանների» բառերը փոխարինել «համայնքապետարանների» բառով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.

«Հոդված 29.1. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում ձեւավորված նոր համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններն զբաղեցնելը

1. Համայնքների միավորման կամ բաժանման արդյունքում ձեւավորված նոր համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով:»:

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետում «լուծարումը» բառը փոխարինել «գործունեության դադարումը» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.12.2015
ՀՕ-151