Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2014

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի մայիuի 14-ի ՀO-118 oրենքի (այսուհետ` Օրենք) 3.1-ին հոդվածի 3-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում ավտոմեքենաներ:»:

Հոդված 2 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետություններ ապրանքների արտահանման, ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) անձանց կողմից ԵՏՄ տարածքում այլ՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի անբաժանելի մաս համարվող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման եւ դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» թիվ 18 հավելվածով ներկայացված արձանագրությամբ (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի մասին» արձանագրություն), եթե «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք) առանձնահատկություններ նախատեսված չեն:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի «դ» կետի երկրորդ պարբերությունը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով հարկային մարմին ներկայացվում է ներմուծողի կողմից լրացված՝ ներմուծման հարկային հայտարարագիրը» բառերով.

2)  4-րդ մասի «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով.

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման դեպքերում, երբ ԱԱՀ-ն հաշվարկվում եւ վճարվում է հարկային մարմիններին:»:

Հոդված 4. Օրենքի 6.1-ին հոդվածում՝

1)  1-ին մասի առաջին պարբերության «ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած» բառերը փոխարինել «ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) մասով հաշվարկված» բառերով.

2)  1-ին մասի երկրորդ պարբերության «մաքսային մարմինների հաշվարկած» բառերը փոխարինել «հաշվարկված» բառով.

3)  1-ին մասի երրորդ պարբերությունից հանել «մաքսային մարմինների կողմից» բառերը.

4)  1-ին մասի չորրորդ պարբերության «մասով ներմուծման ժամանակ» բառերը փոխարինել «ներմուծման մասով» բառերով, իսկ նույն պարբերությունը «մաքսային մարմիններին» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմիններին» բառերով.

5)  2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մինչեւ սույն հոդվածի առաջին մասով սահմանված հետաձգման ժամկետի լրանալը սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մաքսային մարմիններին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմիններին ներկայացված` հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ` հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, եւ հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե ժամկետի հետաձգումը դադարեցնելու օրվանից 10-օրյա ժամկետում:

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կարող են մարվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով օրենքի համաձայն հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին` վերադարձի գումարի վերաձեւակերպման միջոցով:

Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը եւ այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմինը: Հաշվարկված ԱԱՀ-ի գումարները եւ սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ որպես հարկային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1)   14-րդ կետը «անձնական օգտագործման գույքը» բառերից հետո լրացնել            «, բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 եւ 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչով այլ տրանսպորտային միջոցների» բառերով.

2)   15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով (բացառությամբ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքերի) ապրանքների արտահանման գործարքները.»:

Հոդված 6 . Օրենքը 8-րդ հոդվածում՝

1)  նախաբանը «հարկվող շրջանառությունը» բառերից հետո լրացնել «(հարկման բազան)» բառերով.

2)  2-րդ կետը «ծխախոտի արտադրանքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների» բառերով եւ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

3)  3-րդ կետը «հանրագումարը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված հումքի վերամշակման արդյունքում ստացված ապրանքների ներմուծման դեպքերի, երբ ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-րդ կետով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի 1-ին կետի «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Արտահանում» մաքսային ընթացակարգով» բառերով.

2)  1-ին մասի 7-րդ կետի ««ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանվող» բառերը փոխարինել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված՝ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող» բառերով.

3)  2-րդ մասի «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «(ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում)» բառերով:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը «ներմուծման դեպքում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից կատարվող ներմուծման դեպքերի)» բառերով:

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի 2-րդ կետը «ներմուծման պահին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար սահմանված կարգով եւ չափերով Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարների չափով՝ դրանց վճարման, իսկ ճշտված ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացման դեպքում` հայտարարագրի ներկայացման եւ վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող         ԱԱՀ-ի հաշվարկով» բառերով.

2)  երրորդ մասը «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում» բառերով:

Հոդված 10. Օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում» բառերով:

Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «(ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում)» բառերով:

Հոդված 12. Օրենքը 26-րդ հոդվածում՝

1)  «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում» բառերով.

2)  3-րդ մասի «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետին համապատասխան «Վերարտահանում» մաքսային ռեժիմով ապրանքների արտահանման գործարքների մասով)» բառերը փոխարինել «(բացառությամբ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 226-րդ հոդվածին համապատասխան՝ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների արտահանման գործարքների մասով)» բառերով:

Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածը «ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի) ներմուծման մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում» բառերով:

Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Եթե նախապես հայտարարված մաքսային ընթացակարգը (որի համաձայն մաքսային սահմանով բաց թողնման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ընթացակարգով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Սույն պարբերությամբ նախատեսված ժամկետները չեն տարածվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման գործարքների վրա, որոնց մասով ԱԱՀ-ի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ եւ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը եւ տարածվում է այդ օրվանից հետո ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից ԵՏՄ անդամ այլ պետություններում գրանցված անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման գործարքների վրա:

Սույն օրենքի 1-ին հոդվածը՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով, կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարիների ընթացքում:

Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության կողմից ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 եւ 8704 31 ապրանքային դիրքերում դասակարգվող մարդատար ավտոմեքենաների եւ շարժիչով այլ տրանսպորտային միջոցների համար ԵՏՄ միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի կիրառությունը սկսելու ժամկետից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2014
ՀՕ-243