Armenian      
Հավատարմագրման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2014

Հոդված 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 8-րդ  կետի  «տրամաչափագրումը»  բառը  փոխարինել «տրամաչափարկումը» բառով.

2)  20-րդ եւ 21-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.

«21) տեխնիկական փորձագետ` տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված եւ գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներ եւ փորձ ունեցող ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է համապատասխանության գնահատման մարմնի գնահատմանը մասնակցելու համար.».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-րդ կետով.

«24) իրազեկություն` գիտելիքները եւ հմտությունները կիրառելու համապատասխան ունակություն:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) հավատարմագրման խորհուրդ.».

2) 2-րդ կետից հանել «հավատարմագրման խորհուրդը եւ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5.1-ին կետից հանել «համապատասխանության գնահատման մարմնի եւ սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում նշված» բառերը.

3) 6-րդ կետի «ակտերին, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային եւ միջազգային փաստաթղթերին համապատասխան» բառերը փոխարինել «ակտերին համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ եւ պարտականություններ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի 3-րդ եւ 7-րդ կետերի «իրավասու» բառը փոխարինել «իրազեկ» բառով.

2) 3-րդ կետից հանել «համապատասխանության» բառը.

3) 5-րդ կետի «) այլ իրավական ակտերը եւ ստանդարտները» բառերը փոխարինել «, այլ իրավական ակտերին եւ ազգային ստանդարտներին)» բառերով.

4) 11-րդ կետի «հրատարակում է» բառերը փոխարինել «հրապարակում է» բառերով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված. 9. Հավատարմագրման խորհուրդը

1. Հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմվում է 9 անդամից եւ ձեւավորվում երեք շահագրգիռ կողմերից՝

1) 4 պետական կառավարման մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչներից.

2) 2 հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցիչներից.

3) 3 հասարակական եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

2. Խորհրդի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատում է լիազորված պետական կառավարման մարմինը:

3. Հավատարմագրման ազգային մարմնի գործադիր մարմինը Խորհրդի քարտուղարն է եւ չի կարող հանդես գալ որպես նախագահ:

4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:

6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան տարին երկու անգամ:

7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Խորհուրդը`

1) մշակում է առաջարկություններ միջազգային լավագույն փորձին ներդաշնակ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարության վերաբերյալ.

2) քննարկում եւ առաջարկություններ է ներկայացնում Հավատարմագրման ազգային մարմնի տարեկան ծրագրի վերաբերյալ.

3) հաստատում է հավատարմագրման վկայագրի եւ համապատասխանության գնահատման չկանոնակարգվող ոլորտներում համապատասխանության սերտիֆիկատների ձեւերը.

4) հաստատում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեների գործունեության կարգը եւ կազմը.

5) մասնակցում է Հավատարմագրման ազգային մարմնի աշխատակարգի մշակմանը.

6) Հավատարմագրման ազգային մարմնին խորհրդատվություն է տրամադրում հավատարմագրման ոլորտում քաղաքականության իրականացման հարցերով.

7) ստեղծում է բողոքարկման հանձնաժողով եւ սահմանում բողոքարկման հանձնաժողովի գործունեության ու բողոքարկումների քննարկման կարգը.

8) սահմանում է հավատարմագրման նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները եւ կիրառման կարգը.

9) իրականացնում է լիազորված պետական կառավարման մարմնի հաստատած գործունեության կարգով Խորհրդին վերապահված այլ գործառույթներ:»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը «պարբերական գնահատման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ արտահերթ գնահատման» բառերով.

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաեւ տրված համապատասխանության սերտիֆիկատների եւ գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրների ձեւավորումը եւ վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.».

4) 4-րդ կետը «վերապատրաստման» բառից հետո լրացնել «եւ որակավորման» բառերով.

5)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ կետերով.

«4.1) համապատասխանության գնահատման մարմինների անձնակազմի համար կազմակերպում է որակավորման դասընթացներ եւ տրամադրում վկայագրեր.

4.2) որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) եւ տրամադրում վկայագրեր.

4.3) տրամադրում է համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաեւ վերաձեւակերպված հավատարմագրման վկայագրեր` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.».

6) 9-րդ կետի «, Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային եւ միջազգային փաստաթղթերին համապատասխան» բառերը փոխարինել «համապատասխան, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ եւ պարտականություններ» բառերով:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հավատարմագրման տեխնիկական կոմիտեները ստեղծվում են Խորհրդի կողմից:».

2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման փաստաթղթերի (գնահատումների) ուսումնասիրության արդյունքում կայացնում է հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու վերաբերյալ որոշումներ.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) ընդունում է հավատարմագրումը ընդլայնելու կամ կրճատելու, ինչպես նաեւ կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ որոշումներ:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում «էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը փոխարինել «թղթային եւ էլեկտրոնային տարբերակներով» բառերով:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) պատշաճ կերպով պահպանել հավատարմագրման կանոնները եւ կատարել Հավատարմագրման ազգային մարմնի հետ կնքած պայմանագրով ամրագրված պարտավորությունները, սույն օրենքով եւ համապատասխանության գնահատման մարմինների գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պարտականությունները.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) Հավատարմագրման ազգային մարմնին տրամադրել տեղեկատվություն համապատասխանության գնահատման աշխատանքների վերաբերյալ:»:

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «համար նախատեսված գրանցամատյանները» բառերը փոխարինել «ռեեստրները» բառով:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերապահումներով տրված հավատարմագրման վկայագրերն առավելագույնը գործում են մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2014
ՀՕ-236