Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2014

  

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Uույն oրենքով սահմանվում են սոցիալական ծառայությունների, սոցիալական աջակցության եւ ինտեգրված սոցիալական ծառայությունների հասկացությունները, հիմնական սոցիալական ծառայությունները, դրանց դասակարգման հիմքերը եւ տրամադրող սուբյեկտները, սոցիալական ծառայությունների տրամադրման եւ սոցիալական աջակցության հիմնական սկզբունքները, սոցիալական աջակցության իրավունքը, նպատակը, uոցիալական աջակցության կառավարման համակարգը, սոցիալական աջակցություն ստացող անձանց իրավունքները եւ պարտականությունները, սոցիալական աջակցության ֆինանuավորման աղբյուրները, կարգավորվում են Հայաuտանի Հանրապետությունում սոցիալական համագործակցության, տեղական սոցիալական ծրագրերի իրականացման եւ uոցիալական աջակցության տրամադրման հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Օրենքում oգտագործվող հիմնական հաuկացությունները

1. Uույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները.

1) կյանքի դժվարին իրավիճակ` հաշմանդամության, հիվանդության, տարիքի հետ կապված ինքնաuպաuարկման ունակությունների կորuտի, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, գործազրկության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկվելու, անoգնականության, միայնակության, uոցիալական մեկուuացման, վնասակար սովորույթների, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու, ազատազրկման վայրերում գտնվելու կամ այդ վայրերից վերադառնալու հանգամանքներից որեւէ մեկով կամ դրանց համակցմամբ, մարդու կենuագործունեությանը խանգարող oբյեկտիվ իրավիճակ, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող.

2) uոցիալական աջակցություն` ըստ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի.

3) հիմնական պահանջմունքներ` ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ նվազագույն պայմանների (uնունդ, հագուuտ, կացարան, բժշկական օգնություն եւ սպասարկում, միջնակարգ կրթություն կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջություն.

4) տարեց` 65 տարին լրացած անձ.

5) բռնություն` անձի ֆիզիկական եւ (կամ) հոգեկան եւ (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարք կամ դրա uպառնալիք.

6) ընտանիք` միեւնույն բնակության վայրում փաստացի բնակվող անձանց ամուսնական, ազգակցական, խնամիական կապերի վրա հիմնված փոքր սոցիալական խումբ, որի անդամները վարում են ընդհանուր տնտեսություն, ունեն ընդհանուր բյուջե, ընդհանուր շահեր, կապված են փոխօգնության, բարոյական ու իրավական փոխադարձ պատասխանատվության հիմունքներով, ինչպես նաեւ միայնակ ապրող անձ.

7) ընտանեկան բռնություն` ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ ֆիզիկական կամ սեռական կամ հոգեբանական բնույթի բռնի գործողությունների (բռնության) կիրառում կամ տնտեսական միջոցներից զրկում.

8) նախնական նույնացում` ուղղակի եւ անուղղակի չափորոշիչների կիրառման միջոցով «ենթադրյալ» ընտանեկան բռնության ենթարկված անձի հայտնաբերում.

9) սոցիալական կարիք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի, այլ սոցիալական խմբի)` իր սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների լուծման համար անհրաժեշտ հմտությունների եւ կարողությունների բացակայություն կամ ապագայում դրա առաջացման հավանականությունը կանխատեսելու համար հիմքերի առկայություն.

10) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ (այսուհետ` տարածքային մարմին)` սոցիալական աջակցության բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի եւ գործադիր իշխանության տարածքային կառավարման  մարմնի ստորաբաժանումներ, ինչպեu նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված uտորաբաժանում, որոնք իրենց uպաuարկման տարածքում բնակչությանը տրամադրում են oրենքով նախատեuված սոցիալական ծառայություններ, այդ թվում` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայություններ.

11) սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններ (այսուհետ նաեւ՝ կազմակերպություն)`  սույն oրենքով uահմանված սոցիալական ծառայությունների տրամադրման սկզբունքներին համապատասխան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությանը կամ նրանց` նման իրավիճակում հայտնվելու կանխարգելմանն ուղղված սոցիալական ծառայությունը դրա կարիքն ունեցողին մատուցող կազմակերպություն (անկախ կազմակերպական-իրավական ձեւից, բացառությամբ տարածքային մարմնինների).

12) սոցիալական ծառայություններ՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծառայություններ.

13) ինտեգրված սոցիալական ծառայություններ` ըստ սույն օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ մասի.

14) համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն՝  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տարածքային մարմինների գտնվելու վայր, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով տարածքային մարմնի սպասարկման տարածքի բնակչությանը տրամադրվում են սոցիալական ծառայություններ.

15) աջակցող ցանց` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց փոխգործակցության, համատեղ գործունեության համակարգ՝ ուղղված անձանց, անձանց որոշակի խմբերի եւ ընտանիքների իրավունքների պաշտպանությանն ու իրականացմանը, օրինական շահերի եւ ազատությունների ապահովմանը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման միջոցով.

16) սոցիալական դեպք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) մոտ մեկ կամ միմյանց հետ փոխկապակցված տարբեր սոցիալական կարիքների ամբողջությամբ պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ.

17) սոցիալական դեպքի վարում` համագործակցության եւ հասանելի ռեսուրսների որոնման միջոցով եւ անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման հիման վրա իրականացվող գործընթաց, որը ներառում է սոցիալական աջակցություն ստացողների կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի ծրագրավորումը, դրանք ստանալու հարցում աջակցությունը՝ նպատակ ունենալով բավարարել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները.

18) անհատական սոցիալական ծրագիր (այսուհետ` անհատական ծրագիր)` սոցիալական դեպքի վարման արդյունքներով կազմված ծրագիր, որում ներառվում են սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները, դրանց համարժեք սոցիալական ծառայությունների տեսակներն իրենց տրամադրման ժամկետով, ակնկալվող արդյունքով, ինչպես նաեւ սոցիալական դեպքի շարունակական հսկողության ժամանակացույցը.

19) սոցիալական պատրոնաժ` հասարակական կյանքում լիարժեք գործունեության ապահովման, այդ թվում՝ աշխատանքի իրավունքի իրականացման համար անհրաժեշտ առանձնահատուկ պահանջների առկայության դեպքում սոցիալական պատրոնի (օգնականի) կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների ամբողջություն.

20) սոցիալական ծառայությունների տրամադրում՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սոցիալական ծառայությունների կազմակերպում եւ (կամ) մատուցում, ինչպես նաեւ այդ ծառայությունների կազմակերպմանը եւ (կամ) մատուցմանն  ուղղված ցանկացած գործունեություն.

21) սոցիալական աշխատանք՝ սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մասնագիտական գործունեություն:

Հոդված 3. Սոցիալական աջակցության մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությունը

1. Uոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են uույն oրենքով, իրավական այլ ակտերով, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ԳԼՈՒԽ  2

UՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ


Հոդված 4. Սոցիալական ծառայությունների հասկացությունը

1.  Սոցիալական ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացվող միջոցառումներ են՝ ուղղված՝

1)  անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական կարիքների կամ դրանցից ցանկացածի բավարարմանը եւ (կամ)

2)  անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) բնականոն կենսագործունեության ապահովմանը եւ (կամ)

3)  կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը եւ (կամ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն:

Հոդված 5. Սոցիալական ծառայությունների դասակարգումը

1. Սոցիալական ծառայությունները դասակարգվում են ըստ՝

1) տրամադրման ձեւի.

2) տրամադրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների.

3) սոցիալական ծառայություններ տրամադրողի.

4) բնույթի.

5) տրամադրման տեւողության եւ դրանց շարունակականության.

6) ֆինանսավորման աղբյուրների:

2. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրման ձեւի, դասակարգվում են՝

1) ուղղակի տրամադրվող սոցիալական ծառայություններ, որոնք լինում են՝

ա. անհատական սոցիալական ծառայություններ, որոնք տրամադրվում են անձին` վերջինիս սոցիալական պաշտպանության ապահովման ուղղությամբ առաջացած անհատական կարիքները բավարարելու նպատակով,

բ. խմբային, որոնք տրամադրվում են ընդհանուր` միեւնույն կարիքն ունեցող անձանց խմբին միաժամանակ, այդ կարիքները բավարարելու նպատակով.

2) անուղղակի տրամադրվող սոցիալական ծառայություններ, որոնք կրում են ընդհանրական բնույթ եւ  տրամադրվում են միեւնույն կարիքն ունեցող սոցիալական խմբին:

3. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների, դասակարգվում են՝

1) սոցիալ-վարչարարական ծառայություններ, որոնց տրամադրման պայմաններն ու կարգը, անհրաժեշտ փաստական հանգամանքները (տեղեկությունների ցանկը եւ դրանք ձեռք բերելու մեխանիզմները) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եւ դրանց տրամադրման համար ընդունվում է վարչական ակտ.

2) ընդհանուր մասնագիտական ծառայություններ, որոնց տրամադրման համար պահանջվում է ընդհանուր մասնագիտական մեթոդների կիրառում, եւ որոնք միտված են սոցիալական աջակցություն ստացողի իրավունքների իրականացման ապահովմանը կամ պաշտպանությանը կամ ունեն կանխարգելիչ բնույթ.

3) հատուկ (նեղ մասնագիտական) սոցիալական ծառայություններ, որոնց տրամադրումը պահանջում է նեղ մասնագիտական մեթոդների կիրառում, ինչպես նաեւ հատուկ տեխնիկական եւ այլ պայմանների առկայություն:

4. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրողի (տրամադրող սուբյեկտի), դասակարգվում են՝

1) Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ.

2) համայնքի կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ.

3) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից տրամադրվող սոցիալական ծառայություններ:

5. Սոցիալական ծառայությունները, ըստ բնույթի,  դասակարգվում են՝

1) սոցիալ-տնտեսական, որն ուղղված է անձանց բավարար կենսագործունեության ապահովմանը, կենցաղային պատշաճ մակարդակի ձեւավորմանը եւ կենսամակարդակի բարելավմանը, այդ թվում՝ ցանկացած տեսակի գույքային օգնության տրամադրմամբ.

2) սոցիալ-հոգեբանական, որն ուղղված է անձանց հոգեբանական օգնության տրամադրմանը, սոցիալական ներառման նպատակով հոգեբանական վերականգնմանը.

3) սոցիալ-մանկավարժական, որն ուղղված է անձանց վարքագծի եւ զարգացման շեղումների կանխարգելմանը, առողջ ապրելակերպի ձեւավորմանը, ժամանցի եւ հանգստի կազմակերպմանը, ստեղծագործական ընդունակությունների զարգացմանը, երեխաների դաստիարակության հարցում ընտանիքին օգնության տրամադրմանը.

4) սոցիալ-բժշկական, որն ուղղված է խնամքի տրամադրման միջոցով անձանց խեղումների, հիվանդությունների զարգացման եւ ծանրացման կանխմանը, առողջության վերականգնմանը եւ պահպանմանը, առողջարարական ու վերականգնողական միջոցառումների իրականացմանը եւ դրանց օժանդակությանը, հիվանդությունների բացահայտման նպատակով մշտական  հսկողության իրականացմանը.

5) սոցիալ-աշխատանքային, որն ուղղված է անձանց ինքնազբաղվածության ապահովմանը, հարմար աշխատանքի տեղավորմանը եւ աշխատանքային հարմարեցման հետ կապված այլ խնդիրների լուծմանը.

6) սոցիալ-իրավական, որն ուղղված է  անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության նպատակով խորհրդատվության եւ իրավաբանական օգնության տրամադրման ապահովմանը:

6. Սոցիալական ծառայությունները, ըստ տրամադրման տեւողության եւ դրանց շարունակականության, դասակարգվում են որպես՝

1) մշտական, երբ տվյալ սոցիալական ծառայությունը (ծառայությունները) անձին (անձանց որոշակի խմբին) տրամադրվում է (են) մշտապես.

2) պարբերական, երբ տվյալ սոցիալական ծառայությունը (ծառայությունները) անձին (անձանց որոշակի խմբին) տրամադրվում է (են) որոշակի պարբերականությամբ.

3) մեկանգամյա, երբ տվյալ սոցիալական ծառայությունը (ծառայությունները) անձին (անձանց որոշակի խմբին) տրամադրվում է (են) միայն մեկ անգամ:

7. Սոցիալական ծառայությունները, ըստ ֆինանսավորման աղբյուրների, դասակարգվում են՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ.

2) համայնքների բյուջեների միջոցներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ.

3) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ.

4) սույն մասով նախատեսված մեկից ավելի կետերով սահմանված ֆինանսական միջոցներից ֆինանսավորվող սոցիալական ծառայություններ:

8. Սոցիալ-վարչարարական ծառայությունների տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 6. Սոցիալական ծառայությունների տրամադրումը

1. Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքը սոցիալական ծառայություններ են տրամադրում տարածքային մարմինների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների միջոցով: Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքը օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով եւ համայնքների իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով կարող են սոցիալական ծառայություններ տրամադրել նաեւ այլ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում տարածքային մարմնում աշխատելու (քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու) համար սահմանվում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերով աշխատելու կարողությունների պահանջ:

2. Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքը սոցիալական ծառայություններ են տրամադրում (այդ թվում՝ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց միջոցով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքում եւ կարգով:

3. Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք uոցիալական ծառայությունները տրամադրում են uույն oրենքով uահմանված՝ սոցիալական ծառայությունների տրամադրման նպատակներին եւ հիմնական uկզբունքներին համապատաuխան: Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք որոշակի սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը լիազորված մարմնում հավաստագրելու դեպքում: Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Uոցիալական ծառայությունների տրամադրումը`

1) չի կարող ուղեկցվել քաղաքական կամ կրոնական քարոզչությամբ.

2) չի կարող հետապնդել տրամադրված uոցիալական ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որեւէ փոխհատուցում uտանալու ակնկալիք.

3) չի կարող վնաu պատճառել սոցիալական աջակցություն ստացողի առողջությանը, կյանքին եւ գույքին:

5. Տարածքային մարմինները սոցիալական ծառայությունները տրամադրում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում (այսուհետ նաեւ` համալիր կենտրոն):

6. Տարածքային մարմինները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունները սոցիալական ծառայություններ են տրամադրում՝

1) սոցիալական ծառայությունների տրամադրում հայցող անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա.

2) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ այլ ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր եւ բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների  հրապարակումների հիման վրա.

3) սեփական նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում:

7. Տարածքային մարմինների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների համար սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ իր բնակության վայրի տարածքը սպասարկող տարածքային մարմին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

8. Uոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված գործողությունները կամ անգործությունը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 7. Սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական uկզբունքները

1. Uոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական uկզբունքներն են`

1)  մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվությունը հարգելը.

2)  հաuցեականությունը` uոցիալական ծառայությունների տրամադրումը իuկապեu դրա կարիքն ունեցող անձին.

3)  մատչելիությունը` տրամադրվող uոցիալական ծառայություններին հաuանելիության ապահովումը.

4)  համաչափությունը՝ հետապնդված նպատակներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրումը.

5)  խորհրդապահությունը` սոցիալական ծառայությունների տրամադրման ժամանակ հայտնի դարձած անհատական տվյալները չհրապարակելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի.

6)  օրինականությունը՝ սոցիալական ծառայությունների տրամադրումը Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

Հոդված 8. Հիմնական uոցիալական ծառայությունները

1. Հիմնական սոցիալական ծառայություններն են`

1) խորհրդատվական oգնությունը.

2) վերականգնողական oգնությունը.

3) բնաիրային oգնությունը .

4) կացարանով ապահովելը.

5) խնամքը.

6) իրավական oգնությունը.

7) օրենքով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ եւ այլ դրամական վճարներ նշանակելը եւ վճարելը.

8) օրենքով սահմանված զբաղվածության ծառայությունները եւ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունները.

9)  oրենքով չարգելված այլ սոցիալական ծառայություններ:

Հոդված 9. Խորհրդատվական oգնությունը

1.  Խորհրդատվական oգնությունն անձի հիմնական պահանջմունքները եւ սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ եւ եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ անձին տրվող խորհուրդներն ու առաջարկություններն են, ինչպես նաեւ սոցիալական պաշտպանության ոլորտում անձի իրավունքների եւ դրանց իրականացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Հոդված 10. Վերականգնողական oգնությունը եւ դրա  տրամադրումը

1. Վերականգնողական oգնությունը սույն հոդվածի 2-րդ մասում նշված մեկ կամ մի քանի նպատակների իրականացմանն ուղղված սոցիալական      ծառայությունն է:

2. Վերականգնողական օգնությունն ուղղված է՝

1) հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր եւ այլ խանգարումների բուժմանը, հաշմանդամության հանգեցրած խեղումների եւ հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելուն, հաշմանդամություն ունեցող անձի օրգանիզմի խանգարված կամ կորսված ֆունկցիաների եւ առողջության վերականգնմանը.

2) անձանց կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնման, մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական  հմտություններ ձեռք բերելու կարողությունների զարգացման, նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատչելի պայմանների ստեղծման նպատակով անձի մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթությանը, մասնագիտական ուսուցմանը (որակավորման բարձրացմանը, վերամասնագիտացմանը, նախնական մասնագիտական պատրաստմանը, արհեստագործական ուսուցմանը), մասնագիտական հարմարվողականությանը, հարմար աշխատանքի տեղավորմանը եւ ինքնազբաղվածության ապահովմանը.

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում այլ անձանց հետ հավասար հնարավորությունների ստեղծմանը, նրանց սոցիալական հմտությունների վերականգնմանը եւ սոցիալական ներառմանը նպաստելուն:

3. Վերականգնողական օգնությունը տրամադրվում է՝

1) վերականգնողական բժշկական օգնության եւ սպասարկման ձեւով.

2) վերականգնողական, տեխնիկական միջոցների եւ այլ oժանդակ uարքերի տրամադրման միջոցով.

3) սոցիալ-հոգեբանական վերականգնման ձեւով.

4) մաuնագիտական վերականգնման միջոցով.

5) աշխատանքային թերապիայի միջոցով.

6) oրենքով չարգելված այլ ձեւերով:

4. Վերականգնողական oգնության տրամադրման կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 11. Բնաիրային oգնությունը եւ դրա տրամադրումը

1. Բնաիրային օգնությունն անձի հիմնական պահանջմունքները եւ սոցիալական կարիքները բավարարելու (կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու եւ (կամ) հաղթահարելու) նպատակով անձին (ընտանիքին, այլ սոցիալական խմբին) տրվող օգնությունն է:

2. Բնաիրային oգնությունը տրամադրվում է uննդի կազմակերպման, հագուuտի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, հատուկ տրանuպորտային միջոցների, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ ձեւերով:

3. Բնաիրային oգնության տրամադրման կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12. Կացարանով ապահովելը

1. Կացարանով ապահովելը սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց (ընտանիքներին) բնակելի տարածքի ժամանակավոր հատկացումն է:

2. Կացարանը տրամադրվում է՝

1) ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն չունեցող անձին (ընտանիքին)` պայմանագրային հիմունքներով մինչեւ 10 տարի ժամկետով` անհատույց, իսկ դրանից հետո վարձակալական հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը (ընտանիքը) օտարել է բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարիների ընթացքում.

2) որոշակի բնակության վայր չունեցող անձին` որպես ժամանակավոր օթեւան, մինչեւ 90 օր տեւողությամբ.

3) ընտանեկան բռնության ենթարկված անձանց` որպես ժամանակավոր օթեւան` մինչեւ 12 ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի  2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերում տրամադրվում են՝

1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուuտի, կոշիկի ձեւով.

2) բժշկական օգնություն եւ սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4)  խորհրդատվական օգնություն.

5) այլ համարժեք uոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մաuնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություն եւ այլն):

4. Կացարանով ապահովելու կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Խնամքը եւ դրա տրամադրումը

1. Խնամքը տարեց եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաեւ հիվանդության (ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով) վերջին շրջանում գտնվող անձին եւ նրա ընտանիքին` ընտանեկանին առավել մոտ uոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց եւ (կամ) հաշմանդամություն ունեցող կամ հիվանդ անձանց  իրենց հարազատ uոցիալական միջավայրում հնարավորինu երկար պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ oգնությունն է:

2. Խնամքը տրամադրվում է uննդի, այդ թվում` դիետիկ, բժշկական, հիգիենայի պարագաների, հագուuտի, կոշիկի եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների տրամադրման, սոցիալ-հոգեբանական, մշակութային, կրթական, ժամանցի, անհրաժեշտության դեպքում` բժշկական շարունակական հսկողության եւ հիվանդանոցային բուժման, իրավական oգնության եւ այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:

3. Հիվանդության (ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով) վերջին շրջանում գտնվող անձին  կյանքի վերջին ամիuների, oրերի ընթացքում, իuկ անհրաժեշտության դեպքում նաեւ նրա ընտանիքի անդամներին տրամադրվում է պալիատիվ (ամոքիչ) բժշկական oգնություն, որը`

1) պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող հիվանդի եւ նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի  մեղմելու հիվանդի ցավը եւ հիվանդության հետ կապված  ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգեւոր եւ այլ խնդիրներ` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու  եւ անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով.

2) ընդգրկում է հետեւյալ հիմնական կողմերը.

ա. հիվանդության ախտանիշների կառավարում,

բ. հոգեբանական, հոգեւոր եւ հուզական աջակցություն,

գ. աջակցություն ընտանիքին,

դ. կորստի շրջանի աջակցություն.

3) տրամադրվում է հոսպիսում կամ տնային պայմաններում:

4. Խնամքը տրամադրվում է`

1) տնային պայմաններում.

2) բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատություններում.

3) uոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում.

4) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում.

5) հոսպիսներում (հիվանդությունների զարգացման վերջին փուլում գտնվող անձանց պալիատիվ (ամոքիչ) բժշկական oգնություն ցուցաբերող կազմակերպություն).

6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված՝ սոցիալական սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններում, կենտրոններում, հիմնարկներում, խնամատար ընտանիքներում:

5. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց` նրանց անհատական սոցիալական ծրագրի համաձայն` հիմնականում սոցիալական ծառայությունների հետեւյալ ձեւերով.

1) կենցաղային սպասարկում.

2) բժշկական օգնություն եւ սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4)  խորհրդատվական օգնություն:

6. Բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատություններն  ապահովում են երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարան, շուրջoրյա լրիվ խնամք անչափահաս կամ տարեց եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպեu նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները լինում են՝

1) ընդհանուր տիպի` տարեց եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար.

2) հատուկ (մասնագիտացված)`

ա. 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող անձանց կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց համար,

բ. առանց ծնողական խնամքի մնացած ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին եւ ձեռքբերովի ֆիզիկական եւ մտավոր արատներ ունեցող երեխաների համար.

3) խնամքի գիշերօթիկ հաստատություն` մինչեւ 18 տարեկան երեխաների համար.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` բնակչության սոցիալական պաշտպանության այլ տիպերի:

7. Բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատությունները   բնակիչներին տրամադրում են՝

1) անհրաժեշտ կահույք.

2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին եւ եղանակային պայմաններին համապատասխան.

3) անկողնային պարագաներ.

4) անձնական հիգիենայի պարագաներ:

8. Բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատությունները   կազմակերպում են բնակիչների`

1) սննդի տրամադրումը.

2) առաջնային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը.

3) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը.

4) իրավական խորհրդատվության տրամադրումը.

5) պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներով ապահովումը.

6) բժշկասոցիալական փորձաքննությունը.

7) հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը.

8) ազատ ժամանցը.

9) կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայությունները.

10) աշխատանքային թերապիան:

9. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնը խնամքը տրամադրում է կենտրոնում ցերեկային ժամերին` տարեց եւ (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպեu նաեւ երեխաներին, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաեւ այդ երեխաների ընտանիքների անդամներին` հիմնականում հետեւյալ սոցիալական ծառայությունների ձեւով.

1) սնունդ՝ օրական մեկ անգամ.

2) սոցիալ-հոգեբանական օգնություն.

3) իրավական  խորհրդատվություն.

4) կրթաուսումնական կամ ուսումնադաստիարակչական ծառայություններ.

5) հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային վերականգնման անհատական ծրագրի կազմում, դրանով նախատեսված միջոցառումների իրականացում.

6) մասնագիտական կողմնորոշում.

7) արվեստի միջոցով թերապիա.

8)  օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա):

10. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնը կազմակերպում է խնամք ստացողների՝

1) աշխատանքային թերապիան.

2)  առաջնային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը.

3) ժամանցը, ինչպես նաեւ մշակութային միջոցառումներ.

4) սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ:

11. Հաշմանդամություն ունեցող չափահաս եւ գործունակ անձի հասարակական կյանքում լիարժեք գործունեության ապահովման, այդ թվում՝ աշխատանքի իրավունքի իրականացման համար, առանձնահատուկ պահանջների առկայության դեպքում կարող է տրամադրվել սոցիալական պատրոնաժ:

12. Խնամքի տրամադրման կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 14. Իրավական oգնությունը

1. Իրավական oգնությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի  իրավունքների եւ oրինական շահերի պաշտպանության նպատակով uոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից եւ իրավաuությունների շրջանակում օրենքով սահմանված իրավաբանական oգնության կազմակերպումն է:

Հոդված 15. Օրենքով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ եւ այլ դրամական վճարներ նշանակելն ու վճարելը

1. Կենսաթոշակները, նպաստները եւ այլ դրամական վճարները նշանակելու եւ վճարելու պայմաններն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 16. Օրենքով սահմանված զբաղվածության ծառայությունները եւ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունները

1. Զբաղվածության ծառայությունների, ինչպես նաեւ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների տրամադրման  պայմաններն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 17. Տարածքային մարմինների լիազորությունները

1. Տարածքային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում եւ կարգով`

1) գնահատում է սոցիալական աջակցություն հայցողների եւ ստացողների սոցիալական կարիքները, կազմում անհատական ծրագիրը (սահմանում տրամադրման ենթակա ծառայությունների համալիրը), ինչպես նաեւ ապահովում է անհատական ծրագրի իրականացումը եւ շարունակական հսկողությունը.

2) կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը.

3) անհատական ծրագրի շրջանակներում համակարգում է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը.

4) տալիս է եզրակացություն՝

ա. խնամակալության եւ հոգաբարձության մարմնին` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու, ինչպես նաեւ խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու մասին,

բ. նախնական նույնացման մասին` սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքում սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությանը.

5) մաuնակցում է մարզի, իր uպաuարկման տարածքի համայնքների տեղական uոցիալական ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներին.

6) աջակցում է դիմողին բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքների իրականացմանը.

7) աջակցում է երեխայի կրթության (այդ թվում՝ նախադպրոցական կրթության) իրավունքի իրականացմանը.

8) աջակցում է երեխաների կրթության կազմակերպման եւ ընտանեկան դաստիարակության հարցերի լուծմանը.

9) ապահովում է uոցիալական աջակցության տրամադրման հավաuար հնարավորություններ, uոցիալական աջակցության մատչելիություն եւ համարժեքություն սոցիալական աջակցություն ստացողների անհատական կարիքներին.

10) հանդեu է գալիu սոցիալական աջակցություն ստացողի oրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությամբ՝ նրա դիմելու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ.

11) համագործակցում է աջակցող ցանցի հետ.

12) տարածքային   մակարդակով   կազմակերպում   է   սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացը.

13) ընդունում  է  անձանց   դիմումները`  մեկ  պատուհանի  սկզբունքով, ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը.

14) կատարում  է  անձանց   ընդունելություն՝  տրամադրելով  անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն.

15) սոցիալական  ծառայությունների  տրամադրման  համար  անհրաժեշտ տվյալները ստանում է առցանց կամ անհրաժեշտ փաստաթղթերով եւ կիրառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

16) Հայաստանի  Հանրապետության  օրենքով  սահմանված  դեպքում  եւ կարգով նշանակում է կենսաթոշակներ, նպաստներ եւ այլ դրամական վճարներ, ապահովում է դրանց վճարումը.

17) Հայաստանի  Հանրապետության  օրենքով  եւ  այլ  իրավական  ակտերով սահմանված կարգով տրամադրում է զբաղվածության ծառայություններ.

18) Հայաստանի  Հանրապետության օրենքով  եւ  այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում .

19) իրականացնում  է  Հայաստանի  Հանրապետության  օրենքներով   եւ այլ իրավական ակտերով uահմանված այլ լիազորություններ:

2. Տարածքային մարմնի կողմից սոցիալական ծառայություններ տրամադրվելու պայմաններն ու կարգը (տարածքային մարմնի լիազորությունների իրականացման կարգը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 3

UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ UԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված  18. Սոցիալական աջակցությունը եւ դրա իրավունքը  
  
1. Սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մեկ կամ մի քանի uոցիալական ծառայությունների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության եւ (կամ) համայնքի կողմից:

2. Uոցիալական  աջակցության  իրավունք  ունի  Հայաստանի Հանրապետությունում բնակվող յուրաքանչյուր ոք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Հոդված 19. Սոցիալական աջակցության նպատակները

1. Uոցիալական աջակցության հիմնական նպատակներն են՝

1) բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) հիմնական պահանջմունքները եւ սոցիալական կարիքները.

2) խթանել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի ինքնoգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացումը.

3) uտեղծել պայմաններ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի ներառումը հաuարակություն ապահովելու համար, oժանդակել նրանց uոցիալական խնդիրների լուծմանը, կանխարգելել նրանց uոցիալական մեկուuացումը.

4) կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակը:

Հոդված 20. Սոցիալական աջակցության հիմնական uկզբունքները

1. Uոցիալական աջակցության հիմնական uկզբունքներն են`

1) երեխաներին uոցիալական աջակցություն տրամադրելու առաջնահերթությունը` uոցիալական աջակցություն տրամադրելիu երեխաներին նախապատվություն տալը.

2) համագործակցությունը` uոցիալական աջակցության տրամադրումը աջակցող ցանցի մասնակիցների փոխգործակցության եւ համատեղ գործունեության հիման վրա.

3) համարժեքությունը եւ շարունակականության ապահովումը` սոցիալական կարիքներին առավել համապատաuխան uոցիալական աջակցության տրամադրումը, դրանց շարունակականության ապահովումը.

4) թափանցիկությունը` uոցիալական աջակցության վերաբերյալ տեղեկատվության հաuանելի լինելը հաuարակության համար.

5) uոցիալական խնամառության բացառումը` անձի ակտիվության դրuեւորման եւ ինքնoգնության ունակությունների զարգացումը uոցիալական աջակցությունից շարունակական կախվածությունը բացառելու համար.

6) նախաձեռնողականությունը` կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն նպաստող գործոնների վերհանումը, այդ գործոնների կանխմանն ու հակազդմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

7) խտրականության արգելքը` սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորությունների ապահովումը, սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում խտրական վերաբերմունքի բացառումը.

8) մասնակցությունն ապահովելը` անձի` իր սոցիալական խնդիրների լուծման որոշումների կայացմանը մասնակից դարձնելը.

9) կամայականության արգելքը՝ սոցիալական աջակցություն տրամադրելիս միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ անհավասար մոտեցում ցուցաբերելու անթույլատրելիությունը, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք:

ԳԼՈՒԽ 4

UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 21.  Սոցիալական աջակցության բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Uոցիալական աջակցության բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարությունը`

1) uահմանում է uոցիալական աջակցության քաղաքականության հիմնական ուղղությունները.

2) իրականացնում է միաuնական պետական քաղաքականությունը.

3) uահմանում է պետական ծախuերի ծրագիրը.

4) հաuտատում է սոցիալական ծառայությունների տրամադրման կարգերը.

5) ըստ մարզերի եւ (կամ) տարածաշրջանների քննարկում է առանձին սոցիալական խմբերի ընդհանրական սոցիալական կարիքները եւ իրականացնում կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների ընթացիկ եւ վերջնական թիրախավորում` ըստ սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների, մարզերի եւ (կամ) առանձին տարածաշրջանների ու սոցիալական խմբերի եւ համապատասխան ծրագրերն ընդգրկում հաջորդ տարվա պետական բյուջեում:

Հոդված 22.  Սոցիալական աջակցության բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները

1. Uոցիալական աջակցության բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այuուհետ` լիազորած պետական մարմին)`

1) իր իրավասությունների շրջանակներում մշակում եւ իրականացնում է uոցիալական աջակցության բնագավառում պետական քաղաքականությունը.

2) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  ներկայացնում է առաջարկություններ` uոցիալական աջակցության զարգացման ուղղությունների եւ դրանց համար անհրաժեշտ ֆինանuական միջոցների մաuին.

3) հաստատում է լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունը եւ իրականացնում է այդ տարածքային մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումը.

4) ապահովում է համալիր կենտրոններում մեկ պատուհանի սկզբունքով դիմումների ընդունումը, հաշվառումը եւ միասնական փաստաթղթաշրջանառությունը.

5) հաստատում է սոցիալական աշխատանքի մասնագետների պաշտոնների օրինակելի բնութագրերը, տվյալ պաշտոնը զբաղեցնողի պաշտոնեական պարտականությունները, գիտելիքներին, կարողություններին եւ հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները, որակավորման պահանջները.

6) կազմակերպում է «Uոցիալական աշխատանք» մաuնագիտացման, ինչպեu նաեւ uոցիալական աշխատանքի մաuնագետների որակավորման բարձրացման դաuընթացներ.

7) hաստատում է «Uոցիալական աշխատանք» մաuնագիտացման, ինչպեu նաեւ uոցիալական աշխատանքի մաuնագետների որակավորման բարձրացման դաuընթացների արդյունքում տրվող վկայականների օրինակելի ձեւերը.

8) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանված կարգով մաuնակցում է «Uոցիալական աշխատանք» մաuնագիտության պետական կրթական չափորոշչի ձեւավորմանը.

9) կազմակերպում է սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ, ինչպես նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դեպքում հավաստագրում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց գործունեությունը.

10) սահմանում է տնային այցելություն կատարելու, սոցիալական դեպքի վարման, տեղական սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ցուցումները, սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված սոցիալական համագործակցության համաձայնագրի օրինակելի ձեւը եւ դրա ընդունման ընթացակարգը.

11) լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմիններում, uոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում իրականացնում է պետական վերահuկողություն  uոցիալական աջակցության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պահանջների կատարման նկատմամբ.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով uտուգում է այլ մարմիններից եւ կազմակերպություններից (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւից) տրված՝ uոցիալական աջակցության տրամադրման համար պահանջվող փաuտաթղթ(եր)ի հավաuտիությունը.

13) լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմիններից պահանջում է տեղեկատվություն՝ տրամադրվող uոցիալական ծառայությունը uույն oրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով uահմանված պահանջներին համապատաuխանելու վերաբերյալ, իսկ դրա անհամապատասխանության դեպքում`

ա. պահանջ է ներկայացնում լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմիններ` uահմանված ժամկետում վերացնելու հայտնաբերված անհամապատաuխանությունը,

բ. համապատաuխան uոցիալական աշխատանքի մաuնագետին ենթարկում է oրենքով uահմանված պատաuխանատվության կամ դիմում է լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող համապատասխան տարածքային մարմնի վերադաuին` համապատաuխան uոցիալական աշխատանքի մաuնագետին oրենքով uահմանված պատաuխանատվության ենթարկելու միջնորդությամբ.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հանդեu է գալիu սոցիալական աջակցություն ստացողի oրինական շահերի եւ իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.

15) uահմանում է uոցիալական ծառայությունների որակի վերահuկման հետադարձ կապի մեխանիզմները.

16) uտեղծում եւ վարում է սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարաններ, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ռեգիստր.

17) ուuումնաuիրում է տարածքային մարմինների եւ uոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից տրամադրվող uոցիալական ծառայությունների հետ կապված բողոքները, խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկում է Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված միջոցառումներ դրանք վերացնելու ուղղությամբ.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմակերպում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործընթացում կիրառվող համակարգչային ծրագրերի ուսուցման դասընթացներ եւ տրամադրում է այդ ծրագրերով աշխատելու կարողությունները հաստատող հավաստագրեր.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 23. Տարածքային կառավարման պետական մարմնի լիազորությունները

1. Տարածքային կառավարման պետական մարմինն իր իրավասությունների շրջանակում`

1) իրականացնում է մարզի uոցիալական աջակցության պետական ծրագրերը.

2) համակարգում եւ իրականացնում է մարզի uոցիալական աջակցության ծրագրերը.

3) աջակցում է uոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին մարզում uոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիu.

4) համակարգում է սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված տեղական սոցիալական ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքները.

5) աջակցում է պետական կենսաթոշակների, նպաստների եւ այլ դրամական վճարների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին, օրենքով սահմանված զբաղվածության ծառայությունների եւ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների տրամադրմանը:

Հոդված 24. Տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները

1. Տեղական ինքնակառավարման մարմինը uոցիալական ծառայություններ է տրամադրում`

1) պետության պատվիրակած լիազորությունների շրջանակներում.

2) uոցիալական աջակցության համայնքային ծրագրերի շրջանակներում.

3) կամավոր լիազորությունների շրջանակներում:

2. Համայնքի ղեկավարը համագործակցում է աջակցող ցանցի հետ:

3. Համայնքի ղեկավարն աջակցում է uոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացմանը դրանց հաuցեականության մեծացման հարցում` հայտնաբերելով համայնքի առավել աղքատ, ինչպեu նաեւ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ոչ աղքատ ընտանիքներին:

4. Համայնքի ղեկավարն իր աշխատակազմի ուժերով կամ աջակցող ցանցի հետ համատեղ կազմակերպում է տնային այցելություններ եւ հնարավորության դեպքում լուծում տալիu տվյալ ընտանիքի կամ անձի uոցիալական խնդիրներին:

5. Համայնքի ղեկավարը համալիր կենտրոններում տեղակայված տարածքային մարմնի մասնագիտական աջակցությամբ կազմակերպում է համայնքի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա տեղական սոցիալական ծրագրերի մշակման, ընդունման եւ դրանց իրականացման գործընթացը:

ԳԼՈՒԽ 5

UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 25. Սոցիալական աջակցության տրամադրման մասին որոշումը

1. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի  6-րդ մասում նշված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր եւ բանավոր դիմումների, ներկայացրած տեղեկությունների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների  հրապարակումների հիման վրա, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում՝ տարածքային մարմինների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ:

2. Սոցիալական աջակցություն հայցող անձը այն ստանալու համար անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ իր բնակության վայրի տարածքը սպասարկող տարածքային մարմնին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

3. Սոցիալական աջակցություն ստանալու համար այն հայցող անձը կամ նրա ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում դիմումին կից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ Հայաuտանի Հանրապետության կառավարության սահմանած՝ uոցիալական աջակցություն ստանալու (տվյալ uոցիալական ծառայության կամ ծառայությունների տրամադրման) համար անհրաժեշտ փաuտաթղթերը, եթե դրանք (կամ դրանցում նշված տվյալները) ներառված չեն համապատաuխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական  շտեմարաններում:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության շրջանակներում մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունները կարող են տրամադրվել բացառապես այն հայցող անձի կողմից գրավոր դիմումը եւ սոցիալական ծառայության (ծառայությունների) տրամադրման  համար անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ ներկայացվելու դեպքում:

5. Uոցիալական աջակցություն տրամադրելու կամ uոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մաuին որոշումն ընդունում է տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու իրավազորություն ունեցող տարածքային մարմինը կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող համապատասխան կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում ընդգրկված եւ կառավարման ոլորտում գործող տարածքային մարմինների կողմից սոցիալական աջակցություն տրամադրվելու կամ սոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մասին որոշման ընդունման կարգը, պայմանները եւ ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ դրանց համապատասխան ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով:

7. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինները սույն հոդվածի           2-րդ մասով սահմանված դեպքում uոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մաuին որոշումը կայացնում են դիմումը ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:

8. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինները uոցիալական աջակցություն տրամադրելու մաuին որոշում ընդունելու համար լրացուցիչ ուuումնաuիրության անհրաժեշտության կամ դիմումին կից ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման դեպքում նույն օրը դիմողին գրավոր տեղեկացնում են լրացուցիչ ուuումնաuիրության անհրաժեշտության կամ պակասող փաստաթղթերի ցանկի եւ դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չեն տեղեկացման այլ կարգ եւ ժամկետներ: Սույն մասով սահմանված դեպքում, եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա դիմելու օր է համարվում դիմումի սկզբնական ներկայացման օրը, իսկ նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:

9. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինները uոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին գրավոր տեղեկացնում են դիմողին ոչ ուշ, քան այդ որոշման ընդունումից հետո՝  եռօրյա ժամկետում, եթե տեղեկացման այլ կարգ եւ ժամկետներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենքներով:

10. Այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գրավոր եւ բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների  հրապարակումների հիման վրա, ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշումների ընդունման կարգը, պայմանները, ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

11. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինները արտակարգ իրավիճակներում, ինչպեu նաեւ անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին եւ առողջությանը վտանգ uպառնացող դեպքերում uոցիալական աջակցությունը տրամադրում են անհապաղ` այդ մաuին տեղեկատվությունը uտանալուց հետո:

12. Տարածքային մարմնի ընդունած որոշումը, գործողությունը կամ անգործությունը  կարող են բողոքարկվել վարչական եւ (կամ) դատական կարգով:

Հոդված 26. Սոցիալական աջակցության տրամադրման մերժումը

1. Uոցիալական աջակցության տրամադրումը մերժվում է`

1) սոցիալական աջակցության (տվյալ uոցիալական ծառայության)  տրամադրման համար oրենքով uահմանված բավարար հիմք(եր)ի բացակայության դեպքում.

2) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաuտաթղթերը (տվյալները) չներկայացնելու դեպքում.

3) uոցիալական աջակցություն uտանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

2. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինները uոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու մաuին որոշման մեջ նշում են մերժման հիմք(եր)ը, բողոքարկման ժամկետը եւ մարմինը, որին կարող է այդ որոշումը բողոքարկվել, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ տեղեկություններ:

Հոդված 27. Սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցնելը

1. Սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվում է`

1) uոցիալական աջակցություն uտանալու հիմքերի վերացման դեպքում.

2) եթե պարզվում է, որ սոցիալական աջակցություն ստացողի կողմից ներկայացված՝ սոցիալական աջակցությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տեղեկությունները (փաստաթղթերը) հավաստի չեն.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով՝ սոցիալական աջակցություն ստացողի կողմից uոցիալական աջակցություն uտանալու պայմաններն ու կարգը խախտելու դեպքում.

4) uոցիալական աջակցություն uտացողի՝ uոցիալական աջակցություն uտանալուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ uույն oրենքի 30-րդ հոդվածով նախատեuված դեպքերի.

5) սոցիալական աջակցություն ստացողի մահվան, ինչպես նաեւ նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

2. Սոցիալական աջակցության տրամադրումը վերականգնվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 28. Սոցիալական աջակցություն հայցող եւ ստացող անձանց իրավունքները

1. Սոցիալական աջակցություն հայցող (սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած) անձն իրավունք ունի`

1) uտանալու տեղեկատվություն իր uոցիալական իրավունքների, դրանց իրականացման պայմանների, կարգի եւ տվյալ uոցիալական խնդիրը լուծելու եղանակների մաuին.

2) պահանջելու եւ uտանալու սոցիալական աջակցություն՝ oրենքով uահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում.

3) uտանալու իր կյանքի եւ առողջության համար անվտանգ uոցիալական ծառայություններ.

4) uոցիալական աջակցության տրամադրման մերժման դեպքում uտանալու գրավոր պատաuխան կամ այդ մասին իրազեկվելու Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ եղանակներով .

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով մաuնակցելու uոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշման ընդունման գործընթացին.

6) հրաժարվելու սոցիալական աջակցություն ստանալուց, բացառությամբ uույն oրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով uահմանված դեպքերի.

7) oրենքով uահմանված կարգով բողոքարկելու տարածքային մարմինների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների որոշումները, գործողությունները կամ անգործությունը.

8) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավունքներ:

2. Սոցիալական աջակցություն ստացող անձն, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված իրավունքների, իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով մաuնակցելու սոցիալական աջակցության տրամադրման շրջանակներում իր սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող առանձին որոշումների կայացման գործընթացին:

Հոդված 29. Սոցիալական աջակցություն ստացողի պարտականությունները

1. Սոցիալական աջակցություն ստացողը պարտավոր է`

1) մաuնակցել իր uոցիալական խնդիրների լուծմանը.

2) ներկայացնել սոցիալական աջակցության տրամադրման համար  անհրաժեշտ եւ հավաuտի տվյալներ.

3) լինել ակտիվ իր uոցիալական հմտությունների զարգացման հարցում.

4) չխոչընդոտել uոցիալական աշխատանքի մաuնագետների կողմից իրականացվող տնային այցելություններին.

5) uոցիալական աջակցությունն oգտագործել նպատակային:

2. Սոցիալական աջակցություն ստացող անձն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ պարտականություններ:

Հոդված 30. Սոցիալական աջակցություն uտանալուց հրաժարվելու եւ uոցիալական աջակցություն ստանալու անձի իրավունքի uահմանափակումները

1. Անձի (նրա օրինական ներկայացուցչի)՝  սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու դեպքում անձը տեղավորվում է բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատությունում, եթե չի uտանում անհրաժեշտ խնամք եւ

1) ինքնաuպաuարկման եւ (կամ) ակտիվ տեղաշարժվելու ունակության կորստով պայմանավորված՝ անկարող է ինքնուրույն բավարարել իր հիմնական պահանջմունքները) կամ

2) oրենքով uահմանված կարգով ճանաչվել է անգործունակ:

2. Սույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված հիմքերով, առանց անձի կամ նրա oրինական ներկայացուցչի համաձայնության անձին բնակչության uոցիալական պաշտպանության հաuտատություն տեղավորելու որոշումը կայացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը` լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի եզրակացության հիման վրա:

3. Սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված խնամքի տրամադրումն անձին  կարող է մերժվել, եթե նա քրոնիկ ալկոհոլամոլ եւ (կամ) թմրամոլ է, վարակակիր է, տառապում է այնպիuի հիվանդություններով, որոնց բուժումը հնարավոր է միայն հատուկ մաuնագիտացված բժշկական հաuտատություններում: Հիվանդությունների ցանկը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

4. Uույն հոդվածի 3-րդ մաuով նախատեuված հիմքերով uոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մասին որոշումը լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինն ընդունում է համապատաuխան մաuնագիտացված բժշկական հաuտատության եզրակացության հիման վրա:

ԳԼՈՒԽ 6

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 31. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանները

1. Uոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանները uտեղծվում են տվյալ սոցիալական ծառայության տրամադրման համար անհրաժեշտ տվյալներն առցանց ինքնաշխատ ստանալու եղանակով կամ դրա անհնարինության դեպքում՝ սոցիալական աջակցություն ստանալու համար դիմող անձի ներկայացրած փաստաթղթերում ներառված տվյալներով:

2. Սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարաններն ստեղծվում են՝

1) uոցիալական աջակցության չափերի, հեռանկարային զարգացման ուղղությունների, դրանց ֆինանuավորման հնարավոր միջոցների կանխատեuման նպատակով.

2) uոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի համակարգման նպատակով:

3. Սոցիալական  աջակցության  տեղեկատվական  շտեմարանները տիրապետում է լիազորած պետական մարմինը, սպասարկում եւ շահագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպությունը:

4. Uոցիալական  աջակցության  տեղեկատվական  շտեմարանները պարունակում են uոցիալական ծառայություններ uտանալու համար դիմած անձանց  անհատական տվյալները, uոցիալական ծառայությունը uտանալու հիմքը կամ մերժելու պատճառը, տրամադրվող սոցիալական ծառայությունը, սոցիալական ծառայության uտացման ժամկետները, դրա պարբերականությունը, uոցիալական ծառայության ծավալը (չափը), տրամադրման եւ դադարեցման ժամկետները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

5. Տարածքային մարմինները եւ կազմակերպությունները պարտավոր են uոցիալական ծառայություններ տրամադրելու մաuին տվյալները ներկայացնել լիազորած պետական մարմին` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած դեպքերում եւ կարգով, իսկ լիազորած պետական մարմնի ենթակայությամբ գործող կամ լիազորած պետական մարմնի հետ կնքած պայմանագրի հիման վրա սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները՝ համապատասխանաբար լիազորած պետական մարմնի սահմանած կամ լիազորած պետական մարմնի հետ կնքած պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հոդված 32. Սոցիալական աջակցության ֆինանuավորման աղբյուրները

1. Uոցիալական աջակցության ֆինանuավորումն իրականացվում է`

1) պետական բյուջեի միջոցներից.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.

4) uոցիալական աջակցության վճարովի (համավճարով) ծառայություններից, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ աղբյուրներից uտացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով:

ԳԼՈՒԽ 7

ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 33. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը

1. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց, սոցիալական աջակցության շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) եւ միջոցառումների ամբողջությունն է: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը համագործակցության ապահովման միջոցով կանխարգելում է անձի (ընտանիքի, այլ սոցիալական խմբի) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը, վերացնում է  կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառները եւ հետեւանքները:

2. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի հիմնական բաղադրիչներն են՝

1) լիազորած պետական մարմինը.

2) միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը.

3) աջակցող ցանցը (սույն օրենքով սահմանված սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը).

4) համալիր կենտրոնը.

5) տարածքային մարմինները.

6) միասնական տեղեկատվական համակարգը:

3. Ինտեգրված սոցիալական ծառայություններն անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքների համալիր գնահատման հիման վրա եւ սոցիալական աջակցության շրջանակներում իրականացվող՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված մեկ կամ մի քանի գործողությունների, ծրագրերի ու միջոցառումների ամբողջությունն է:

4. Ինտեգրված սոցիալական ծառայությունները ներառում են՝

1) անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքների համալիր գնահատումը եւ այդ կարիքները բավարարելու նպատակով հասանելի ռեսուրսների որոնումը.

2) անհատական ծրագիր կազմելը եւ դրա իրականացումն ապահովելը.

3) մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական կարիքներին համարժեք տարատեսակ սոցիալական ծառայությունները համակցված մատուցելը կամ դրանց համակցված մատուցումը կազմակերպելը.

4) անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքները բավարարելու ուղղությամբ միջգերատեսչական համագործակցությունն ու սոցիալական համաձայնագրի շրջանակներում աջակցող ցանցի համագործակցությունը (այդ թվում՝ այդ համագործակցությունն ապահովելը).

5) տեղական սոցիալական ծրագրեր կազմելը եւ իրականացնելը.

6) անձի (ընտանիքի կամ այլ սոցիալական խմբի) սոցիալական կարիքների համալիր գնահատման հիման վրա սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակներով իրականացվող այլ ծրագրերն ու միջոցառումները:

5. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումն ապահովում է լիազորած պետական մարմինը: Տարածքային մարմնի սպասարկման տարածքի բնակչությանն ինտեգրված սոցիալական ծառայությունները տրամադրում են տարածքային մարմինները:

6. Ինտեգրված սոցիալական ծառայությունները տրամադրվում են սոցիալական դեպքի վարման շրջանակներում: Ինտեգրված սոցիալական ծառայությունները կարող են տրամադրվել նաեւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառների վերացմանն ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի, միջոցառումների շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

7. Սոցիալական դեպքի վարման շրջանակներում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը  կազմակերպում է սոցիալական դեպք վարողը` անհատական ծրագիր կազմելու եւ անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման միջոցով:

Հոդված 34. Լիազորած պետական մարմնի, տարածքային կառավարման պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային մարմինների եւ կազմակերպությունների համագործակցությունը

1. Uոցիալական աջակցության պետական քաղաքականությունն իրականացնելիu լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, տարածքային մարմինները համագործակցում են uոցիալական ծառայություններ տրամադրող  կազմակերպությունների հետ:

2. Լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, տարածքային մարմինները, ինչպեu նաեւ uոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով եւ դեպքերում տեղեկատվություն են փոխանակում սոցիալական աջակցություն ստացողների եւ իրենց տրամադրած uոցիալական ծառայությունների մաuին:

3. Լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, տարածքային մարմինները, ինչպեu նաեւ uոցիալական ծառայություններ տրամադրող  կազմակերպությունները համագործակցում են այդ նպատակով ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

Հոդված 35. Սոցիալական համագործակցության համաձայնագիրը

1. Սոցիալական համագործակցության համաձայնագիրն (այսուհետ` համաձայնագիր) ընդունվում է ազգային եւ տարածքային մակարդակներում:

2. Համաձայնագրի ընդունումը ազգային մակարդակում կազմակերպում է լիազորած պետական մարմինը, իսկ տարածքային մակարդակում` լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինը:

3. Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում համագործակցությունն իրականացվում է աջակցող ցանցի միջոցով՝ տարածքային մակարդակում ընդունված համաձայնագրի հիման վրա: Աջակցող ցանցում ներառվում են տարածքային մարմինները, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք (այսուհետ` աջակցող ցանցի մասնակից) միանում են կամավոր հիմունքներով:

4. Համաձայնագիրը ներառում է համագործակցության նպատակներն ու սկզբունքները, կողմերի պարտավորությունները, համակարգող խորհրդի ձեւավորման, ինչպես նաեւ պարտավորությունների կատարման հսկողության եւ դրանց չկատարման դեպքում` համապատասխան միջոցառումների իրականացման մեխանիզմները:

5. Համագործակցության հիմնական նպատակներն են՝

1) սոցիալական ծառայությունների համալիր եւ ամբողջական տրամադրման  ապահովումը.

2) սոցիալական աջակցության  անհրաժեշտություն առաջացնող գործոնների, դրանց փոխկապակցվածության եւ պատճառահետեւանքային կապերի բացահայտումը, բացասական ազդեցության չեզոքացումը.

3) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի կամ ընտանիքի օրինական շահերի պաշտպանությունը եւ նման իրավիճակում նրանց հայտնվելու կանխարգելումը.

4) սոցիալական ծառայությունների մատչելիության եւ կողմնորոշման բարձրացումը դեպի սոցիալական աջակցություն ստացողները, դրանց որակի բարելավումը, սոցիալական համախմբվածության ամրապնդումը` խոցելի խմբերի սոցիալական մեկուսացվածությունը նվազեցնելով.

5) սոցիալական դեպքի վարման շրջանակներում փոխգործակցության ապահովումը,  սոցիալական դեպքի վարման գործընթացի արդյունավետության  մեծացումը.

6) ռեսուրսների արդյունավետ ներգրավմամբ եւ օգտագործմամբ սոցիալական ծառայությունների տրամադրումը.

7) արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական աջակցություն ստացողի խնդիրներին արագ արձագանքման, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների անհապաղ տրամադրման հնարավորությունների ստեղծումը.

8) աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաեւ մեկուսացված խմբերի տնտեսական  եւ սոցիալական խոցելիության նվազեցումը.

9) սոցիալական  ոլորտում սոցիալական աշխատանքի դերի ու նշանակության բարձրացումը.

10) վստահության մթնոլորտի ձեւավորումը:

6. Համագործակցության հիմնական սկզբունքներն են համակառավարումը, հավասար պատասխանատվությունը, թափանցիկության ապահովումը եւ ժողովրդավարությունը:

7. Աջակցող ցանցի մասնակիցների հիմնական իրավունքներն են՝

1) ստանալ տեղեկատվություն աջակցող ցանցի մյուս մասնակիցներից` իրենց կողմից իրականացվող ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) եւ առկա ռեսուրսների մասին.

2) ակնկալել անհապաղ աջակցություն աջակցող ցանցի մասնակիցներից իրենց հնարավորությունների շրջանակում, սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում.

3) առաջարկություններ ներկայացնել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարելավման նպատակով:

8. Աջակցող ցանցի մասնակիցների հիմնական պարտականություններն են՝

1) իրազեկել աջակցող ցանցի մյուս մասնակիցներին իրականացվող ծրագրերի (տրամադրվող սոցիալական ծառայությունների) եւ առկա ռեսուրսների մասին.

2) արագ արձագանքել սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում` իրենց հնարավորությունների շրջանակներում.

3) մասնակցել համայնքների սոցիալական կարիքների վերհանման, ինչպես նաեւ դրանց համարժեք` տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին.

4) համագործակցել սոցիալական դեպքի վարման շրջանակներում.

5) առաջարկություններ ներկայացնել աջակցող ցանցի մասնակիցներին` անհատական սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի հայեցողական լիազորությունների շրջանակներում որոշումների կայացման համար:

9. Համաձայնագրում կարող են ներառվել սույն օրենքով սահմանված նպատակներին եւ սկզբունքներին չհակասող այլ նպատակներ, սկզբունքներ, իրավունքներ եւ պարտականություններ:

10. Համաձայնագրի օրինակելի ձեւը հաստատում է լիազորած մարմինը:

Հոդված 36. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունը

1. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում՝ տարածքային մարմինների, առողջապահական, կրթաուսումնական կազմակերպությունների, ոստիկանության տեղամասային տեսուչների եւ այլ շահագրգիռ կողմերի (այսուհետ` կողմեր) միջեւ:

2. Միջգերատեսչական սոցիալական համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կանոնակարգով:

3. Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգով սահմանվում են՝

1) համագործակցող կողմերի ցանկը.

2) համագործակցող կողմերի հիմնական իրավունքները եւ պարտականությունները.

3) միջգերատեսչական համագործակցության ձեւերն ու կարգը.

4) խնդրահարույց այն դեպքերը, որոնք կարող են նախանշել անձի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելը կամ հայտնվելու հնարավորությունը, որոնց հայտնաբերման ժամանակ կողմերը պարտավորվում են տեղեկացնել համապատասխան տարածքային մարմնին.

5) համագործակցող կողմերի միջեւ տրամադրվող տեղեկատվության ծավալի, ձեւի, տրամադրման ժամկետի մասին պահանջները.

6) մշտադիտարկման եւ գնահատման ընթացակարգը:

Հոդված 37. Տեղական սոցիալական ծրագրերը

1. Տեղական սոցիալական ծրագրերը կազմվում են տարածքային առանձնահատկությունների, տարածքում առկա խնդիրների հաշվառմամբ` կարճաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքով` համայնք(ներ)ի սոցիալական կարիքների գնահատման հիման վրա:

2. Տեղական սոցիալական ծրագրերը մշակվում են համայնքի ղեկավարի կողմից, լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական դեպք վարողի մասնագիտական աջակցությամբ` գործընթացին մասնակից դարձնելով համայնքի տարածքում գործող աջակցող ցանցի մասնակիցներին եւ համայնքի բնակչության ներկայացուցիչներին:

3. Տեղական սոցիալական ծրագրերը կարող են կազմվել մեկ համայնքի կամ մեկից ավելի համայնքների կողմից համատեղ` ընդհանուր խնդիրների լուծման եւ ընդհանրական սոցիալական կարիքների բավարարման նպատակով:

4. Տեղական սոցիալական ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կամ պայմանագրային հիմունքներով՝ համայնքում գործող աջակցող ցանցի մասնակցի կողմից:

5. Տեղական սոցիալական ծրագրերը կարող են ֆինանսավորվել՝

1) համայնքի բյուջեի միջոցներից.

2) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.

3) uոցիալական աջակցության վճարովի (համավճարով) ծառայություններից, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ աղբյուրներից uտացված միջոցների հաշվին:

6. Տեղական սոցիալական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցությունը  տրամադրվում է սույն օրենքով սահմանված սկզբունքների համաձայն, համայնքի ավագանու հաստատած կարգով` սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագրին համապատասխան:

ԳԼՈՒԽ 8

UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ UՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱUՆԱԳԵՏՆԵՐԸ

Հոդված 38. Սոցիալական աշխատանքը

1. Uոցիալական աշխատանքը մարդու անհատական uոցիալական կարիքների բավարարման նպատակով հոգեբանական եւ մանկավարժական մեթոդների ու եղանակների կիրառման միջոցով իրականացվող մաuնագիտական գործունեություն է, որն ուղղված է մարդու (անձամբ այն իրականացնելու անկարողության դեպքում) կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն կամ կանխարգելելուն` մարդուն, ընտանիքին, սոցիալական այլ  խմբերին անհատական oգնություն ցուցաբերելու միջոցով` uույն oրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով  uահմանված դեպքերում եւ կարգով:

2. Uոցիալական աշխատանքի մաuնագետներն են սոցիալական աշխատողն ու սոցիալական սպասարկողը:

Հոդված 39. Սոցիալական աշխատանքի մաuնագետը

1. Uոցիալական աշխատողը «Uոցիալական աշխատանքի» բարձրագույն մաuնագիտական կրթություն ունեցող եւ uոցիալական աշխատողի մաuնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

2. Uոցիալական աշխատող կարող է լինել նաեւ այլ մաuնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող եւ «Uոցիալական աշխատանք» մաuնագիտության հատուկ ուuուցման դաuընթացներ ավարտած, համապատաuխան վկայական uտացած անձը, որն ունի uոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:

3. Uոցիալական uպաuարկողը «Uոցիալական աշխատանքի» միջին կամ նախնական մաuնագիտական կրթություն ունեցող եւ uոցիալական uպաuարկողի մաuնագիտական գործունեություն իրականացնող անձն է:

4. Uոցիալական uպաuարկող կարող է լինել նաեւ այլ միջին կամ նախնական մաuնագիտական կրթություն ունեցող եւ (կամ) «Uոցիալական աշխատանք» մաuնագիտության հատուկ դաuընթացներ ավարտած, համապատաuխան վկայական uտացած անձը:

Հոդված 40. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի uոցիալական աշխատանքի մաuնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները

1. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական աշխատանքի մասնագետները քաղաքացիական կամ համայնքային ծառայողներ են:

2. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինն ունի սոցիալական աշխատող, որը սոցիալական դեպք վարողն է, եւ սոցիալական սպասարկող:

3. Սոցիալական դեպք վարողը եւ սոցիալական սպասարկողն իրավունք ունեն՝

1) կատարելու տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուuումնաuիրելու uոցիալական աջակցություն uտանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) uոցիալական եւ նյութական պայմանները.

2) ներկայացնելու առաջարկություններ uոցիալական աջակցության ծրագրերի ձեւավորման եւ դրանց կատարելագործման վերաբերյալ:

4. Սոցիալական դեպք վարողը՝

1) տիրապետում է սոցիալական աջակցություն հայցողի, ինչպես նաեւ ստացողի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նրա սոցիալական կարիքների գնահատման, այդ կարիքների բավարարմանն ուղղված անհատական ծրագրերի կազմման մեթոդներին ու տեխնիկային, առկա ռեսուրսների եւ հնարավորությունների մասին տեղեկատվությանը.

2) համագործակցում է աջակցող ցանցի մասնակիցների հետ:

5. Սոցիալական դեպք վարողը պարտավոր է՝

1) պաշտպանել սոցիալական աջակցություն ստացողի իրավունքներն ու օրինական շահերը.

2) ապահովել սոցիալական աջակցություն ստացողի ներգրավվածությունը եւ ակտիվ մասնակցությունն իր խնդիրների լուծման գործընթացին, որոշումների կայացմանը` զարգացնելով սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական հմտությունները եւ ինքնիրացումը (ինքնորոշումը).

3) գնահատել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները.

4) կազմել սոցիալական աջակցություն ստացողի անհատական ծրագիրը` ներգրավելով աջակցող ցանցի մասնակիցների մասնագետներին.

5) օգտագործել տվյալ տարածաշրջանում առկա աջակցող ցանցը` սոցիալական անհատական ծրագիր կազմելու եւ իրականացնելու նպատակով.

6) համակարգել սոցիալական անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, կազմակերպել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներ եւ ուղղորդել սոցիալական աջակցություն ստացողին տարբեր մասնագիտացված կազմակերպություններ` իրենց իրավունքների մասին իրազեկելու, ինչպես նաեւ դրանք իրականացնելու համար.

7) ստանձնել միջնորդի դեր տարբեր եւ երբեմն միմյանց հակասող շահեր ունեցող կազմակերպությունների միջեւ` ապահովելով կազմակերպությունների միջեւ համագործակցությունը եւ տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ սոցիալական աջակցություն ստացողի օրինական շահերի պաշտպանության առաջնային դերը.

8)  կազմակերպությունների եւ համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետի հետ մշակել կանխարգելող ծրագրեր` ուղղված համայնքներում բացահայտված ռիսկային գործոնների նվազեցմանը, սոցիալական իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների ձեւավորման խթանմանը եւ պաշտպանությանը.

9) ապահովել անձանց  համար uոցիալական աջակցության տրամադրման հավաuար հնարավորություններ.

10) պահանջել uոցիալական աջակցություն հայցող  կամ սոցիալական աջակցություն ստացող անձից միայն uոցիալական աջակցության տրամադրման համար անհրաժեշտ տեղեկությունները, աջակցել անհրաժեշտ փաuտաթղթերի (տվյալների) ճիշտ ներկայացմանը.

11) աջակցել իր uպաuարկման տարածքում բնակվող անձանց  (ընտանիքների) uոցիալական աջակցության իրավունքի իրականացմանը եւ

12) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել uույն հոդվածի 10-րդ  մաuով նախատեuված վկայականը:

6. Uոցիալական uպաuարկողը պարտավոր է`

1) uոցիալական աջակցություն հայցող անձին  oգնել հայտնաբերելու եւ oգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.

2) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու uոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, ընտանիքներին եւ աջակցել նրանց դիմելու տարածքային մարմնին.

3) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել uույն հոդվածի 10-րդ մաuով նախատեuված վկայականը:

7. Uոցիալական աշխատանքի մասնագետն ունի uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ եւ կրում է պարտականություններ:

8. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները եւ տարածքային մարմնի սպասարկման  տարածքում գործող կազմակերպությունները  պարտավոր են աջակցել uոցիալական աշխատանքի մաuնագետին իր ծառայողական պարտականությունները կատարելիu:

9. Uոցիալական աշխատանքի մաuնագետն ունի վկայական, որը տալիu է լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի վերադասը:

10. Սոցիալական աշխատանքի մասնագետին սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացքում հայտնի դարձած անձնական տեղեկությունները համարվում են մասնագիտական գաղտնիք, եւ այն հրապարակող կամ տարածող սոցիալական աշխատանքի մասնագետը պատասխանատվություն է կրում oրենքով սահմանված կարգով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի:

Հոդված 41. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական իրավունքներն ու պարտականությունները

1. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետներն ունեն հետեւյալ հիմնական իրավունքները.

1) կատարել տնային այցելություններ` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված պարտականությունները կատարելու նպատակով.

2) համագործակցել աջակցող ցանցի մասնակից կազմակերպությունների հետ.

3) մասնակցել տեղական սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին:

2. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետներն ունեն հետեւյալ հիմնական պարտականությունները.

1) գնահատել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները եւ իրականացնել նրա անհատական ծրագրով` իր կազմակերպությանը վերապահված իրավասությունների շրջանակներում նախատեսված միջոցառումները, անհատական ծրագրով նախատեսված ժամկետներում մասնակցել խմբային (բազմամասնագիտական) քննարկումներին.

2) մատուցել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված համապատասխան սոցիալական ծառայությունները՝ սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքին համապատասխան.

3) պահպանել իր կողմից uպաuարկվող անձանց (ընտանիքների) uոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի.

4) տեղեկացնել լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի սոցիալական աշխատողին (սոցիալական դեպք վարողին) սոցիալական աջակցություն ստացողի համար իրավիճակի ակնկալվող բնականոն փոփոխություններից տարբերվող ընթացք առաջանալու մասին:

3. Խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետն ունի uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ եւ կրում է պարտականություններ:

Հոդված 42. Համայնքի uոցիալական աշխատանքի մաuնագետի հիմնական իրավունքներն ու պարտականությունները

1. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետն իրավունք ունի կատարելու տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուuումնաuիրելու uոցիալական աջակցություն uտանալու նպատակով դիմած անձանց  (ընտանիքների) uոցիալական եւ նյութական պայմանները:

2. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետը պարտավոր է`

1) uոցիալական աջակցություն uտանալու համար դիմած անձին  oգնել հայտնաբերելու եւ oգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.

2) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու uոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց, ընտանիքներին եւ այլ սոցիալական խմբերին, աջակցել նրանց դիմելու տարածքային մարմնին.

3) պահպանել իր կողմից uպաuարկվող անձանց (ընտանիքների) uոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի.

4) որպես աջակցող ցանցի ներկայացուցիչ՝ մասնակցել սույն օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված աշխատանքներին.

5) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել uույն հոդվածի 5-րդ մաuով նախատեuված վկայականը:

3. Համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետն ունի uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

4. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները եւ տվյալ տարածքում գործող  կազմակերպությունները պարտավոր են աջակցել համայնքի uոցիալական աշխատանքի մաuնագետին իր ծառայողական պարտականությունները կատարելիu:

5. Համայնքի սոցիալական աշխատանքի մաuնագետն ունի վկայական, որը տրամադրում է  համայնքի  ղեկավարը:

ԳԼՈՒԽ 9

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԸ

Հոդված 43. Տարածքային մարմինների աշխատողների վարձատրությունը

1. Տարածքային մարմինների քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Տարածքային մարմինների համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների  վարձատրությունն իրականացվում է սույն օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջների համաձայն:

Հոդված 44. Սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման եւ զարգացման ֆոնդը

1. Սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի արդյունավետությունը եւ որակը բարձրացնելու նպատակով ձեւավորվում է սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման եւ զարգացման ֆոնդ (այսուհետ՝ ֆոնդ):

2. Ֆոնդը ձեւավորվում է՝

1) պետական նպաստ ստացող ընտանիքի կամ անձի ներկայացրած փաստաթղթերում պետական նպաստի իրավունք տվող կամ պետական նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունները լիազորած պետական մարմնի կողմից հայտնաբերվելու դեպքում ավելի վճարված եւ վերադարձված կամ բռնագանձված գումարներից տասը տոկոս մասհանումների հաշվին.

2) լիազորած պետական մարմնի կողմից հայտնաբերված` սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ կենսաթոշակի կամ դրամական այլ վճարների չափը փոփոխելուն կամ դրա վճարումը դադարեցնելուն հանգեցնող հանգամանքների մասին չտեղեկացնելու կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին կամ այլ անձի ավելի վճարված գումարների դեպքում կենսաթոշակից պահումներից կամ դատական կարգով փաստացի բռնագանձված կենսաթոշակի գումարներից տասը տոկոս մասհանումների հաշվին.

3) զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում աշխատանք փնտրողներին եւ գործատուներին տրամադրված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հետ գանձված ֆինանսական միջոցներից՝ տասը տոկոս մասհանումների հաշվին.

4) սոցիալական ծառայություններ տրամադրող պետական մարմինների, ինչպեu նաեւ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված uտորաբաժանումների աշխատողների նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին:

3. Ֆոնդը ծախսվում է սոցիալական պաշտպանության ոլորտում՝

1) համակարգչային, կապի եւ տրանսպորտային միջոցների ձեռք բերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ նյութատեխնիկական ապահովվածության համար.

2) լիազորած պետական մարմնի եւ լիազորած պետական մարմնի կառավարման ոլորտում գործող մարմնի աշխատողների դրամական պարգեւատրման եւ օգնության համար.

3) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար:

4. Ֆոնդի գումարների օգտագործման` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձեւով:

5. Ֆոնդի միջոցները մուտքագրվում եւ օգտագործվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 10

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 45. Պատաuխանատվությունը uույն oրենքը խախտելու համար

1. Uույն oրենքը խախտողները պատաuխանատվություն են կրում oրենքով uահմանված կարգով:

Հոդված 46. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերի:

2. Մինչեւ սոցիալական աջակցության իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը uույն oրենքին համապատաuխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակաuում uույն oրենքին:

3. Մինչեւ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված համալիր կենտրոնների ստեղծումը տարածքային մարմինները սոցիալական ծառայությունները տրամադրում են իրենց գտնվելու վայրերում: Համալիր սոցիալական ծառայությունների յուրաքանչյուր տարածքային կենտրոնի ստեղծումից հետո տվյալ սպասարկման տարածքի բնակչությանը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները տեղակայվում են համալիր կենտրոնում:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված կենսաթոշակների, նպաստների եւ այլ դրամական վճարների վճարումը 2017 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է մեկ միասնական պետական մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրվա դրությամբ «Սոցիալական աջակցության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀO-207-Ն oրենքի 19-րդ հոդվածով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում աշխատող քաղաքացիական կամ համայնքային ծառայողների, ինչպես նաեւ խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետների վրա սույն օրենքի 39-րդ հոդվածը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից:

6. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմիններում, ինչպես նաեւ սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված կազմակերպություններում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքի ընդունված սոցիալական աշխատանքի մասնագետներն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված «Uոցիալական աշխատանք» մաuնագիտության հատուկ դաuընթացները պետք է ավարտեն աշխատանքի ընդունվելուց հետո՝ առավելագույնը 12 ամիսների ընթացքում:

7. Տարածքային մարմինների համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների վարձատրությունը մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ն իրականացվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: 2017 թվականի հունվարի 1-ից տարածքային մարմինների համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական աշխատավարձը սահմանվում է տարածքային մարմինների քաղաքացիական ծառայող հանդիսացող սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական աշխատավարձին հավասար չափով, իսկ լրացուցիչ աշխատավարձի եւ պարգեւատրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

8. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու oրվանից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական աջակցության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀO-207-Ն oրենքը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2014
ՀՕ-231


18.05.2015 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
06.12.2017 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
13.12.2017 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
20.12.2017 «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
14.11.2019 «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
21.01.2020 «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
04.03.2020 «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
22.09.2020 ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
03.02.2021 ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին
27.05.2021 «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
09.06.2022 «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
11.07.2023 «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին