Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9.2-րդ հոդվածի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
«2936 պրովիտամիններ, վիտամիններ վիտամին
3002 20 000 պատվաստանյութ՝ մարդու համար պատվաստանյութ
3002 30 000 պատվաստանյութ՝ կենդանիների համար պատվաստանյութ
3003 դեղամիջոց՝ թերապեւտիկ եւ պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար, մանրածախ առեւտրի համար չփաթեթավորված դեղ
3004 դեղամիջոց՝ թերապեւտիկ եւ պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առեւտրի համար դեղ
3303 00 օծանելիք օծանելիք»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի եւ օծանելիքի իրացումը թույլատրվում է մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի եւ օծանելիքի իրացումը թույլատրվում է մինչեւ 2015 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.07.2014
ՀՕ-108