Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Ակցիզային հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.05.2014

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիս 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված թեթեւ մարդատար ավտոմեքենաները» բառերը:

Հոդված 2. Օրենքի  5-րդ հոդվածի  1-ին մասի աղյուսակի 15-րդ տողը՝
 
8703
բացառությամբ
8703 10,
8703 21 101,
8703 21 901,
8703 22 101,
8703 22 901,
8703 23 199,
8703 23 909,
8703 24 101,
8703 24 901,
8703 31 101,
8703 31 901,
8703 32 191,
8703 32 901,
8703 33 191,
8703 33 901,
8703 90 10 եւ
8703 90 901-ի
25.0 մլն դրամ եւ ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչեւ 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ եւ 4500 սմ3 եւ ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթեւ մարդատար ավտոմեքենաներ
 
ներմուծման դեպքում` մաքսային արժեք
 
 
20 տոկոս

ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

10.06.2014
ՀՕ-24