Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.09.2013

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀO-297 oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը «կրթական» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռազմական)» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) ռազմաուսումնական հաստատություն` բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, որն ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը ռազմական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան.».

3) 1-ին մասի 20-րդ կետը «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերով:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «Բուհական» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության)» բառերով, իսկ «ուսանողներն» բառը փոխարինել «ուսանողները (կուրսանտները, ունկնդիրները)» բառերով.

2) 4-րդ մասի «Ուսանողներն» բառը փոխարինել «Ուսանողները (կուրսանտները, ունկնդիրները)» բառերով.

3) 5-րդ մասի առաջին նախադասությունը՝

1) «ռեկտոր,» բառից հետո լրացնել «ռազմաուսումնական հաստատության պետի ուսումնական գծով տեղակալ,» բառերով.

2) «ղեկավար» բառից հետո լրացնել «, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետ» բառերով.

3) «վարիչ» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ)» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն հոդվածի 3-րդ, 6-րդ, 6.1-ին, 7-րդ, 10-րդ եւ 14-րդ կետերով սահմանված իրավասությունները ռազմական կրթության ոլորտում իրականացնում է պետական համապատասխան լիազորված մարմնի հետ համատեղ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

23.10.2013
ՀՕ-99