Հարկային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.06.2013

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «կառուցվածքային հաստիքացուցակը» բառերը փոխարինել «կառուցվածքը եւ հաստիքացուցակը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «Գ» խումբը «գլխավոր օպերլիազոր», «Դ» խումբը «ավագ օպերլիազոր» եւ «օպերլիազոր» բառերից առաջ լրացնել «տարածքային բաժնի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովը

1. Uույն oրենքով uահմանված կարգով մրցույթներ եւ ատեuտավորումներ անցկացնելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ uտեղծվում է մրցութային եւ ատեuտավորման հանձնաժողով (այuուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, Հանձնաժողովի կազմը, աշխատակարգը եւ անդամների թվաքանակը սահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը, իսկ Հանձնաժողովի անհատական կազմը` վերադաս հարկային մարմնի ղեկավարը:

2. Հանձնաժողովի նախագահը եւ անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած պաշտոնների հետ:»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Ատեստավորումն անցկացվում է հետեւյալ եղանակներով`

1) փաստաթղթային.

2) թեստավորման եւ հարցազրույցի միջոցով, իսկ վերադաս հարկային մարմնի oպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաեւ ֆիզիկական պատրաստվածության, զենքի եւ հատուկ միջոցների տիրապետման գծով` ատեստավորման հանձնաժողովի սահմանած չափանիշներով եւ կարգով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-9.3-րդ մասերով.

«9.1. Այն հարկային ծառայողները, որոնք ծառայողական դրական բնութագրի եւ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների ընդանուր գումարով հավաքում են 80 եւ ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Միավորների հաշվարկն իրականացվում է վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով:

9.2. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` հարկային ծառայողների գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա կայացնում է հետեւյալ եզրակացություններից մեկը եւ փաստաթղթային ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարին`

1) շնորհել ավելի բարձր դաuային կամ հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:

9.3. Թեստավորման եւ հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն հարկային ծառայողները, որոնք  փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն, կամ որոնց վերաբերյալ Հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.2-րդ մասի 3-րդ կետում նշված եզրակացությունը: Թեuտերը հաստատում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է Հանձնաժողովը` uույն oրենքի 18-րդ հոդվածով uահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր վերապատրաստման:

2. Հարկային ծառայողի վերապատրաստումն իրականացվում է հարկային մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին դասային կոչման ներկայացնելը չի կարող հետաձգվել հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային կոչումն ստանալուց հետո`

1) հարկային ծառայության գլխավոր կոչումների համար՝ ավելի քան 3 տարի.

2) հարկային ծառայության ավագ կոչումների համար՝ ավելի քան 2 տարի:»:

Հոդված 7. Օրենքի 23.1-ին հոդվածում`

1) 6-րդ եւ 7-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.  Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններից վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի, վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետի, քննիչի, հետաքննիչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետի, տարածքային բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության առաջին դասի խորհրդականի կամ հարկային ծառայության կապիտանի կոչումն է:

7. Հարկային ծառայության վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչի, վերադաս հարկային մարմնի օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի առաջին կարգի մասնագետի, տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետի, տարածքային բաժնի ավագ օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն է:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Հարկային ծառայության կրտսեր մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն է:»:

Հոդված  8 . Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) հատուկ եւ (կամ) դասային կոչման արտահերթ շնորհում.»:

Հոդված  9. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «` հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման միջոցով» բառերը:

Հոդված  10. Օրենքի 43.1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունը «աշխատակարգը,» բառից հետո լրացնել «անհատական կազմը,» բառերով:

Հոդված  11 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.07.2013
ՀՕ-68