Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.02.2013

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 6.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը եւ 3-րդ կետի առաջին պարբերությունը «լիցենզիաների» բառից հետո լրացնել «, որակավորման վկայականների» բառերով, 3-րդ կետի երկրորդ պարբերության «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով, իսկ 4-րդ կետի «կամ լիցենզավորման» բառերը` «, լիցենզավորման կամ որակավորման» բառերով.

2) 2-րդ մասի «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19.2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ.1» կետով.

«գ.1) հինգ աստղ «Դելյուքս» հյուրանոցի համար` տարեկան բազային տուրքի 1500-ապատիկի չափով.»:

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «լիցենզիաների» բառից հետո լրացնել «, որակավորման վկայականների» բառերով.

2) 4-րդ մասի «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «, թույլտվության, արտոնագրի կամ որակավորման վկայականի» բառերով.

2) 6-րդ մասի «եւ թույլտվությունների» բառերը փոխարինել «, թույլտվությունների եւ որակավորման վկայականների» բառերով, իսկ «լիցենզավորված անձի դիմումի հիման վրա լիցենզիայի» բառերը` «դիմումի հիման վրա լիցենզիայի, արտոնագրի, թույլտվության կամ որակավորման վկայականի գործողության» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.03.2013
ՀՕ-14