Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.12.2012

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.2-րդ եւ 15.3-րդ կետերով.

«15.2. ԱՏԳ ԱԱ 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին դասվող սեւ մետաղի թափոնների եւ ջարդոնի, սեւ մետաղից պատրաստված  խողովակների եւ դրանց կցամասերի, սեւ մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար

(սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «ժամանակավոր ներմուծում» եւ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների վրա) 

բազային տուրքի 80-ապատիկի չափով

15.3. ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00,  7802 00 000, 7902 00 000, 8002 00 000,  8101 97 000, 8102 97 000, 8103 30 000,  8104 20 000, 8105 30 000, 8106 00 100, 8107 30 000, 8108 30 000, 8109 30 000,  8110 20 000, 8111 00 190, 8112 13 000,  8112 22 000, 8112 52 000, 8112 92 200, 8113 00 400 ծածկագրերին դասվող  գունավոր մետաղի թափոնների եւ ջարդոնի (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում»  եւ «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ձեւակերպված եւ հետագայում վերաարտահանվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների)    յուրաքանչյուր տոննայի արտահանման համար


բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնաում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2012
ՀՕ-253