Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.06.2012

Հոդված 1. «Լիցենզավորման մասին»  Հայաստանի Հանրապետության  2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք)  7-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններում «ձեռնարկատիրոջ պետական գրանցման» բառերը փոխարինել «ձեռնարկատիրոջ պետական հաշվառման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ.1»  ենթակետով.

«բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,».

2) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ.1»  ենթակետով.

«բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,».

2) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտում պետք է նշվի հայցվող ժամանակը:»:

Հոդված  5. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերը փոխարինել «տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ» բառերով.

2) 2-րդ մասի «կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ դեպքում կցելով տեղեկություններ պետական հաշվառման համարի վերաբերյալ, իսկ ֆիզիկական անձի դեպքում` նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերով:

Հոդված  6. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասում`

1) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Իրավաբանական անձինք հայտում նշում են պետական գրանցման համարը:».

2) հանել երրորդ նախադասությունը:

Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառման» բառերով:

Հոդված 8. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.07.2012
ՀՕ-172