Armenian      
Աշխարհագրական անվանումների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2012

Հոդված 1.   «Աշխարհագրական անվանումների  մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-21 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին  հոդվածից հանել «, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների եւ» բառերը:

Հոդված  2. Օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետի չորրորդ պարբերությունը «եւ այլ» բառերից հետո լրացնել «պատմաճարտարապետական կառույցները եւ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

1)  3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Նշանավոր որեւէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:».

2)  4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության  տարածքում աշխարհագրական օբյեկտները անվանակոչել կամ անվանափոխել նույնատեսակ օբյեկտների կրկնվող անվանումներով:»:

Հոդված  4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 3-րդ կետի «մեկամսյա» բառը փոխարինել «երկշաբաթյա» բառով, «քննում են» բառը` «քննարկել» բառով, իսկ «` կցելով անվանափոխման կամ անվանակոչման հետ կապված ծախսերի նախահաշիվը:» բառերը հանել.

2) 4-րդ կետի «կառավարություն` որոշում կայացնելու համար» բառերը փոխարինել «կառավարության քննարկմանը:» բառերով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետում`

1) «անվանակոչումները եւ անվանափոխումները» բառերը փոխարինել «անվանումները» բառով.

2)  «բ» ենթակետի «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով.

3)  «գ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  6.   Օրենքի  10-րդ  հոդվածի  1-ին  կետի  «բ»  ենթակետի «, բացառությամբ  Հայաստանի  Հանրապետության  վարչատարածքային միավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված դեպքերում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) «գ» ենթակետի «համաձայնեցնում եւ հաշվառում է» բառերը փոխարինել «հաշվառում, այնուհետեւ գրանցում է» բառերով.

2)  «դ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.04.2012
ՀՕ-97