Ավիացիայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.02.2012

Հոդված 1. «Ավիացիայի  մասին»  Հայաստանի  Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի  2-րդ մասը «միջազգային» բառից հետո լրացնել «կանոնավոր» բառով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «աերոդրոմները» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտերը)» բառով.

2) 4-րդ մասի առաջին պարբերությունը «աերոդրոմի» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտի)» բառով:

Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Լիազորված մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով կամ տրված թույլտվության հիման վրա իրականացվող օդային հաղորդակցությունների պայմանները, հաստատում է չվերթերի չվացուցակը, համաձայնագրերով կամ տրված թույլտվություններով նախատեսված պայմաններին եւ ծավալներին համապատասխանության նպատակով գրանցում կամ հաստատում է կիրառվելիք սակագները եւ չվերթերի ծրագրերը:»:

Հոդված  4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում`

1) «Միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման» կոնվենցիան` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված դրա լրացումներով ու փոփոխություններով (հետագայում` Վարշավյան կոնվենցիա)» բառերը փոխարինել «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիան (հետագայում` Մոնրեալի կոնվենցիա)» բառերով.

2) «եւ որ Վարշավյան» բառերը փոխարինել «եւ որ Մոնրեալի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում եւ 62-րդ հոդվածում «Վարշավյան» բառը փոխարինել «Մոնրեալի» բառով:

Հոդված 6. Օրենքի 65-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «(այսուհետ` գործակալ)` լիազորված մարմնի կողմից տրված օդային փոխադրումների իրացման վկայականի (այսուհետ` գործակալի վկայական) առկայության դեպքում» բառերը.

2) 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

17.03.2012
ՀՕ-31