Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.02.2012

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 2-րդ մասը «384-րդ» բառից առաջ լրացնել «190-րդ, 200-րդ, 201-րդ, 311-313-րդ,» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 200-րդ հոդվածում`

1) 1-ին եւ 3-րդ մասերից հանել «կառավարչական գործառույթներ իրականացնող» եւ «կառավարչական գործառույթ իրականացնող» բառերը.

2) 1-ին մասի  «իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով, իսկ «ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը` «ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով.

3) 3-րդ մասը «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով.

4) 5-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը «գործառույթներ» բառից հետո լրացնել «կամ զբաղեցնում է ցանկացած այլ պաշտոն» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առեւտրային կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) 3-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով,

բ. երկրորդ պարբերության «ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 308-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հինգհարյուրապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով.

2) 4-րդ մասի «311-րդ, 312-րդ եւ 313-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման առումով» բառերը փոխարինել «311-րդ, 311.2-րդ, 312-րդ, 312.2-րդ եւ 313-րդ հոդվածներով նախատեսված» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 311-րդ, 311.1-ին, 311.2-րդ հոդվածների 1-ին մասերը «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասը «կաշառք տալու մասին» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քանի 3 օր հետո» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 312.1-ին հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերով.

3) 4-րդ մասը «վարձատրություն տալու մասին» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քանի 3 օր հետո» բառերով:

Հոդված 8. Օրենսգիրքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 312.2-րդ հոդվածով.

«Հոդված 312.2.   Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը

1. Անձին` նրա իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը իր կամ իր ներկայացրած անձանց օգտին որեւէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրություն տալու շորթում, կամ եթե այդ անձը ապօրինի վարձատրություն տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:»:

Հոդված 9. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.03.2012
ՀՕ-18