Russian    
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2011

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի «ժգ» կետից հանել «եւ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդների անցկացման կարգը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«թ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների.»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից: Եթե գրավի առարկա տրանսպորտային միջոցը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը ծագում է գրավի առարկա տրանսպորտային միջոցը նրան հանձնելու պահից, իսկ եթե այն հանձնվել է մինչեւ պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից: Ամուuինների՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված իրավունքները եւ սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, եթե նույնիuկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել:».

2) 15-րդ, 16-րդ եւ 17-րդ մասերի «հուլիսի 1» բառերը փոխարինել «հոկտեմբերի 16» բառերով:

Հոդված  4. Օրենքի 13.2-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «մեկնարկային» բառը փոխարինել «սահմանված» բառով.

2) 3-րդ եւ 5-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված  5. Օրենքի 28-րդ հոդվածի 1.2-րդ մասի ««A» եւ «B» կարգերի» բառերը փոխարինել ««A», «B» եւ «C» կարգերի» բառերով, իսկ ««A1» եւ «B1» ենթակարգերի» բառերը` ««A1», «B1» եւ «C1» ենթակարգերի» բառերով:

Հոդված  6. Օրենքի 33.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաեւ ցանկալի համարանիշներ տրամադրելու շնորհիվ ստացվող միջոցներից.»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման, հաշվառումից հանման) դեպքում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցներին հատկացված հաշվառման համարանիշների հետ կապված գործողությունները կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները (վարորդական վկայականները) գործում են մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ գործողության ժամկետի նշում չպարունակող վկայականները` մինչեւ 2012 թվականի հունիսի 30-ը:

Հոդված  8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի նոյեմբերի  15-ի ՀՕ-171-Ն օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.12.2011
ՀՕ-332