Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Սննդամթերքի անվտանգության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 14.09.2011

Հոդված 1. «Սննդամթերքի  անվտանգության  մասին»  Հայաuտանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀO-193-Ն օրենքի (այuուհետ` Օրենք)   8-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «դ» կետի միջակետը փոխարինել վերջակետով, եւ կետը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պիտանիության ժամկետը կարող է չմակնշվել հետեւյալ արտադրատեսակների համար`

- մշակման չենթարկված թարմ պտուղ եւ բանջարեղեն, ներառյալ` կարտոֆիլ,

- 10 եւ ավելի ծավ.% սպիրտ պարունակող ոգելից խմիչքներ,

- պինդ շաքարներ,

- քացախ,

- կերակրի աղ.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  9.1-ին եւ 9.2-րդ մասերով.

«9.1. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել եւ(կամ) Հայաստանի Հանրապետությունում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող նյութեր եւ սննդային հավելումներ, անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը որ լեզվով է կատարված, որոնց`

ա) պիտանիության ժամկետն անցած է.

բ) ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից պակաս, իսկ 120 օրից պակաս պիտանիության ժամկետ ունեցող արտադրանքի դեպքում` 1/4 - ից պակաս ժամկետ.

գ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ.

դ) ժամկետը կրկնակի մակնշված է, կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, եւ նշված է պիտանիության նոր ժամկետ:

Սույն մասի «բ» կետի պահանջը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների վրա:

9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների հայերեն մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:»:

Հոդված  2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

05.10.2011
ՀՕ-252