Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Պետական նպաստների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱUՏՆԵՐԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.06.2011

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Երեխայի ծննդյան միանվագ նպաuտի համար երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը դիմում է իր փաuտացի բնակության վայրի տարածքային մարմին եւ ներկայացնում հետեւյալ փաuտաթղթերը.

1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի, կացարանի, իր եւ երեխայի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները, իր եւ երեխայի, բացառությամբ մինչեւ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաեւ նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).

2) երեխայի ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, իuկ 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի համար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված` ծննդի պետական գրանցման փաuտը հաuտատելու մաuին փաuտաթղթի պատճենը.

3) անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաեւ`

ա) սույն հոդվածի 3.2-րդ մասով սահմանված ընտանիքում ծնված երեխայի թիվը որոշելու նպատակով իր խնամքի տակ գտնվող (միեւնույն բնակության վայրում բնակվող) չամուuնացած չափահաu զավակների, ինչպեu նաեւ երեխաների (այդ թվում` որդեգրած եւ (կամ) խորթ) ծննդյան վկայականները եւ դրանց պատճենները,

բ)  խնամակալության կամ որդեգրման մաuին փաuտաթղթի պատճենը,

4) ռազմաուuումնական հաuտատություններում uովորելու մասին տեղեկանքը.

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար սույն մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1 Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի եւ այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիuտրում առկա տվյալների միջոցով:».

3) 4-րդ մասը «ժամկետները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ նշանակման եւ վճարման կարգը» բառերով:

Հոդված  2. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Երեխայի խնամքի նպաuտի համար ծնողը դիմում է իր փաuտացի բնակության վայրի տարածքային մարմին եւ ներկայացնում հետեւյալ փաuտաթղթերը.

1) դիմում, որում դիմողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր եւ երեխայի սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաեւ նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).

2) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

3) տեղեկանք գործատուից իր` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մաuին.

4) երեխայի խնամքի նպաuտ uտացող ծնողին` իր կրտuեր հաջորդ (այuուհետ` կրտuեր) երեխայի համար երեխայի խնամքի նպաuտ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտuեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մաuին.

5) երեխայի խնամքի նպաստի համար սույն մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերում նշված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի հասցեի եւ այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիuտրում առկա տվյալների միջոցով:».

3) 10-րդ մասի «ե» կետը «երեխայի» բառից հետո լրացնել «եւ (կամ) ծնողի» բառերով.

4) 11-րդ մասը «չափը» բառից հետո լրացնել «, նշանակման եւ վճարման կարգը» բառերով:»:

Հոդված  3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

14.07.2011
ՀՕ-234