Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.05.2011

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի  (այսուհետ՝ Օրենսգիրք) 189.2-րդ   հոդվածում՝

1) 1-ին մասի «ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով.

2)  2-րդ մասի «հարյուրքսանապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ  «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերը` «երեքհարյուրապատիկից  մինչեւ չորսհարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 2. Օրենսգրքի  189.3-րդ հոդվածում՝

1)  վերնագիրը «ոչ հայերեն ձեւավորելը» բառերից հետո լրացնել «, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը» բառերով.

2)  1-ին մասը «ոչ հայերեն ձեւավորելը» բառերից հետո լրացնել «, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը» բառերով.

3) 1-ին մասի «հիսնապատիկից մինչեւ ութսունապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով.

4) 2-րդ մասի «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրհիսնապատիկի չափով» բառերով, իսկ  «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերը` «երեքհարյուրապատիկից   մինչեւ չորսհարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 3. Օրենսգրքի 189.4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից  մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով.

2) 2-րդ մասի «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 4. Օրենսգրքի  189.6-րդ  հոդվածում՝

1) 1-ին մասի «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապա-տիկի չափով» բառերով.

2) 2-րդ մասի «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «ութսունապատիկից  մինչեւ հարյուրապատիկի չափով» բառերով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

09.06.2011
ՀՕ-163