Russian    
Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2011

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158 օրենքի (այսուհետ` Օրենք)  6-րդ հոդվածի 3-րդ մասում «աշխատանքային կարգապահական ներքին կանոններով» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոններով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը «անփոփոխելի է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ  սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական ծառայողն ունի  oրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:»:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետի «աշխատանքային կարգապահական ներքին կանոնները» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոնները» բառերով.

2)  երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական ծառայողն ունի  oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:»:

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «աշխատանքային կարգապահական ներքին կանոնները» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոնները» բառերով:

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական ծառայության ղեկավարման մարմինը Աշխատակազմի ղեկավարն է, որն ի պաշտոնե Ազգային ժողովի գլխավոր քարտուղարն է:»:

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի «այդ պաշտոնները զբաղեցնող» բառերը հանել:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

16.06.2011
ՀՕ-189