Armenian      
Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2011

Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասում`

1) «ինչպես նաեւ» բառերը հանել եւ «նույնականացնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ըստ գործունեության ոլորտի (գործունեության տեսակի) վարկային տեղեկատվություն տրամադրողների վերաբերյալ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վարկային զեկույցում ներառվող տվյալների ցանկը կարող է սահմանել Կենտրոնական բանկի խորհուրդը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.06.2011
ՀՕ-180