Russian    
Արժեթղթերի շուկայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 15.04.2011

Հոդված 1.  «Արժեթղթերի շուկայի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀO-195-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 27-րդ կետից հանել «եւ վարկային կազմակերպությունը» բառերը:

Հոդված 2.  Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Վարկային կազմակերպությունները կարող են իրականացնել ներդրումային ծառայություններ, ինչպես նաեւ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ոչ հիմնական ծառայություններ բացառապես «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասի շրջանակներում:»:

Հոդված  4. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) վերնագրից եւ տեքստից հանել «եւ վարկային կազմակերպությունները»  եւ  «, վարկային կազմակերպությունը» բառերն իրենց  հոլովաձեւերով.

2)  4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «եւ վարկային կազմակերպությունների» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված ներդրումային ընկերությունները պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.05.2011
ՀՕ-134