Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.04.2011

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի  ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի երկրորդ նախադասությունը հանել.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին, 1.2-րդ եւ 1.3-րդ կետերով.

«1.1. Հերթական նստաշրջանն անցկացվում է նստաշրջանի բացման օրվանից սկսած՝ երեք շաբաթը մեկ գումարվող չորսօրյա նիստերի միջոցով, որոնց գումարման օրը, բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ կետով նախատեսված դեպքերի, կարող է Ազգային ժողովի նախագահի առաջարկությունով Ազգային ժողովի որոշմամբ տեղափոխվել նույն գումարման հերթական նստաշրջանի մեկ այլ երկուշաբթի օր: Եթե տեղափոխված չորսօրյա նիստերի գումարման կամ այլ օրը համընկնում է օրենքով ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրվա հետ, ապա այդ օրը նիստեր չեն անցկացվում:

1.2. Ազգային ժողովի նախագահը կարող է սույն հոդվածի 1.1-ին կետում նշված առաջարկությամբ Ազգային ժողովի նիստում հանդես գալ մինչեւ տեղափոխվող չորսօրյա նիստերի գումարման օրը: Չորսօրյա նիստերի գումարման օրը տեղափոխելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկվում է Ազգային ժողովի նախագահի առաջարկությունից անմիջապես հետո՝ առանց քննարկման:

1.3. Չորսօրյա նիստերի գումարման օրը չի կարող տեղափոխվել, եթե այդ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու է Սահմանադրությամբ քննարկման ժամկետ ունեցող կամ սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «գ», «ե» կամ «ը» ենթակետերով նախատեսված հարց: Նույն գումարման հերթական նստաշրջանի ընթացքում չորսօրյա նիստերի գումարման օրը կարող է տեղափոխվել ոչ ավելի, քան երկու անգամ:

Տեղափոխված չորսօրյա նիստերի գումարման օրը չի կարող համընկնել՝

ա) հաջորդ չորսօրյա նիստերի գումարման օրվա հետ, եթե այդ նիստերի գումարման օրը նույնպես չի տեղափոխվում կամ տեղափոխված չէ.

բ) մինչեւ չորսօրյա նիստերի գումարման օրը տեղափոխելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունելը նախաձեռնված արտահերթ կամ հատուկ նիստի գումարման օրվա հետ, եթե այդ նիստը չի նախատեսվում գումարել ժամը 18.30-ից մինչեւ  24-ը:».

3)  2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Չորսօրյա նիստերը տեղի են ունենում ժամը 12.00-ից մինչեւ 18.00-ն՝ մեկուկես ժամ տեւողությամբ նիստերով: Յուրաքանչյուր նիստից հետո հայտարարվում է կես ժամ ընդմիջում: Նիստերի բոլոր օրերին առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է:»:

Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժե» ենթակետով.

«ժե) Ազգային ժողովի հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի գումարման օրը տեղափոխելու մասին:»:

Հոդված 3. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի «եւ «ժգ»» բառերը փոխարինել «, «ժգ» եւ «ժե»» բառերով:

Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածում՝

1)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1. Հարցեր տալու ընթացքում արտահերթ հարց տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը եւ նիստը վարողը:».

2) 7-րդ կետը «անգամ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9. Եթե վարչապետը կամ Կառավարության անդամն առաջարկում է պատգամավորի հնչեցրած բանավոր հարցին գրավոր պատասխանել, ապա պահպանվում է պատգամավորի` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված մեկ բանավոր հարցով դիմելու իրավունքը:»:

Հոդված 6. Օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Ազգային ժողովի դռնբաց նիստերն ուղիղ եթերով առցանց հեռարձակվում են Ազգային ժողովի ինտերնետային կայքում: Առցանց հեռարձակումն իրականացնում է Աշխատակազմը:»:

Հոդված 7. Օրենքի 113-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Ազգային ժողովի պատգամավորների եւ Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը հաշվարկվում են պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած նորմատիվներին համապատասխան: Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորների եւ Աշխատակազմում պետական ծառայողների գործուղման ծախսերը կարող են հատուցվել համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` տվյալ տարվա պետական բյուջեով Ազգային ժողովի պահպանման ծախսերում այդ նպատակի համար նախատեսված միջոցների սահմաններում:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված՝ Ազգային ժողովի նիստերի առցանց հեռարձակումը սկսվում է իրականացվել 2012 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

12.04.2011
ՀՕ-70