Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2011

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. պետական ռեգիստրում`
 
ա) գրանցման ենթակա առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման համար բազային տուրքի
17-ապատիկի չափով
բ) առեւտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար  բազային տուրքի
12-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետում`

1) «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ ֆիրմային անվանումների գրանցման հայտ ներկայացնելու համար 5».

2)  «բ» եւ «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

16.03.2011
ՀՕ-63