Գանձապետական համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Գանձապետական  համակարգի  մասին»  Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «եւ լիազոր մարմնի տեղական գանձապետական բաժանմունքները (այսուհետ` գանձապետական բաժանմունքներ)» բառերը փոխարինել «եւ լիազոր մարմնի գանձապետարանի ստորաբաժանումները (այսուհետ` գանձապետարանի ստորաբաժանումներ)» բառերով:

Օրենքում նշված «գանձապետական բաժանմունքներ» բառերն ըստ հոլովառության փոխարինել «գանձապետարանի ստորաբաժանումներ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գլխավոր ֆինանսիստն ապահովում է պետական մարմնի կողմից`

ա)  ֆինանսական կառավարման համակարգերի առկայությունը.

բ) գնումների մասին օրենսդրությանը համապատասխան` գնումների համակարգի առկայությունը:».

2)  3-րդ մասի «ա» կետից հանել «եւ ներքին աուդիտի կառավարման» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.01.2011
ՀՕ-18