Armenian   Russian    
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 67-րդ հոդվածի 6-րդ մասը «Բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 90-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Վստահության վրա հիմնված ընկերակցություն հանդիսացող ներդրումային ֆոնդերի առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «իր ավանդը» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան սահմանված չէ վստահության վրա հիմնված ընկերակցության  կազմակերպական-իրավական ձեւ ունեցող հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնադրությամբ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդի կառավարիչների առանձնահատկությունները` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ընկերությունների առանձնահատկությունները` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, » բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 6-րդ մասը «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդերի եւ ներդրումային ֆոնդի կառավարիչների առանձնահատկությունները` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ընկերությունների առանձնահատկությունները` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Ամուuնության ընթացքում ամուuինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ uեփականությունն է, եթե այլ բան նախատեuված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով»:

Հոդված 7. Օրենսգրքի 905-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ժամկետային ավանդի տարատեսակ է հանդիսանում կուտակային կենսաթոշակային ավանդը, որը ներդրվում է ֆիզիկական անձի համար իր կամ այլ անձի կողմից միանվագ կամ պարբերաբար, եւ որը, ինչպես նաեւ նրա վրա հաշվեգրված տոկոսները, ֆիզիկական անձը կարող է ստանալ միայն օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:».

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը «բացառությամբ» բառից հետո լրացնել «կուտակային կենսաթոշակային ավանդների եւ» բառերով, իսկ 2-րդ նախադասության «առ ոչինչ է» բառերից հետո` «, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների» բառերով.

3) 3-րդ մասը «որը» բառից հետո լրացնել «կուտակային կենսաթոշակային ավանդ չէ կամ» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 907-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում կուտակային կենսաթոշակային ավանդների վրա: Կուտակային կենսաթոշակային ավանդի տոկոսները ավելանում են ավանդի գումարին, եւ դրանց հավելագրվում են կուտակային կենսաթոշակային ավանդին հավելագրվող տոկոսներ: Կուտակային կենսաթոշակային ավանդների վրա հավելագրված բոլոր տոկոսները վճարվում են ավանդի հետ միաժամանակ` սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում:»:

Հոդված 9. Օրենսգրքում`

1) 968.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8. Հրապարակային ֆոնդի եւ դրա առանձին տեսակների կառավարման պայմանագրերի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով:».

2) 968.2-րդ հոդվածը «եկամուտները» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ միջոցներ» բառերով.

3) 968.4-րդ հոդվածում «, եւ ֆոնդի կառավարման պայմանագրով չեն կարող uահմանվել լրացուցիչ այլ պայմաններ» բառերը փոխարինել « (հոդված 444)» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 968.7-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «1. Ֆոնդի ակտիվները, այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը եւ այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքներն առանձնացված հաշվառվում եւ գրանցվում են այդ ֆոնդի կառավարչի անունով` առանց դրանց նկատմամբ ֆոնդի կառավարչի սեփականության իրավունքի ձեռքբերման:»:

Հոդված 11. Օրենսգրքի 968.9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է հատուցել իր գործողությունների կամ անգործության հետեւանքով ֆոնդի մաuնակիցներին պատճառած վնաuների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար, բացառությամբ, երբ կառավարիչն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել:»:

Հոդված 12. Օրենսգրքի 1079-րդ հոդվածում «եկամտահարկով» բառը փոխարինել «եկամտային հարկով» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 1184-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 «3. Կուտակային կենսաթոշակային ակտիվների եւ կուտակային կենսաթոշակների ժառանգության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2010
ՀՕ-253