Armenian      
Բյուջետային համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքում`

1)  ուժը կորցրած ճանաչել 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը,  3-րդ մասը եւ 38-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը.

2) 17-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի «եկամտահարկը» բառը փոխարինել «եկամտային հարկը» բառերով.

3) 18-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ դրանով պայմանավորված պարտադիր uոցիալական ապահովության վճարների կատարման» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2010
ՀՕ-258