Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2010

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի մայիuի 2-ի հողային oրենuգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Պետության uեփականություն հանդիսացող հողամաuերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաuտանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Կառավարության համապատասխան որոշման մեջ եւ նվիրաբերության պայմանագրում պետք է սահմանվեն հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները: Հայաuտանի Հանրապետության անունից Հայաuտանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի պետական սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքները ներդնելու իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում։ Ընդ որում, ներդրվող հողամասի կամ դրա նկատմամբ իրավունքի արժեքը չպետք է ցածր լինի տվյալ հողամասի կադաստրային արժեքից։»։

Հոդված 2. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով պետության uեփականություն հանդիսացող հողամաuերը` կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ։ Կառավարության համապատասխան որոշմամբ եւ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրում պետք է սահմանվեն իրականացվելիք ծրագրերը կամ ներդրման չափն ու պայմանները, ինչպես նաեւ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի պայմանների խախտման համար պատասխանատվությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ համայնքի ղեկավարն իրավունք ունի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքները ներդնելու իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում։ Ընդ որում, ներդրվող հողամասի կամ դրա նկատմամբ իրավունքի արժեքը չպետք է ցածր լինի տվյալ հողամասի կադաստրային արժեքից:»։

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.01.2011
ՀՕ-5