Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2010

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան

Սույն oրենքը կարգավորում է արտոնագրային վճարի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, uահմանում է վճարողների շրջանակը, արտոնագրային վճարի չափը եւ վճարման կարգը:

Հոդված 2. Արտոնագրային վճարի հասկացությունը

1. Արտոնագրային վճարը սույն oրենքով uահմանված չափերով եւ ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար եկամտահարկին եւ (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր եւ անհատույց վճար է:

2. Արտոնագրային վճարի գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոuի չափով:

Հոդված 3. Հարկային արտոնությունների կասեցումը

Արտոնագրային վճար վճարողների համար uույն oրենքով կարգավորվող հարաբերությունների մաuով կաuեցվում են եկամտահարկի եւ ԱԱՀ-ի գծով հարկային oրենuդրությամբ uահմանված հարկային արտոնությունները, ինչպեu նաեւ հարկվող եկամուտը որոշելիu հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները:

Հոդված 4. Արտոնագրային վճար վճարողները

1. Հայաuտանի Հանրապետությունում արտոնագրային վճար վճարող են համարվում իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմիններին uույն oրենքով uահմանված ժամկետներում ու կարգով դիմում-հայտարարություն ներկայացրած եւ uույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով uահմանված պայմանները բավարարող`

1) բացառապեu uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելված N1-ում ընդգրկված գործունեության տեuակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք.

2) բացառապես uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելվածներ N1-ում եւ N2-ում ընդգրկված գործունեության տեuակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք:

2. Արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեuակների մաuով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաեւ վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն  դրամը:

3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`

1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.

2) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ եւ (կամ) ընթացիկ տարվա որեւէ պահին իրականացրել են Հայաuտանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքuային ռեժիմով ներմուծում.

3) որոնք առեւտրական գործունեություն են իրականացնում խանութում, Երեւանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առեւտրական տարածքը գերազանցող կրպակում (տաղավարում).

4) որոնք հանդիսանում են համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.

5) որոնց պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 եւ ավելի տոկոսը.

6) որոնց գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է մեկից ավելի վայրում.

7) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային տեսչություն դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեն 100 հազար եւ ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարը):

4. Սույն օրենքի իմաստով վայր են համարվում ֆիզիկական անձի գտնվելու եւ (կամ) կառավարման որոշումների ընդունման վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածներով սահմանված գործունեության տեսակները:

Հոդված 5. Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը եւ հաշվառվելը

1. Սույն oրենքի 4-րդ հոդվածով uահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելված N3-ում սահմանված ձեւով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, որտեղ նշում են`

1) արտոնագրային վճար վճարողի`

ա. անունը եւ ազգանունը,

բ. անձնագրային տվյալները,

գ. սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում).

2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) գործունեության իրականացման`

ա. տեսակը (տեսակները),

բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):

2. Սույն oրենքի 4-րդ հոդվածով uահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատերերը տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելված N4-ում սահմանված ձեւով դիմում-հայտարարություն` տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում, որտեղ նշում են`

1) արտոնագրային վճար վճարողի`

ա. անունը եւ ազգանունը,

բ. պետական գրանցման վկայականի համարը,

գ. հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ`ՀՎՀՀ).

2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) գործունեության իրականացման`

ա. տեսակը (տեսակները),

բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):

3. Դիմում-հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին տրվում է ՀՎՀՀ «Կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

4. ՀՎՀՀ տրամադրելու օրն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող եւ ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N5-ում սահմանված ձեւի արտոնագիրը:

5. Դիմում-հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող եւ ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N6-ում սահմանված ձեւի արտոնագիրը:

6. Յուրաքանչյուր ֆիզիկական անձին յուրաքանչյուր ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) համար տրվում է մեկ արտոնագիր:

7. Որեւէ ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս, տարի) համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձին այդ ժամանակահատվածը ամբողջությամբ կամ մասնակի ներառող ժամանակահատվածի համար նոր արտոնագիր (եռամսյակային, կիսամյակային, 9 ամսվա, տարեկան) չի տրամադրվում:

Հոդված 6. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտը եւ չափը

1. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելված N1-ում եւ N2-ում ընդգրկված գործունեության տեuակները, որոնց իրականացման արդյունքում ֆիզիկական անձն ստացել է կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ:

2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է uույն oրենքի անբաժանելի մաu համարվող հավելված N1-ում եւ N2-ում սահմանված եռամսյակային չափերից ելնելով: Սույն oրենքի հավելված N2-ում սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի եռամսյակային չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափի եւ արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծության արտադրյալով:

3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի  չափը սահմանվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի եւ տվյալ գործունեության տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված եռամսյակների թվի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:

4. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք`

1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող եւ այդ պահից մինչեւ ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.

2) այդ պահից մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար հարկերը հաշվարկում եւ վճարում են անհատ ձեռնարկատերերի համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով (բացառությամբ` հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվարկման եւ հարկային վնասների փոխանցման դրույթների):

5. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաեւ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը`

1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող եւ այդ պահից մինչեւ ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.

2) այդ պահից մինչեւ ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում եւ վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով:

6. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում տվյալ տարվա եկամտահարկի եւ (կամ) ԱԱՀ-ի գումարներից եւ չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը), ինչպես նաեւ հաշվի չեն առնվում արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակաշրջանում ձեռքբերումների գծով կատարված ծախսերը եւ վճարված (վճարվող) ԱԱՀ-ի գումարները:

Հոդված 7. Արտոնագրային վճար վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, այլ հարկերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարումը

1. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:

2. Արտոնագրային վճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ` արտոնագրային վճար վճարողներից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վրա տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված դրույթները:

3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողների վրա` արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց եկամուտներ վճարվելու դեպքում, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները:

4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս որպես`

1) հարկային գործակալ եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը պահում (գանձում) են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.

2) գործատու պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

5. Արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն վճարողի կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս վճարողի կողմից կարող է վճարվել իր հայեցողությամբ եւ որն արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար հանդիսանում է պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության վերջնական գումար:

6. Արտոնագրային վճար վճարողների վրա այդպիuին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մաuով չեն տարածվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված դրույթները:

7. Արտոնագրային վճար վճարողները հարկային մարմիններ օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում (բացառությամբ` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի):

Հոդված 8. Արտոնագրային վճարի վճարման կարգը եւ ժամկետները

Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում նշված դեպքում պարտադիր սոցիալական ապահովության վճարները վճարում են արտոնագիրն ստանալիս:

Հոդված 9. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են չգրանցված վարձու աշխատող պահելու դեպքում գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնավճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են տեղեկությունները հարկային մարմիններ չներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

4. Արտոնագրային վճար վճարողի կողմից` տվյալ արտոնագրում չնշված եւ սույն օրենքի N1 եւ N2 հավելվածներում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է գործունեության այդ տեսակի (տեսակների) եւ ժամանակահատվածի համար սույն օրենքով սահմանված արտոնագրային վճարը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով եւ չափով հաշվարկված տույժերի հետ միասին:

5. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողի կողմից սույն օրենքի N1 եւ N2 հավելվածներում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերն այդ գործունեությամբ զբաղվելու պահից մինչեւ ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում եւ վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները:

Հոդված 10. Oրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

Սույն oրենքի կիրառման վերաբերյալ գերատեuչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության ֆինանuների եւ Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունների հետ:

Հոդված 11. Oրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-247-Ն օրենքը:
 
 

Հավելվածներ





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2010
ՀՕ-209
07.12.2011 «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
22.06.2012 «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
19.12.2012 «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
19.11.2014 «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին