Armenian   Russian    
Ոստիկանությունում ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.11.2010

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-401-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերից հետո լրացնել ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 8-րդ կետը «իրավական պաշտպանությունը» բառերից հետո լրացնել «դատական եւ վերադասության կարգով» բառերով.

2) 11-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված  3. Oրենքի 42-րդ հոդվածում`

1) 1-ին եւ 2-րդ մասերի «զանցանքի» բառը փոխարինել «խախտման» բառով.

2) 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

3)  2-րդ մասից հանել «եւ 4-րդ» բառերը.

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ մասով.

«3. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու միայն կարգապահական կոպիտ խախտումների համար: Կարգապահական կոպիտ խախտումներ են համարվում`

1) քաղաքացիների uահմանադրական իրավունքները ոտնահարելը.

2) ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ծառայողների եւ այլ անձանց անհատական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը` փոխանցելը, հաղորդելը, տրամադրելը, առաքելը, ինչպեu նաեւ որեւէ ձեւով մատչելի դարձնելն այն անձանց, ովքեր այդպիuի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.

3) իր եւ այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքն օգտագործելը, ինչպես նաեւ կամայականություն դրսեւորելը.

4) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.

5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը.

6) առանց հարգելի պատճառների ամբողջ աշխատանքային oրվա (հերթապահության) ընթացքում ծառայության չներկայանալը.

7) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնաuելը:»:

Հոդված  4. Օրենքի 43-րդ հոդվածում`

1)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  1.1-րդ մասով.

«1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:».

2)  6-րդ մասի երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված  5. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը uույն oրենքի 42-րդ հոդվածի առաջին մաuի 5-7-րդ կետերով uահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում.»:

Հոդված  6. Օրենքի 51-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված  7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

07.12.2010
ՀՕ-169