Սպառողների իրավունքների պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.10.2010
Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի 11-րդ հոդվածում`

1)  2-րդ կետը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ «ժ»  ենթակետով.

«ժ) տեղեկատվություն`  մշակութային  ծառայությունների` թատերահամերգային, զանգվածային միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի  ժամանակ կատարողների կողմից կենդանի կատարման կամ որեւէ տեսակի ձայնագրվածքի (ֆոնոգրամայի) օգտագործման մասին:».

2) 3-րդ կետը  «այլ եղանակներով»  բառերից հետո լրացնել «, ներառյալ` գովազդի բոլոր միջոցները» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.10.2010
ՀՕ-144