Ներքին շուկայի պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.2010

Հոդված 1. «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 18-ի ՀO-175 oրենքի (այuուհետ` Oրենք) 3-րդ հոդվածի «ծավալից.» բառը փոխարինել «ծավալից, կամ տնտեսավարման նմանատիպ պայմաններ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` օրենքով սահմանվող ապրանքների քանակ (ծավալ), որի շրջանակներում ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել, եթե ներմուծողը վճարել է այդ քանակով ապրանքների ներմուծման թույլտվության վճարը.» բառերով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`

«Սույն օրենքով նախատեսված դեպքում քվոտայի սահմաններում ներմուծման թույլտվություն է համարվում սակագնային քվոտայի դիմաց սույն օրենքով նախատեսված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով`

«Հոդված 17.1.  Սակագնային քվոտայի համար վճարը եւ քվոտայի սահմաններում ապրանքների ներմուծման կարգը

1. Սակագնային քվոտան պետական բյուջե միանվագ վճարվող գումար է:

2. Սակագնային քվոտայավորման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղին:

3. Նախքան ապրանքների ներմուծումը ներմուծման թույլտվության  համար վճարվում է 30 միլիոն դրամ` մինչեւ երկու հարյուր հիսուն հազար լիտր (ներառյալ) ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղի ներմուծելու համար:

4. Սակագնային քվոտայի շրջանակներում ապրանքների ներմուծման ծավալի հաշվառումն իրականացնում  է  լիազորված մարմինը:

5. Ապրանքների ներմուծմամբ սակագնային քվոտան գերազանցելու դեպքում գերազանցող քանակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է ներմուծման նոր քվոտայի դիմաց վճարում կատարելու դեպքում:

6. Քվոտայավորման ենթակա ապրանքների ներմուծումը դադարեցնելու կամ ներմուծում չիրականացնելու հետեւանքով քվոտայից պակաս քանակությամբ ապրանքներ ներմուծելու կամ չներմուծելու դեպքերում թույլտվության վճարը կամ դրա մասը վերադարձման ենթակա չէ:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

20.10.2010
ՀՕ-131