Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Աշխատանքի պետական տեսչության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.06.2010

Հոդված 1. «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մարտի 24-ի ՀՕ-77-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում`
1) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) իր գործունեության ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնից ստանում է տեղեկատվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների մասին.».

2) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում աշխատանքային պայմանագրերի կնքման եւ լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման եւ ազատման մասին իրավական ակտերի ընդունման եւ պահպանման, աշխատանքային գրքույկների վարման ու պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ.».

3) 10.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 14-րդ կետը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «հղի կամ երեխային կրծքով կերակրող» բառերով, իսկ «կանանց» բառից հետո` «եւ երեխա խնամող աշխատողներին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.07.2010
ՀՕ-119