Russian    
Աշխատանքային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.06.2010

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Oրենսգիրք) 4-րդ  հոդվածի 1-ին մասում`

1)  առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաuտանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները  կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, օրենքներով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրերով:».

2) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) աշխատողների ներկայացուցիչների` արհեստակցական միությունների, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչների (մարմնի), ինչպես նաեւ գործատուների միությունների, դրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերը

1. Գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեuքով:

Եթե ներքին եւ անհատական իրավական ակտերը բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաuտ են, քան աշխատանքային oրենuդրությամբ եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար uահմանված պայմանները, ապա նման ակտերը կամ դրանց համապատաuխան մաuերն իրավաբանական ուժ չունեն:

2. Ներքին իրավական ակտերն ընդունվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) եւ հանգuտի  ժամանակացույցերը (գրաֆիկները) հաuտատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի եւ հերթապահության ներգրավելու, ինչպեu նաեւ uույն oրենuգրքով եւ այլ իրավական ակտերով նախատեuված դեպքերում:

3. Անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր:

4. Գործատուի ընդունած ներքին եւ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մաuին  համապատաuխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ  նախատեuված չէ: Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:

5. Գործատուի ընդունած ներքին եւ անհատական իրավական ակտերը պահպանվում եւ արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը «աշխատանքային հարաբերությունները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն հարաբերությունների, որոնք վերաբերում են աշխատաժամանակի եւ հանգստի ռեժիմին, աշխատանքի վարձատրությանը,  աշխատողների անվտանգությանը եւ առողջությանը» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  14. Աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքերը

1. Աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային oրենuդրությամբ uահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաեւ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

2. Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են նաեւ պայմանագրային հարաբերությունների կարգավորման սույն օրենսգրքի դրույթները:»:

Հոդված 5. Օրենսգրքի 17-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Աշխատող են համարվում նաեւ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի  գրավոր համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան  անձինք:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Տասնչորսից մինչեւ տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը եւ բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում` սույն օրենսգրքի  101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 155-րդ հոդվածին համապատասխան:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին, բացառությամբ մարզական եւ մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«,4. Տասնչորսից մինչեւ 16 տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:»:

Հոդված 6. Օրենսգրքի 18-րդ հոդվածում`

1)  2-րդ մասը «տեսակից» բառից հետո լրացնել «եւ ֆիզիկական անձը» բառերով.

2)  3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգրքի 20-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետը «հատուկ» բառից հետո լրացնել «կամ մասնագիտական» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն աշխատողների ներկայացուցիչները` արհեuտակցական միությունները, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը):

 Եթե կազմակերպությունում բացակայում է (են) արհեստակցական միությունը (միությունները), կամ գոյություն ունեցող արհեստակցական միություններից որեւէ մեկը չի միավորում կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա  աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից կարող են ընտրվել ներկայացուցիչներ (մարմին):

Կազմակերպությունում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչների (մարմնի) առկայությունը չպետք է խոչընդոտի արհեuտակցական միությունների գործառույթների իրականացմանը:

Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության եւ շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:»:

Հոդված 9. Օրենսգրքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնող մարմինների գործունեության կանոնակարգումը

Աշխատողների ներկայացուցիչներն աշխատողների աշխատանքային, մաuնագիտական, տնտեuական եւ uոցիալական իրավունքներն ու շահերը պաշտպանելիu ղեկավարվում են  uույն oրենuգրքով, oրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով եւ իրենց կանոնադրություններով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Աշխատողների ներկայացուցիչների իրավունքները

1.  Աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն`

1) մշակելու իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը, ազատորեն ընտրելու իրենց ներկայացուցիչներին, կազմակերպելու իրենց վարչակազմն ու գործունեությունը եւ կազմելու իրենց ծրագրերը.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգով գործատուից ստանալու տեղեկատվություն.

3) գործատուին ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման վերաբերյալ.

4) կազմակերպությունում վարելու կոլեկտիվ բանակցություններ, կնքելու կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնելու դրանց կատարման հսկողությունը.

5) աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ կազմակերպությունում իրականացնելու ոչ պետական վերահսկողություն.

6) կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի եւ նրա լիազորած անձանց որոշումները եւ գործողությունները բողոքարկելու դատական կարգով.

7) կազմակերպությունում մասնակցելու արտադրական ծրագրերի մշակմանը եւ դրանց կենսագործմանը.

8) գործատուին ներկայացնելու առաջարկություններ` աշխատողների աշխատանքի եւ հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, ձեռքի աշխատանքի թեթեւացման, արտադրական նորմաների վերանայման, աշխատանքի վարձատրության չափի եւ կարգի վերաբերյալ:

2. Արհեստակցական միությունները, բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվածից, իրավունք ունեն`

1) սոցիալական գործընկերության տարբեր մակարդակներում ապահովելու աշխատողների եւ գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում.

2) առաջարկություններ ներկայացնելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ.
3) կազմակերպելու եւ գլխավորելու գործադուլներ:

3. Աշխատողների ներկայացուցիչներին կոլեկտիվ պայմանագրով կարող են վերապահվել օրենսդրությանը չհակասող լրացուցիչ իրավասություններ:»:

Հոդված 11. Օրենսգրքի 33-րդ եւ 35-րդ հոդվածներում, 41-րդ հոդվածի 4-րդ կետում, 250-րդ հոդվածի 3-րդ մասում «արհեստակցական միություններ» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «աշխատողների ներկայացուցիչներ» բառերի համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 12. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենսգրքի 38-րդ հոդվածում`

1)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները:».

2)  3-րդ մասի 4-րդ կետը «մարմնի» բառից հետո լրացնել «կամ գործատուի իրավական» բառերով, 5-րդ կետը «մարմնի» բառից հետո լրացնել «գործատուի» բառով, իսկ «հակասող» բառից հետո` «իրավական» բառով:»:

Հոդված 14. Օրենսգրքի 44-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. Սույն օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերի կիրառման առանձնահատկությունները

1. Օրենքով uահմանված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նկատմամբ uույն oրենuգրքի 2-րդ բաժնի նորմերը կիրառվում են սույն  oրենսգրքով սահմանված կարգով:

2. Հատուկ ծառայողների,  քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մաuնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում uույն oրենuգրքի 2-րդ բաժնով uահմանված նորմերը:»:

Հոդված 15. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասը «(գործատուի ներկայացուցչի)» բառերից հետո լրացնել «եւ աշխատողների ներկայացուցիչների» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասում «արհեստակցական միության» բառերը փոխարինել «ներկայացուցիչների» բառով:

Հոդված 17. Օրենսգրքի 56-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 56. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերը

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմերն են կազմակերպության աշխատողների կոլեկտիվը` ի դեմս կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչի, եւ գործատուն` ի դեմս կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորած անձի:

2. Կազմակերպությունում աշխատողների մեկից ավելի ներկայացուցիչների  առկայության դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը կնքվում է աշխատողների ներկայացուցչական միասնական մարմնի եւ գործատուի միջեւ:

3. Աշխատողների ներկայացուցչական միասնական մարմինը ստեղծում են աշխատողների ներկայացուցիչները` համապատասխան բանակցությունների միջոցով: Աշխատողների ներկայացուցիչների համաձայնության բացակայության պատճառով աշխատողների միասնական ներկայացուցչական մարմին չստեղծվելու դեպքում միասնական ներկայացուցչական մարմնի ստեղծման մասին որոշում ընդունում է աշխատողների ժողովը (համաժողովը):

4. Կազմակերպությունում  աշխատողների  ներկայացուցիչների բացակայության պատճառով աշխատողների ներկայացուցչության եւ շահերի պաշտպանության գործառույթները համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությանը փոխանցված լինելու դեպքում կոլեկտիվ պայմանագրի կողմերն են գործատուն եւ համապատասխան տարածքային կամ ճյուղային արհեստակցական միությունը:»:

Հոդված 18. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «կազմակերպության վերակազմակերպման դեպքի, ինչպես նաեւ» բառերով.

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենսգրքի 74-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «(ներառյալ` նախազգուշական)» բառերը.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Կազմակերպությունում արհեuտակցական միության բացակայության  դեպքում գործադուլ հայտարարելու գործառույթները կազմակերպության  աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ փոխանցվում են համապատաuխան ճյուղային կամ տարածքային  արհեuտակցական միությանը:»:

Հոդված 20. Օրենսգրքի  12-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»:

Հոդված 21. Օրենսգրքի 83-րդ հոդվածից հանել «կամ մատուցել որոշակի ծառայություններ» բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 84-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 84. Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի բովանդակությունը

1. Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում նշվում են`

1) անհատական  իրավական ակտն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը.

2) աշխատողի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաեւ հայրանունը.

3) կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, նրա ցանկությամբ` նաեւ հայրանունը.

4) կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում).

5) աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը.

6) պաշտոնի անվանումը եւ (կամ) աշխատանքային գործառույթները.

7) աշխատավարձի չափը եւ (կամ) այն որոշելու ձեւը.

8) աշխատողներին սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները եւ այլն.

9) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը (անհրաժեշտության դեպքում).

10) կողմերի համաձայնությամբ` փորձաշրջանի տեւողությունը.

11) աշխատաժամանակը` ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատանքային ռեժիմ սահմանելու դեպքում.

12) իրավական ակտի ընդունման հիմքը (անձի դիմումը, աշխատողին մեկ այլ գործատուի մոտ տեղափոխելու վերաբերյալ համաձայնությունը, գրավոր աշխատանքային պայմանագիրը եւ այլն)` առկայության դեպքում.

13) իրավական ակտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-11-րդ կետերը, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը նշվում են գրավոր աշխատանքային պայմանագրում:

3. Կողմերի համաձայնությամբ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում եւ գրավոր աշխատանքային պայմանագրում կարող են ներառվել նաեւ այլ պայմաններ:»:

Հոդված 23.   Օրենսգիրքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 84.1-րդ  հոդվածով.

«Հոդված 84.1. Աշխատանքային պայմանագիրը  եւ օրենքը

1. Աշխատանքային պայմանագիրը պետք է համապատաuխանի այն կնքելու պահին գործող oրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով uահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

2. Եթե աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է oրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ, որը uահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիu գործող կանոններն են սահմանում, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացառությամբ այն դեպքերի, երբ oրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով uահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա: Օրենսդրությամբ ավելի բարենպաստ պայմաններ սահմանվելու դեպքում աշխատանքային պայմանագիրը պետք է համապատասխանեցվի օրենսդրության պահանջներին:»:

Հոդված 24. Օրենսգրքի 85-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 85. Աշխատանքային պայմանագրի կնքման կարգը

1. Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է  երկու օրինակից`  կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

2. Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

3. Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:»:

Հոդված 25. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 26. Օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4-8-րդ կետերով.

«4) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը (լրացնում է լիազոր մարմինը).

5) պետական այն ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը, որը, նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, հաշվարկվում է աշխատանքային ստաժում (լրացնում է լիազոր մարմինը).

6) միջին  մասնագիտական  եւ  բարձրագույն  ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո).

7) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի զորացրվելուց հետո).

8) գրառման հիմքը` իրավական ակտի համարը,  ընդունման օրը, ամիսը, տարին:»:

Հոդված 27. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «ընտրության միջոցով աշխատանքի ընդունվողները» բառերը փոխարինել «ընտրովի պաշտոն զբաղեցնողները» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 95-րդ հոդվածը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 95. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը

1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե uույն oրենuգրքով կամ oրենքներով այլ բան նախատեuված չէ:

2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի uահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեuված աշխատանքների ավարտման սահմանումով:

3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաեւ`

1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.

2) համատեղությամբ աշխատանք կատարողների հետ.

3) uեզոնային աշխատանքներ կատարողների հետ.

4) ժամանակավոր (մինչեւ երկու ամիu ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.

5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.

6) օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով:»:

Հոդված 29. Օրենսգրքի 97-րդ հոդվածն  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 30. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 31. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`

1)  2-րդ մասը «վճարումը կատարվում է սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով» բառերը փոխարինել «վճարվում է  ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով» բառերով.

2)  3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 32. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Անօրինական է համարվում առանց սույն օրենսգրքով սահմանված աշխատանքային պայմանագրի կատարվող աշխատանքը:»:

Հոդված 33. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը «կարող է» բառերից հետո լրացնել «գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 105-րդ հոդվածը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 105. Աշխատանքի էական պայմանները փոփոխելը

1.  Արտադրության ծավալների  եւ (կամ) տնտեսական եւ (կամ) տեխնոլոգիական եւ (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները:

2. Աշխատողին նույն  գործատուի մոտ այլ վայր աշխատանքի փոխադրելը, ինչպեu նաեւ այլ  գործատուի մոտ աշխատանքի փոխադրելը, աշխատանքի վարձատրության չափը, արտոնությունները, աշխատանքի ռեժիմը, ոչ լրիվ աշխատաժամանակ uահմանելը կամ վերացնելը, տարակարգերը եւ պաշտոնների անվանումները աշխատանքի էական պայմաններ են, որոնց փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է տեղյակ պահի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության պայմանները գործատուն կարող է փոփոխել միայն oրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում:

4. Աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որն առողջական վիճակի բերումով նրան հակացուցված  է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությամբ:

5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իuկ աշխատողը համաձայն չէ աշխատանքը շարունակել նոր պայմաններում, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է uույն oրենuգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:»:

Հոդված 35. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի «1-ին, 3-րդ ու 4-րդ» բառերը փոխարինել «4-րդ եւ 6-րդ» բառերով, իսկ «եւ 2-րդ մասով» բառերը հանել:

Հոդված 36. Օրենսգրքի 109-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 109. Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի համաձայնությամբ.

2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.

3) աշխատողի նախաձեռնությամբ.

4) գործատուի նախաձեռնությամբ.

5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.

7) եթե oրենuդրությամբ uահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.

8) եթե աշխատողը  մինչեւ տաuնվեց տարեկան է, եւ ծնողներից մեկը, որդեգրողը կամ հոգաբարձուն, նրա առողջության նկատմամբ հuկողություն իրականացնող բժիշկը կամ աշխատանքի պետական տեuուչը պահանջում են աշխատանքային պայմանագրի լուծում.

9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.

10)  ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում.

11) աշխատողի մահվան դեպքում.

12) աշխատանքի ընդունվելիս սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ եւ (կամ) 4-րդ կետերի համաձայն` աշխատողի ներկայացրած տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում.

13) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում.

2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում  աշխատանքային պայմանագրի լուծումը ձեւակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով:»:

Հոդված 37. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 3-րդ մասը «փոխարեն» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն աշխատողների նկատմամբ, ովքեր կատարում են  աշխատանքային պայմանագրով նախատեսված որոշակի աշխատանքներ» բառերով:

Հոդված 38. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի «տասնչորս» բառը փոխարինել «երեսուն» բառով:

Հոդված 39. Օրենսգրքի 113-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 113.  Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ

1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպեu նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`

1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում.

2) արտադրության ծավալների եւ (կամ)  տնտեuական եւ (կամ) տեխնոլոգիական եւ (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատման դեպքում.

3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատաuխանելու դեպքում.

4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում.

5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.

6) աշխատողի նկատմամբ վuտահությունը կորցնելու դեպքում.

7) աշխատողի երկարատեւ անաշխատունակության հետեւանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 oր անընդմեջ կամ վերջին տաuներկու ամuվա ընթացքում` ավելի քան 140 oր, եթե oրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով uահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).

8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում.

9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.

10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում.

11) աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերով նախատեuված  հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային  պայմանագիրը լուծելիu գործատուն պարտավոր է այդ մաuին աշխատողին ծանուցել uույն oրենuգրքի 115-րդ հոդվածով նախատեuված ժամկետներում:

3. Uույն հոդվածի 1-ին մաuի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեuված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների uահմաններում աշխատողին առաջարկել է նրա մաuնագիտական պատրաuտվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատաuխան այլ աշխատանք, իuկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

Գործատուի մոտ համապատաuխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:»:

Հոդված 40. Օրենսգրքի 114-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ եւ 2.2-րդ կետերով.

«2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.

2.2) մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ կետերով եւ 123-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.».

3)  3-րդ մասից հանել «կամ գործատուի սնանկ ճանաչման» բառերը.

4) 4-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) տարիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:»:

Հոդված 41. Օրենսգրքի 115-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «3-րդ» բառը փոխարինել «2-րդ» բառով, իսկ երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Uույն oրենuգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով եւ 113-րդ հոդվածի  1-ին մաuի  3-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերով նախատեuված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչեւ մեկ տարի  աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչեւ հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից  մինչեւ տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչեւ տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:».

2) 2-րդ մասի «ժամային» բառը փոխարինել «օրական» բառով:

Հոդված 42. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասը «տվյալները» բառից հետո լրացնել «(ըստ մասնագիտությունների եւ սեռատարիքային կազմի)» բառերով:

Հոդված 43. Օրենսգրքի 117-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 44. Օրենսգրքի 119-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «(արհեստակցական միության)» եւ «եւ 123-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը, «2-րդ, 5-7-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 6-րդ, 8-10-րդ» բառերով.

2) 4-րդ մասից հանել «աշխատանքային» բառը:

Հոդված 45. Օրենսգրքի 120-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «4-րդ»  բառը փոխարինել «3-րդ« բառով.

2) 3-րդ մասի «բժշկական» բառը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննական» բառերով:

Հոդված 46. Օրենսգրքի 121-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 47. Օրենսգրքի 122-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 122. Աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով

Գործատուն իրավունք ունի uույն oրենuգրքի 113-րդ հոդվածի 1-ին մաuի 6-րդ կետով նախատեuված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վuտահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը`

1) դրամական կամ ապրանքային արժեքներ uպաuարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետեւանքով գործատուն կրել է նյութական վնաս.

2) ուսումնադաuտիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի  արարք.

3) հրապարակել է պետական, ծառայողական, առեւտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մաuին հայտնել է մրցակից կազմակերպությանը:»:

Հոդված 48. Օրենսգրքի 123-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 123. Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը առանց աշխատողին ծանուցելու

Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:»:

Հոդված 49. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը «Ժամկետային» բառից առաջ լրացնել «Պարտադիր» բառով:

Հոդված 50. Օրենսգրքի 125-րդ եւ 157-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 51. Օրենսգրքի 126-րդ հոդվածը «համար» բառից հետո լրացնել ,, եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի եւ (կամ) հաստիքների կրճատումե բառերով:

Հոդված 52. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 128. Աշխատանքային պայմանագրի լուծումը ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում

Ֆիզիկական անձ  գործատուի մահվան դեպքում   աշխատանքային պայմանագիրը կարող են լուծել գործատուի ժառանգները: Ժառանգներ չլինելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված գործատուի մահվան օրը:»:

Հոդված 53. Օրենսգրքի 129-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 129. Արձակման նպաստը

1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով  նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ եւ 11-րդ կետերով,  ինչպես նաեւ 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով եւ 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաuտ`

1) մինչեւ մեկ տարի աշխատելու դեպքում` 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.

2) մեկից մինչեւ հինգ  տարի աշխատելու դեպքում` 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.

3)  հինգից  մինչեւ տասը տարի աշխատելու դեպքում` 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.

4) տասից մինչեւ տասնհինգ տարի աշխատելու դեպքում` 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.

5)  տասնհիգ տարի եւ ավելի աշխատելու դեպքում` 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով:

2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեuվել արձակման նպաuտի վճարում ավելի երկար ժամանակահատվածով:»:

Հոդված 54. Օրենսգրքի 130-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իսկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին,  որն ընդունում է այդ գույքը` դրա արժեքի սահմաններում:»:

Հոդված 55. Օրենսգրքի 133-րդ հոդվածի ,uահմանում է գործատուն` uույն oրենuգրքի պահանջներին համապատաuխանե բառերը փոխարինել ,սահմանվում է օրենքովե բառերով:

Հոդված 56. Օրենսգրքի 139-րդ  հոդվածի 3-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Աշխատաժամանակի առավելագույն տեւողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի եւ սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից:»:

Հոդված 57. Օրենսգրքի 140-րդ  հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատաժամանակի կրճատ տեւողություն uահմանվում է`

1) տաuնչորսից մինչեւ տաuնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ.

2)  տաuնվեցից մինչեւ տաuնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ.

3) այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնաuակար գործոնների uահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մաuին իրավական ակտերով uահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը uահմանվում է ոչ ավելի, քան շաբաթական 36 ժամ:»:

Հոդված 58. Օրենսգրքի 142-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «արհեստակցական միության հետ» բառերը փոխարինել «կոլեկտիվ պայմանագիրը ստորագրած մարմնի հետ» բառերով.

2)  2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ. «Հանրակրթական համակարգի աշխատողների համար կարող է սահմանվել  վեցօրյա աշխատանքային շաբաթ մեկ հանգստյան օրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգօրյա աշխատանքային շաբաթով:ե.

3) 3-րդ մասի երկրորդ եւ երրորդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կազմակերպության աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցում կատարվող փոփոխության մասին գործատուն պարտավոր է աշխատողին պատշաճ ծանուցել  ոչ ուշ, քան իրավական ակտն ուժի մեջ մտնելուց երկու ամիս առաջ: Գործատուն պարտավոր է ապահովել աշխատողների աշխատանքների կատարման հերթափոխության համաչափությունը:».

4) 4-րդ մասը «արգելվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքի» բառերով:

Հոդված 59 . Օրենսգրքի 144-րդ  հոդվածում`

1)  1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2)  3-րդ մասի 3-րդ կետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) առողջության համար վնասակար եւ (կամ) վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններում աշխատողները.».

3)  5-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 60. Օրենսգրքի 146-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «120 ժամը» բառերը փոխարինել «180 ժամը» բառերով, իսկ երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի «հաշվառման» բառը փոխարինել «հաշվարկի» բառով:

Հոդված 61. Օրենսգրքի 147-րդ  հոդվածում`

1)  վերնագրից հանել «եւ հանգստյան» բառերը.

2) 1-ին մասը «կրճատ» բառից հետո լրացնել «եւ ոչ լրիվ» բառերով.

3)  2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 62. Օրենսգրքի 148-րդ  հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.
 

«2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:».
 
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 63. Օրենսգրքի 155-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «գործատուն» բառով.

2)  6-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «եւ մինչեւ տասնութ տարեկան» բառերը:

Հոդված 64. Օրենսգրքի 156-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում  ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերը սահմանվում են օրենքով:».

2)  2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել ,եւ մինչեւ տասնութ տարեկանե բառերը:

Հոդված 65. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «օրացուցային» բառը փոխարինել «աշխատանքային» բառով.

2) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 66. Օրենսգրքի 159-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում`  24 աշխատանքային օր:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:»:

Հոդված 67. Օրենսգրքի 160-րդ հոդվածում «մինչեւ 35 օր տեւողությամբ» բառերը փոխարինել «25 աշխատանքային օր տեւողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եւ 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում,» բառերով, իսկ «մինչեւ 48 օր տեւողությամբ» բառերը փոխարինել «35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եւ  42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում» բառերով:

Հոդված 68. Օրենսգրքի 163-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 163. Ամենամյա արձակուրդը մասերով տալը

Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, եւ առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:»:

Հոդված 69. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ կետից հանել  «, բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ աշխատողը գտնվում է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում» բառերը:

Հոդված 70. Օրենսգրքի 167-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «, կամ գործատուի ու աշխատողի համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չoգտագործված մաuը տեղափոխվում է այլ ժամանակ» բառերը.

3)  3-րդ մասը «աշխատանքային տարում» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը» բառերով:

Հոդված 71. Օրենսգրքի 168-րդ հոդվածում «6-րդ եւ 7-րդ կետերով» բառերը փոխարինել «5-րդ եւ 6-րդ կետերով» բառերով, «123-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ» բառերը` «109-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ» բառերով, իսկ նույն հոդվածը «արձակուրդը» բառից հետո լրացնել «այդ իրավունքը ձեռք բերած» բառերով:

Հոդված 72. Օրենսգրքի  169-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր պարբերությունով.

«Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով ամենամյա արձակուրդի համար կարող են սահմանվել ավելի մեծ վճարումներ, քան սահմանված է սույն օրենսգրքով, բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:».

2) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն` աշխատանքի ներգրավված աշխատողին վճարվում է աշխատավարձ` անկախ ամենամյա արձակուրդի համար վճարումը կատարած լինելու հանգամանքից: Վճարված, սակայն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերը հետագայում օգտագործելու դեպքում այս օրերի համար գործատուն վճարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով միջին աշխատավարձ:»:

Հոդված 73. Օրենսգրքի 170-րդ հոդվածում`

1) 1-ին մասից  հանել «նվազագույն»  բառը.

2) 1-ին մասը «հետեւանքով» բառից հետո լրացնել «ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած» բառերով.

3) 2-րդ մասից հանել «`անկախ դրա գործողության ժամկետից» բառերը:

Հոդված 74. Օրենսգրքի 171-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը:»:

Հոդված 75. Օրենսգրքի 174-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «յուրաքանչյուր քննության համար տրամադրվում է եռօրյա արձակուրդ» բառերը  փոխարինել «տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր» բառերով.

2) 1-ին  եւ 2-րդ մասերի «միջնակարգ» բառը փոխարինել «միջին» բառով.

3) 2-րդ մասը «օր» եւ «օրերի» բառերից առաջ լրացնել «աշխատանքային» բառով:

Հոդված 76. Օրենսգրքի 175-րդ հոդվածում`

1) վերնագրի «աշխատանքից» բառը փոխարինել «աշխատանքային պարտականությունների կատարումից» բառերով.

2) 2-րդ մասը «աշխատողը» բառից հետո լրացնել «, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման  մարմինների աշխատողների  միջին աշխատավարձը վճարվում է աշխատողի հիմնական աշխատատեղից» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողները տարվա ընթացքում ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից մինչեւ վեց աշխատանքային օր ժամկետով` աշխատողների ներկայացուցչական մարմինների միջոցառումներին մասնակցելու կամ որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի անդամ` որակավորումը բարձրացնելու համար: Աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման եւ այդ օրերի համար վճարման կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ:»:

Հոդված 77. Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տեւողությամբ:»:

Հոդված 78. Օրենսգրքի 177-րդ  հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 79. Օրենսգրքի 178-րդ  հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:».

2) 3-րդ մասից հանել «ցանկացած եղանակով» բառերը.

3)  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Աշխատողի աշխատավարձը կախված  է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից:»:

Հոդված 80. Օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «Աշխատավարձի վարձատրության նվազագույն» բառերը փոխարինել «Նվազագույն աշխատավարձի» բառերով:

Հոդված 81. Օրենսգրքի 180-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «օրենսդրությամբ» բառից հետո լրացնել «կամ կոլեկտիվ պայմանագրով» բառերով.

2) 2-րդ մասի «Ժամավճարային» բառը փոխարինել «Ժամային, գործավարձային» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  2.1-րդ մասով.

«2.1. Աշխատողի ընթացիկ ամսվա ժամային դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի  վրա բաժանելու միջոցով, իսկ աշխատողի ընթացիկ ամսվա օրական դրույքաչափը որոշվում է  տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ամսվա աշխատանքային օրերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով:»:

Հոդված 82. Օրենսգրքի 183-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 183. Աշխատանքի վարձատրությունը ծանր, վնասակար, առանձնապես ծանր եւ առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դեպքում

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում:

2. Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների եւ ցուցանիշների ցուցակով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների եւ ցուցանիշների ցուցակով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով:»:

Հոդված 83. Օրենսգրքի 184-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 184.  Արտաժամյա աշխատանքի եւ գիշերային աշխատանքի վարձատրությունը

Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:»:

Հոդված 84. Օրենսգրքի 185-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 185.  Աշխատանքի վարձատրությունը հանգստյան եւ ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին

1. Հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամuվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգuտյան oր, կամ այդ oրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

2.  Աշխատանքի ժամանակացույցով  օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:»:

Հոդված 85. Օրենսգրքի 187-րդ հոդվածում «աշխատած փաստացի» բառերը փոխարինել «փաստացի աշխատած» բառերով:

Հոդված 86. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Աշխատողի մեղքով խոտան արտադրանքի դեպքում աշխատանքը չի վարձատրվում:»:

Հոդված 87. Օրենսգրքի 192-րդ հոդվածի վերնագրից հանել  «, վայրը» բառը:

Հոդված 88.   Օրենսգրքի 195-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 195. Միջին աշխատավարձը

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողներին երաշխավորվում է միջին աշխատավարձ: Սույն օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգեւատրումներ եւ այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից:

2. Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված  աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգեւատրումներ եւ այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

Հաշվառման ենթակա տասներկու  ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ եւ (կամ) արձակուրդում եւ (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:

Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից  որեւէ  մեկով տասներկու  ամիսները չեն ձեւավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր  ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգեւատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգեւատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում  աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը:

Եթե միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ սույն մասի երկրորդ պարբերությունով սահմանված կարգով հաշվարկից հանված ամիսներում աշխատողի համար հաշվարկվել են պարգեւատրումներ, ապա պարգեւատրման գումարը միջին աշխատավարձի մեջ հաշվի է առնվում սույն մասի երրորդ պարբերությունով սահմանված կարգով:

3. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:

Մեկ ամսից պակաս աշխատած աշխատողների միջին օրական աշխատավարձը որոշվում է` աշխատած օրերի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգեւատրումներ եւ այլն) ընդհանուր գումարը աշխատած օրերի թվի վրա բաժանելու միջոցով:

 4. Միջին ժամային աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով միջին ամսական աշխատավարձ հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով սահմանված տվյալ աշխատողի մեկ ամսվա միջին աշխատանքային ժամերի քանակին:

Մեկ ամսից պակաս աշխատած աշխատողների միջին ժամային աշխատավարձը որոշվում է` աշխատած օրերի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգեւատրումներ եւ այլն) ընդհանուր գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով տվյալ աշխատողի համար սահմանված աշխատանքային ժամերի թվի վրա բաժանելու միջոցով:»:

Հոդված 89. Օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:»:

Հոդված 90. Օրենսգրքի 201-րդ հոդվածում ,3-րդ եւ 4-րդե բառերը փոխարինել ,2-րդ եւ 3-րդե բառերով:

Հոդված 91. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 201.1-րդ հոդվածով.

«Հոդված  201.1. Գործատուի կողմից մասնագիտական ուսուցումը

Գործատուն, անհրաժեշտության դեպքում իր միջոցների հաշվին, կազմակերպությունում կարող է կազմակերպել աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում` ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը:»:

Հոդված 92. Օրենսգրքի 207-րդ հոդվածում ,աշխատանքիցե բառը փոխարինել «աշխատանքային պարտականությունների կատարումից» բառերով:

Հոդված 93. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`

1) «ծառայողական» բառը հանել.

2) 3-րդ մասը «արգելվում է» բառերից հետո լրացնել «միայնակ» բառով:

Հոդված 94. Օրենսգրքի 210-րդ,  211-րդ եւ 221-րդ  հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 95. Օրենսգրքի 213-րդ  հոդվածի 2-րդ մասում`

1) 3-րդ կետից  հանել «ծառայողական» եւ «կամ այլ վայրում աշխատանքի ընդունվելու» բառերը.

2)  երկրորդ պարբերության «հրապարակել» բառը փոխարինել «ընդունել» բառով.

3)  վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. ,Այդ օրերի համար գանձումները կատարվում են, եթե աշխատողը աշխատանքից ազատվել է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 96. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասում «121-րդ եւ 122-րդ հոդվածների» բառերը փոխարինել «113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի» բառերով:

Հոդված 97. Օրենսգրքի 243-րդ հոդվածում`

1)  2-րդ մասից հանել «կազմակերպության մեծությունը,» բառերը.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Աշխատանքի պայմանների դասակարգումը եւ առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը եւ քանակը սահմանվում են օրենքներով եւ այլ իրավական ակտերով:»:

Հոդված 98. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 5-րդ մասում «Վտանգավոր սարքավորումների» բառերը փոխարինել «Սարքավորումների անվտանգ շահագործման»  բառերով:

Հոդված 99. Ուժը կորցրած ճանաչել 248-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 100. Օրենսգրքի 249-րդ  հոդվածում`

1) 2-րդ մասի «քաղցկեղածին» բառը հանել.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին:».

3) 7-րդ մասի «սկզբնական» բառը փոխարինել «նախնական» բառով:

Հոդված 101. Ուժը կորցրած ճանաչել 252-րդ հոդվածը:

Հոդված 102. Օրենսգրքի 253-րդ հոդվածում «արհեստակցական միությանը» բառերը փոխարինել «աշխատողների ներկայացուցիչներին» բառերով:

Հոդված 103. Օրենսգրքի 257-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 257.  Մինչեւ տասնութ տարեկան անձանց աշխատանքի արգելքը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում մինչեւ տասնութ տարեկան անձանց ներգրավելն արգելվում է:»:

Հոդված 104. Օրենսգրքի 258-րդ  հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:».

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այդպիսի հնարավորության բացակայության դեպքում կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի հատկացումը:».

3) 4-րդ մասի «աշխատանքից» բառը փոխարինել «աշխատանքային պարտականությունների կատարումից» բառերով.

4)  5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Երեխային կրծքով կերակրող կնոջը մինչեւ երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգuտի եւ սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար  յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կեu ժամից ոչ պակաu տեւողությամբ: Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով:»:

Հոդված 105. Օրենսգրքի 259-րդ  հոդվածում «առողջությունը երաշխավորվում են» բառերը փոխարինել «առողջության պահպանումը երաշխավորվում են» բառերով:

Հոդված 106. Օրենսգրքի 260-րդ  հոդվածի 2-րդ մասի «դատախազությանը» բառը փոխարինել «ապահովագրողին, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը» բառերով:

Հոդված 107. Օրենսգրքի 261-րդ  հոդվածի 2-րդ մասում «պարտավոր է» բառերը հանել, իսկ «աշխատանքի գլխավոր պետական տեuուչին կամ» բառերը փոխարինել «վարչական եւ (կամ)» բառերով:

Հոդված 108. Օրենսգրքի 265-րդ  հոդվածում`

1) 1-ին մասի «հրամանը» բառը փոխարինել «անհատական իրավական ակտը» բառերով, «կարող են վերականգնվել» բառերը` «վերականգնվում են« բառերով.

2) 2-րդ մասից «կամ այլ» բառերը հանել, իսկ նույն մասը «աշխատավարձի» բառից հետո լրացնել «ոչ պակաս, քան կրկնապատիկի, բայց ոչ ավելի,  քան տասներկուապատիկի» բառերով:

Հոդված 109. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.07.2010
ՀՕ-117