Բյուջետային համակարգի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.06.2010

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137-Ն oրենքը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ հոդվածով.

«Հոդված 11.1. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին բյուջետային երաշխիքի տրամադրումը

1. Եթե հատուցման դեպք առաջանալու պահին կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունությունը (իրացվելիությունը եւ/կամ վճարունակությունը), ապա Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տրամադրվել առնվազն երեք տարի ժամկետով բյուջետային երաշխիք` առանց ապահովման միջոցի:

2. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին տրամադրվող բյուջետային երաշխիքը ստորագրվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված որոշման հիման վրա:

3. Սույն օրենքի 11 հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերության եւ չորրորդ մասի կանոնները չեն տարածվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին բյուջետային երաշխիք տրամադրելու հարաբերությունների վրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

07.07.2010
ՀՕ-109