Օրենքը չի գործում:
Գործում է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքը

  Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.04.2010

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 14-րդ կետում`

1)   14.2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ`

«14.2 յուրաքանչյուր վայրում մինչեւ 100 մեքենայացված շահումներով խաղերի սարքավորումների շահագործող շահումով խաղի կազմակերպման համար, այդ թվում`
 
14.2.1 Երեւան քաղաքի վարչական
սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր
հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան
բազային տուրքի
150000-ապատիկի չափով
14.2.2 Երեւան քաղաքի վարչական
սահմաններից ուղիղ գծով 15-ից մինչեւ 80 կիլոմետր
հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան
բազային տուրքի
90000-ապատիկի չափով
14.2.4 Երեւան քաղաքի վարչական
սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից 
ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան
բազային տուրքի
50000-ապատիկի չափով».

2) 14.3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

3) «14.3 յուրաքանչյուր վայրում մինչեւ 40 խաղասեղան շահագործող խաղատան կազմակերպման համար, այդ թվում`
 
14.3.1 Երեւան քաղաքի վարչական
սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր
հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան
բազային տուրքի
1200000-ապատիկի չափով
14.3.2 Երեւան քաղաքի վարչական
սահմաններից ուղիղ գծով 15-ից մինչեւ 80 կիլոմետր
հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան
բազային տուրքի
700000-ապատիկի չափով
14.3.3 Երեւան քաղաքի վարչական
սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից
ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան
բազային տուրքի
400000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի կազմակերպիչների կողմից 100 եւ ավելի շահումով մեքենայացված խաղերի սարքավորումներ շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության վրա գտնվելու` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ կետի 14.2-րդ ենթակետի 14.2.1-14.2.3-րդ ենթակետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը: Յուրաքանչյուր վայրում խաղատների կողմից 40 եւ ավելի խաղասեղան շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության վրա գտնվելու` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ կետի 14.3-րդ ենթակետի 14.3.1-14.3.3-րդ ենթակետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը:»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.2-րդ ենթակետի 14.2.1-14.2.3-րդ ենթակետերով, ինչպես նաեւ 14-րդ կետի 14.3-րդ ենթակետի 14.3.1-14.3.3-րդ ենթակետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչեւ տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.05.2010
ՀՕ-55