Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.04.2010

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի  ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածում`

1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ.2» եւ «գ.3» ենթակետերով.

«գ.2) հրավիրում է խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.

գ.3) ձեւավորում է խորհրդակցական հասարակական մարմիններ.».

2) 1-ին կետի «ժե.1» ենթակետում «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով.

3) 1-ին կետի «ժը.1» ենթակետում «հեռարձակման կարգավորող անկախ մարմնի» բառերը փոխարինել «հեռարձակման անկախ կարգավորող մարմնի» բառերով.

4) 1-ին կետի «իգ» ենթակետը լրացնել «, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաեւ խրախուսում է դրամական պարգեւատրմամբ» բառերով.

5) 3-րդ կետը «իսկ սույն հոդվածի 1-ին կետի» բառերից հետո լրացնել ««գ.3»,» բառով.

6) 4-րդ կետը «1-ին կետի «բ»,» բառերից հետո լրացնել  ««գ.3»,» բառով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում, իսկ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու դեպքում` նաեւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «գ.2» ենթակետով նախատեսված դեպքում խորհրդարանական լսումներն անցկացվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին կետում`

1) երրորդ պարբերության «կարգավորող անկախ մարմնի» բառերը փոխարինել «անկախ կարգավորող մարմնի» բառերով.

2) ութերորդ պարբերության «Հայաստանի Հանրապետություն կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով.

3) տասնիններորդ պարբերության «գ» ենթակետի «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» բառերը փոխարինել «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» բառերով.

4) տասնիններորդ պարբերության «զ» ենթակետի «Եվրախորհրդի» բառը հանել:

Հոդված 5. Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «ա.2» ենթակետը «կալանքը» բառից հետո լրացնել «, եւ նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.04.2010
ՀՕ-41