Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Անասնակերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 04.02.2010

Հոդված 1. «Անասնակերի մասին» Հայաuտանի Հանրապետության  2008 թվականի հունիսի 9-ի ՀO-118-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաuտանի Հանրապետությունում իրացվող կերի, կերի հետ շփվող նյութերի եւ կերային հավելումների մակնշումը հայերենով ներառում է հետեւյալ տեղեկությունները`

1) անվանումը, զտաքաշը կամ ծավալը.

2) կերի հիմնական բաղադրիչների ցանկը.

3) կերի մեջ օգտագործված կենսաբանական ակտիվ նյութերի, կերային հավելումների եւ անասնաբուժական դեղամիջոցների ցանկը (եթե այդպիսիք կան).

4) կենդանիների տեսակը եւ սեռահասակային խումբը, որոնց համար նախատեսված է կերը կամ կերային հավելումը.

5)  արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) եւ պիտանիության ժամկետը.

6) կերի, կերի հետ շփվող նյութի եւ կերային հավելման օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող ըստ նշանակության օգտագործվել, առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

7) կերի, կերի հետ շփվող նյութի եւ կերային հավելման ծագման երկիրը, տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը եւ ֆիրմային անվանումը).

8) «գենետիկորեն ձեւափոխված կեր կամ կերային հավելում» մակնշումը, եթե կերի կամ կերային հավելման բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 տոկոսից բարձր է:».

2)  4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.02.2010
ՀՕ-11