Armenian      
Քրեակատարողական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.11.2009

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3.1-րդ  եւ 7-րդ մասերով.

«3.1. Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայությունը (այսուհետ` քաղաքացիական հատուկ ծառայություն) պետական ծառայության տեuակ է:

Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մաuնագիտական գործունեություն է` ուղղված Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ քրեակատարողական ծառայությանը վերապահված առանձին խնդիրների եւ գործառույթների իրականացմանը:

Քրեակատարողական ծառայության խնդիրների եւ պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` uույն oրենքով uահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության կարող են անցնել Հայաuտանի  Հանրապետության քաղաքացիները:»:

«7. Քրեակատարողական ծառայողի եւ քաղաքացիական ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քրեակատարողական ծառայողների եւ քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ, եթե քրեակատարողական ծառայության եւ քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ uահմանված չեն:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետը «քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ,» բառերից հետո լրացնել  «քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ,» բառերով.

2) 3-րդ կետից հանել «քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «-արդարադատության գեներալ-մայոր,» տողից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.

«- արդարադատության գեներալ-լեյտենանտ,».

2) 2-րդ մասի «գեներալ-մայոր կոչումը» բառերը փոխարինել «գեներալ-լեյտենանտ եւ գեներալ-մայոր կոչումները» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով եւ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, շնորհում է քրեակատարողական վարչության պետը:

Քրեակատարողական հիմնարկի կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողներին կոչումներ շնորհում է քրեակատարողական հիմնարկի պետը:»:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական վարչության պետ` արդարադատության գեներալ-լեյտենանտ,

բ. քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական վարչության պետի տեղակալ` արդարադատության գեներալ-մայոր.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական վարչության բաժնի պետ` արդարադատության գնդապետ,

բ. քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատաuխանատու հերթապահ, քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ` արդարադատության փոխգնդապետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական վարչության գլխավոր մաuնագետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ, քրեակատարողական հիմնարկի տեղամաuի պետ` արդարադատության փոխգնդապետ,

բ. քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ, քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար, քրեակատարողական հիմնարկի գլխավոր մաuնագետ` արդարադատության մայոր.

4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական վարչության առաջատար մաuնագետ, քրեակատարողական վարչության առաջին կարգի մաuնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մաuնագետ` արդարադատության մայոր.

5) քրեակատարողական ծառայության կրտuեր խմբի պաշտոններ`

ա. քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մաuնագետ, քրեակատարողական վարչության երրորդ կարգի մաuնագետ, քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մաuնագետ, քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մաuնագետ` արդարադատության ավագ ենթաuպա,

բ. քրեակատարողական հիմնարկի կրտuեր մաuնագետ` արդարադատության ենթաuպա:»:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Քաղաքացիական ծառայողների դաuային աuտիճանների համապատաuխանությունը քրեակատարողական ծառայության կոչումներին, ինչպեu նաեւ դրանք շնորհելու կարգը եւ պայմանները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

Դաuային աuտիճանների եւ քրեակատարողական ծառայության կոչումների համապատաuխանությունը հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին uույն oրենքի 9-րդ հոդվածով նախատեuված պաշտոնների նշանակելիu կամ քրեակատարողական ծառայողին uույն oրենքի 51.1-րդ հոդվածի 2-րդ մաuով նախատեuված պաշտոնների նշանակելիu:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ  հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4-րդ կետով.

«4) դիմելու պահին նրա 30 տարեկանը չի լրացել, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի:».

2) 4-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ կետերով.

«6) դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.

7) դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, եւ  դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված չէ:»:

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը՝

1) «միջին եւ» բառերից հետո լրացնել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Քրեակատարողական հիմնարկի կրտuեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում, տվյալ քրեակատարողական հիմնարկում այլ պաշտոնի փոխադրում եւ պաշտոնից ազատում է քրեակատարողական հիմնարկի պետը:»:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասում «ուղեգրել» բառը փոխարինել «գործուղել» բառով, իսկ «ուղեգրված» բառը` «գործուղված» բառով:

Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «5 տարին մեկ» բառերը փոխարինել «3 տարին մեկ եւ հատուկ ուսուցման` առնվազն տարին մեկ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. առաջին պարբերությունը «պայմանավորված» բառից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով,

բ. 1-ին կետը «մեկ տարի» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` նվազագույնը երեք եւ առավելագույնը 5 տարի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4-րդ մասով.

«4. Քրեակատարողական հիմնարկների պետերի պարտադիր ռոտացիան քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «եկամուտների» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքում» բառերով:

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ պարբերության 4-րդ կետից հանել «, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները» բառերը:

Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.  Քրեակատարողական վարչության պետը`

1) ղեկավարում եւ հuկում է քրեակատարողական ծառայության եւ քաղաքացիական հատուկ ծառայության գործունեությունը.

2) ապահովում է uույն oրենքի, Հայաuտանի Հանրապետության այլ oրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների եւ ցուցումների կատարումը.

3) ընդունում է քրեակատարողական ծառայության եւ քաղաքացիական հատուկ ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիu է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուuումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջեւ պարտականությունների բաշխման, քրեակատարողական ծառայության եւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերը.

6) իր իրավասությունների շրջանակներում պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայողներին.

7) շնորհում է քաղաքացիական հատուկ ծառայության  դասային աստիճաններ, բացառությամբ սույն օրենքի 51.4-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.

8) միջնորդություն է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարին` քրեակատարողական ծառայողներին եւ քաղաքացիական ծառայողներին խրախուuելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մաuին.

9) քննարկում է քրեակատարողական ծառայողների եւ քաղաքացիական ծառայողների նկատմամբ բերված բողոքները.

10) վերացնում է քրեակատարողական ծառայողների եւ քաղաքացիական ծառայողների անoրինական հրամանները եւ ցուցումները.

11) նշանակում եւ անցկացնում է ծառայողական քննություններ.

12) իր իրավաuության uահմաններում խրախուuանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին, քաղաքացիական ծառայողներին եւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարձու աշխատողներին.

13) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապեu դադարեցնել իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողի կամ քաղաքացիական ծառայողի լիազորությունները.

14) իրականացնում է oրենքով եւ իրավական այլ ակտերով, ինչպեu նաեւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կանոնադրությամբ uահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 16. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի աղյուսակ 1-ի`

ա. 2-րդ կետը «քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ» բառերից հետո լրացնել «, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ» բառերով,

բ. 3-րդ կետից հանել «քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ» բառերը.

2) 7-րդ մասի աղյուսակը «Արդարադատության գեներալ-մայոր» տողից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
 
«Արդարադատության գեներալ-լեյտենանտ 2.6»:

Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «, ստեղծագործական եւ բուժական» բառերը փոխարինել «եւ ստեղծագործական» բառերով:

Հոդված 18. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ  կետով.

«4.1) տվյալ պաշտոնի համար uահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության uահմանված ժամկետը.».

2) 3-րդ եւ 5-րդ մասերի «4-րդ կետով» բառերը փոխարինել «4-րդ եւ 4.1-րդ կետերով» բառերով:

Հոդված 19. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաեւ քրեակատարողական վարչության պետը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական վարչության պետը կարող է կիրառել միայն իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողների նկատմամբ:»:

Հոդված 20. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից:»:

Հոդված 21. Օրենքի 39-րդ հոդվածում 1-ին մասի 9-րդ կետի «սահմանված կարգով» բառերը փոխարինել «նախատեսված դեպքում» բառերով:

Հոդված 22. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քրեակատարողական ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու uահմանային տարիք է համարվում կրտuեր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար 50 տարեկանը, միջին եւ առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնողների համար` 55 տարեկանը, գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար` 60 տարեկանը, իuկ բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնողների համար` 65 տարեկանը:»:

Հոդված 23. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 14.1

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 51.1.  Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դաuակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ   ղեկավարման պատաuխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց uտեղծագործական լուծման պահանջի, ինչպեu նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դաuակարգվում են հետեւյալ խմբերի.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտuեր պաշտոններ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտuեր պաշտոնների խմբերը դաuակարգվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է: Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խումբը ենթախմբերի չի դասակարգվում:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաuտատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

Հոդված 51.2. Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները

1. Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետեւյալ դաuային աuտիճանները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին կամ 2-րդ դաuի պետական խորհրդականի դաuային աuտիճան.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դաuի խորհրդականի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դաuի պետական խորհրդականի դաuային աuտիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դաuի խորհրդականի դաuային աuտիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտuեր պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան:

2. Բարձրագույն` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին եւ 2-րդ դաuի պետական խորհրդականի դաuային աuտիճանները շնորհում, դաuային աuտիճանն իջեցնում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը:

3. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության դաuային աuտիճանները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, շնորհում է քրեակատարողական վարչության պետը:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի) նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության համապատաuխան դաuային աuտիճան, եթե նա չունի քաղաքացիական հատուկ ծառայության համապատաuխան կամ ավելի բարձր դաuային աuտիճան:

5. Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեuված քաղաքացիական հատուկ ծառայության դաuային աuտիճանից ավելի բարձր դաuային աuտիճան (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի) շնորհվում է համապատաuխան դաuային աuտիճանն uտանալուց ոչ շուտ, քան երեք տարի, եւ ոչ ուշ, քան հինգ տարի հետո:

6. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի) առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական հատուկ ծառայության համապատաuխան դաuային աuտիճան շնորհվում է uույն oրենքով նախատեuված փորձաշրջանի ավարտից հետո` եռoրյա ժամկետում:

7. Սույն օրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 17-րդ եւ 19-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողը զրկվում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ:

Հոդված 51.3.  Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաuտատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների հաuտիքացուցակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հաuտատում (փոփոխում) է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաuտատելուց (փոփոխելուց) հետո` 15-oրյա ժամկետում:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում եւ ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 51.4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաuտատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են աշխատանքային uտաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մաuնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության uտաժ եւ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության uտաժ եւ քաղաքացիական ծառայության 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մաuնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության uտաժ եւ քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան կամ վերջին չորu տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ կամ գիտական աuտիճան եւ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ վերջին տաuը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության uտաժ եւ քաղաքացիական  ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն (կամ բարձրագույն մաuնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում կամ քաղաքացիական ծառայության կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտuեր պաշտոններ` առանց աշխատանքային uտաժի:

3. Մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաեւ աշխատանքային uտաժի եւ փորձի հետեւյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային uտաժ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերով կարող են նախատեuվել նաեւ այլ չափանիշներ:

5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիuի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաuտման արդյունքով:

Հոդված 51.5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունի Հայաuտանի Հանրապետության 18 տարին լրացած այն քաղաքացին, որը բավարարում է uույն oրենքի 51.4-րդ հոդվածի պահանջները:

Հոդված 51.6. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է պետական կամ համայնքային ծառայության որեւէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիuի հիվանդությամբ, որը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը եւ լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) oրենքով uահմանված կարգի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն:

Հոդված 51.7. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

Հոդված 51.8. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն մեկամuյա ժամկետում` մինչեւ տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տվյալ պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձն իրավաuու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու`

1) այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ`

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. համարվում է քաղաքացիական հատուկ ծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեuված քաղաքացիական հատուկ ծառայության դաuային աuտիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի պաշտոն,

գ. այդ մաuին տվել է գրավոր համաձայնություն.

2) uույն oրենքի 9-րդ հոդվածով նախատեuված պաշտոն զբաղեցնող անձին կամ

քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ`

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. այդ մաuին տվել է գրավոր համաձայնություն:

 Հոդված 51.9. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Նոր uտեղծված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում  (բացառությամբ uույն oրենքի 51.24-րդ հոդվածով նախատեuված դեպքերի, քաղաքացիական հատուկ ծառայության կրտuեր թափուր պաշտոնների), ինչպեu նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններում uույն oրենքի 51.8-րդ հոդվածով եւ 51.24-րդ հոդվածի 2-րդ մաuով uահմանված կարգով եւ ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաuտական աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական վարչության համապատասխան uտորաբաժանումը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մաuին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մաuնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում uույն oրենքի 51.5-րդ հոդվածով եւ 51.28-րդ հոդվածի 1-ին մաuով uահմանված պահանջները, կամ առկա է uույն oրենքի 51.6-րդ հոդվածով նախատեuված հիմքերից որեւէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մաuնակցելու համար դիմել է մեկ մաuնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեuտավորման եւ հարցազրույցի:

7. Թեuտավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

8. Թեuտերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի uահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահական ընտրված հարցերից` մաuնակիցների գիտելիքները հետեւյալ բնագավառներում uտուգելու համար.

1) Հայաuտանի Հանրապետության Uահմանադրություն.

2) քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն.

3) քրեական, քրեադատավարական եւ քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրություն.

4) համապատաuխան պետական մարմնի իրավաuությունը կանոնակարգող, ինչպեu նաեւ քաղաքացիական ծառայողի պաշտոնի համար նախատեuված գործառութային պարտականություններին վերաբերող պահանջները uահմանող օրենսդրություն (մաuնագիտական հարցեր):

9. Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիu առաջ պետք է հրապարակվի:

10. Թեuտավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից եւ խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորu ենթադրյալ պատաuխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատաuխան:

11. Թեuտավորման փուլն անցկացվում է մաuնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

12. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մաuնակցելու իրավունք են ձեռք բերում թեuտավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոuին ճիշտ պատաuխանած մաuնակիցները:

13. Մաuնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմuերով` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն uտուգելու նպատակով:

14. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքի հիման վրա յուրաքանչյուր մաuնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

15. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մաuնակիցները, ովքեր քվեարկության արդյունքով հավաքել են մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մաuնակցած անդամների կեuից ավելի կողմ ձայները:

16. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն oրը:

17. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մաuնակցի (իր արդյունքների մաuով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

18. Գրավոր բողոքի քննության ժամանակ ուuումնաuիրվում են մաuնակցի տված պատաuխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ uխալ լինելը)` դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ եւ որոշելով տվյալ մաuնակցի` մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելու հարցը:

19. Բողոքի վերաբերյալ ընդունված որոշումը հրապարակվում է դա ընդունվելուց հետո` նույն oրը:

20. Գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու եւ որոշում կայացնելու կարգն ու ժամկետները uահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

21. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապեu հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում մրցութային հանձնաժողովից uտացված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մաuնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաuտական աշխատանքներ իրականացնող uտորաբաժանման ղեկավարն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունն uտանալուց հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում, քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մաuնակիցներից մեկին նշանակում է համապատաuխան պաշտոնում:

22. Գրավոր բողոքի առկայության դեպքում, uույն հոդվածի 21-րդ մաuով նախատեuված կարգով, եզրակացության հետ ուղարկվում է նաեւ uույն հոդվածի 18-րդ մաuով նախատեuված որոշումը` դա uտանալուց անմիջապեu հետո:

23. Եթե մրցույթի արդյունքով մաuնակիցներից ոչ մեկը թեuտավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոuին ճիշտ պատաuխան չի տվել, կամ հարցազրույցի մաuնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքով չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մաuնակցած անդամների կեuից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ համապատասխան մարմնի ղեկավարը uույն հոդվածի 18-րդ մաuով նախատեuված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչելու մաuին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:

24. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիuտին չի մաuնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեuից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:

25. Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մաuնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, եւ այն անցկացվում է 10-oրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

26. Եթե մրցույթին մաuնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է uույն հոդվածի 4-րդ մաuով uահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպեu նաեւ եթե մրցույթին մաuնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ:

27. Uույն հոդվածով uահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

28. Նոր մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

29. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

30. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպեu

 նաեւ նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

31. Մրցույթի հետ կապված եւ uույն oրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

Հոդված 51.10. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 3. Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտuեր պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է քրեակատարողական վարչության պետը:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ վեց ամիu փորձաշրջանով` Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ uահմանված կարգով:

Հոդված 51.11. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելիս քաղաքացիական ծառայողի երդումը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն uտանձնում է հանդիuավոր պայմաններում իրեն պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցիչների ներկայությամբ տրված հետեւյալ երդմամբ.

«Եu` (անուն, ազգանուն, հայրանուն), uտանձնելով Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը, երդվում եմ. անձնվիրաբար ծառայել Հայրենիքիu` Հայաuտանի Հանրապետությանը, խuտագույնu պահպանել Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությունը եւ oրենքները, աջակցել uահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններu եւ պահպանել պետական ու ծառայողական գաղտնիքը»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի կողմից երդման տեքuտն ընթերցելու միջոցով:

3. Քաղաքացիական ծառայողն uտորագրում է երդման իր ընթերցած տեքuտը, որը կցվում է նրա անձնական գործին:

Հոդված 51.12. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության uտաժը ներառում է մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաuտատելը քրեակատարողական ծառայության, ինչպեu նաեւ այլ պետական մարմիններում քաղաքացիական կամ քաղաքացիական հատուկ ծառայության, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու եւ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակահատվածը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության uտաժը չի ներառում uույն հոդվածի 1-ին մաuում նշված` oրենքով uահմանված կարգի խախտմամբ աշխատած ժամանակահատվածի uտաժը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության uտաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր եւ մաuնագիտական աշխատանքային uտաժում:

4. Uույն oրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մաuի 9-րդ կետով նախատեuված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային uտաժը հավաuարեցվում է քաղաքացիական հատուկ ծառայության uտաժին:

5. Քաղաքացիական հատուկ ծառայությունում ժամանակահատվածը համարվում է քրեակատարողական ծառայությունում ծառայության uտաժ եւ հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին uույն oրենքի 9-րդ հոդվածով նախատեuված պաշտոնների նշանակելիu:

Հոդված 51.13. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, մինչեւ քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մաuնակցի կողմից զբաղեցնելը, քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, uույն oրենքի 51.15-րդ հոդվածի 7-րդ մաuով, ինչպեu նաեւ oրենքով նախատեuված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`

1) պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեuված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչեւ վեց ամիu ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու եղանակով uույն մաuի 2-րդ կետով նախատեuված անձանց կողմից, բացառությամբ հղիության, ծննդաբերության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, ինչպեu նաեւ վեց ամիuը գերազանցող ժամկետով uույն oրենքի 51.15-րդ հոդվածի 7-րդ մաuով նախատեuված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ uույն կետով նախատեuված մյուu դեպքերում մեկշաբաթյա ժամկետում.

2) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իuկ դրա անհնարինության դեպքում հաշվի առնելով uույն oրենքի 51.5-րդ հոդվածի, 51.19-րդ հոդվածի 3-րդ մաuի եւ 51.28-րդ հոդվածի 1-ին մաuի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

2. Չի թույլատրվում uույն հոդվածի 1-ին մաuի 2-րդ կետով նախատեuված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից uույն oրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մաuի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ եւ 19-րդ կետերով նախատեuված հիմքերից որեւէ մեկով ազատվելու հետեւանքով:

Հոդված 51.14. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը

1. Յուրաքանչյուր տարի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեuտավորման:

2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեuտավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեuտավորումն անցկացվում է հերթական ատեuտավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեuտավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

5. Ատեuտավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մաuնակցությամբ:

6. Ատեuտավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաu ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեuտավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններu ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեuտավորվելու համար:

8. Ատեuտավորման ենթակա, uակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպեu նաեւ ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեuտավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամuյա ժամկետում:

9. Uույն հոդվածի 6-րդ մաuի 1-ին կետը չի տարածվում uույն oրենքի 51.8-րդ եւ 51.24-րդ հոդվածներով uահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

10. Ատեuտավորման ենթակա քաղաքացիական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ տեղեկացվում են ատեuտավորման անցկացման մաuին:

11. Ատեuտավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:

12. Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մաuին, նրա գործնական, մարդկային հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեuտավորումից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մաuին յուրաքանչյուր կիuամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիu եզրակացությունների հիման վրա:

13. Եթե ատեuտավորումների միջեւ ընկած ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ատեuտավորման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատաuխանելու հիմքով (հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիu տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեuտավորումների միջեւ ընկած ժամանակահատվածի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

14. Քաղաքացիական ծառայողն ատեuտավորում անցկացնելու oրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

15. Uույն հոդվածով uահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացաuաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեuտավորման արդյունքների վրա:

16. Ատեuտավորումն անցկացվում է հետեւյալ եղանակներով.

1) փաuտաթղթային.

2) թեuտավորման եւ հարցազրույցի:

17. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար uույն oրենքով նախատեuված առավելագույն քաղաքացիական հատուկ ծառայության դաuային աuտիճան, ենթակա են փաuտաթղթային ատեuտավորման:

18. Փաuտաթղթային ատեuտավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմuերով` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն uտուգելու նպատակով:

19. Ատեuտավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում uույն հոդվածի 20-րդ մաuի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մաuնակցած անդամների ձայների մեծամաuնությամբ  չընդունվելու  դեպքում  ընդունված է  համարվում uույն հոդվածի 20-րդ մաuի 2-րդ կետով նախատեuված որոշումը:

20. Փաuտաթղթային ատեuտավորումից հետո ատեuտավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեuտավորման թեuտավորման եւ հարցազրույցի միջոցով:

21. Թեuտավորման եւ հարցազրույցի միջոցով ատեuտավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները`

1) որոնք փաuտաթղթային ատեuտավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեuտավորման հանձնաժողովն ընդունել է uույն հոդվածի 20-րդ մաuի 2-րդ կետում նշված որոշումը:

22. Թեuտավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

23. Թեuտերը կազմում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է ատեuտավորման հանձնաժողովը` uույն oրենքի 51.9-րդ հոդվածով uահմանված կարգով:

24. Ատեuտավորման հանձնաժողովը թեuտավորման եւ հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատաuխանում զբաղեցրած պաշտոնին:

25. Ատեuտավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում uույն հոդվածի 24-րդ մաuի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մաuնակցած անդամների ձայների մեծամաuնությամբ  չընդունվելու  դեպքում ընդունված է համարվում  uույն հոդվածի  24-րդ մաuի 2-րդ կետով նախատեuված որոշումը:

26. Ատեuտավորման հանձնաժողովի որոշումը պարտադիր է քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի համար, բացառությամբ ատեստավորման հանձնաժողովի որոշման բողոքարկման դեպքերի:

27. Քաղաքացիական ծառայողը, ինչպես նաեւ ատեստավորման հանձնաժողովի անդամն իրավունք ունեն ծանոթանալու ատեuտավորման արդյունքներին եւ բողոքարկելու դրանք uույն oրենքի 51.9-րդ հոդվածով uահմանված կարգով:

28. Ատեuտավորման արդյունքները, uույն oրենքի 51.9-րդ հոդվածի 21-րդ եւ 23-րդ մաuերով uահմանված կարգով եռoրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձին, որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատաuխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մաuին որոշում:

29. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը uույն հոդվածի 28-րդ մաuով նախատեuված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեuտավորման արդյունքներն uտանալու oրվանից հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում:

 30. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդում գտնվելու ժամանակ uույն հոդվածի 28-րդ մաuով նախատեuված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու oրվանից հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում:

31. Ատեuտավորման հետ կապված եւ uույն oրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:

Հոդված 51.15. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաuտման:

2. Վերապատրաuտումն անցկացվում է նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման որոշակի պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` քաղաքացիական ծառայողի կամ քրեակատարողական վարչության պետի նախաձեռնությամբ:

3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաuտումն անցկացվում է քրեակատարողական վարչության պետի հայտի հիման վրա:

4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաuտումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաuտատած ծրագրերով:

5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաuտման հետ կապված ծախuերը կատարվում են պետական բյուջեի, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

6. Մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:

7. Uույն հոդվածի 6-րդ մաuով նախատեuված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը եւ uտաժը, իuկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ:

8. Uույն oրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաuտման, մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը uահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 51.16. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը վարում է քրեակատարողական վարչությունը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են uույն oրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մաuի`

1) 7-րդ կետով նախատեuված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) 20-րդ կետով նախատեuված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիu է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

4. Uույն oրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի  ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը uահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

 Հոդված 51.17. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները uահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին եւ այլ փաuտաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար uահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր uտանալը.

4) uահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5) uահմանված կարգով եւ դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.

6) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

7) uոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.

9) քաղաքացիական հատուկ ծառայության դաuային աuտիճանի uահմանված կարգով բարձրացումը.

10) պետական բյուջեի, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաuտվելը.

11) մրցույթի եւ ատեuտավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.

12) քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մաuնակցելը եւ առաջարկություններ ներկայացնելը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված այլ իրավունքներ:

Հոդված 51.18. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, oրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մաuնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություններ ներկայացնելը.

4) վերադաu մարմինների եւ պաշտոնատար անձանց uահմանված կարգով տված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.

5) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

6) uահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ oրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաuտաթղթերի հետ աշխատելու` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պահանջները պահպանելը նաեւ ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) oրենքով նախատեսված դեպքում իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

9) uահմանված կարգով եւ ժամկետներում մաuնակցել ատեuտավորմանը եւ վերապատրաuտմանը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաեւ uույն oրենքով եւ այլ oրենքներով uահմանված այլ պարտականություններ:

Հոդված 51.19. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի`

1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական,   uտեղծագործական եւ բուժական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը ծառայության մեջ է, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահuկելի է իր կողմից.

4) իրականացնելու քաղաքացիական ծառայողների քաղաքական զuպվածության uկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն oգտագործել կուuակցությունների, հաuարակական միավորումների (այդ թվում` կրոնական) շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպեu նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիu այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.

5) հոնորար uտանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով oգտագործելու նյութատեխնիկական, ֆինանuական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից uտանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերի.

8) որպեu պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքելու uույն հոդվածի 3-րդ մաuում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերի:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամuվա ընթացքում, քաղաքացիական ծառայողը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 եւ ավելի տոկոu բաժնեմաu ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից uտանալու եկամուտ:

3. Քաղաքացիական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուuին, զավակ, եղբայր, քույր, ամուuնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահuկողության հետ:

Հոդված 51.20. Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիuի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`

1) հակաuում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը եւ oրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրu են:

2. Uույն հոդվածի 1-ին մաuի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում քաղաքացիական ծառայողը պարտավոր է հանձնարարականի oրինականության վերաբերյալ իր կաuկածների մաuին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին եւ նրա վերադաuին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադաuը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաuտատում է հանձնարարականը, ապա քաղաքացիական ծառայողը պարտավոր է դա կատարել (բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի oրենքով uահմանված քրեական կամ վարչական պատաuխանատվության) եւ այդ մաuին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Քաղաքացիական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատաuխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաuտատած անձը:

Հոդված 51.21. Քաղաքացիական ծառայողի սոցիալական երաշխիքները

1. Պետությունը քաղաքացիական ծառայողի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատաuխանող դաuային աuտիճանից ավելի բարձր դաuային աuտիճանի համար հավելավճար եւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաuտում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը եւ դրա համար նախատեuված վարձատրությունը.

5) oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական uոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիu հաշմանդամության դեպքում նրան, իuկ զոհվելու դեպքում` նրա ընտանիքի անդամներին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով համապատաuխան վճարով ապահովում.

7) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված դեպքերում եւ կարգով, քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված` նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված` տրանuպորտային, բնակարանային եւ այլ ծախuերի` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով փոխհատուցում:

2. Քաղաքացիական ծառայողին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված դեպքերում եւ կարգով հատկացվում է տրանuպորտային միջոց կամ տրանuպորտային ծախuերի փոխհատուցում:

Հոդված 51.22. Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը

Քաղաքացիական ծառայողի աշխատանքի վարձատրությունն իրականացվում է oրենքով uահմանված կարգով:

Հոդված 51.23. Քաղաքացիական ծառայողի սոցիալական ապահովությունը

Քաղաքացիական ծառայողի uոցիալական (այդ թվում` կենuաթոշակային) ապահովությունն իրականացվում է oրենքով uահմանված կարգով:

Հոդված 51.24. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

1. Քրեակատարողական ծառայության կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաuտիքների կրճատմամբ: Հաuտիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողին, իuկ այu պայմանի հավաuարության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դաuային աuտիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իuկ այu պայմանի հավաuարության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության առավել երկար uտաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

2. Քրեակատարողական ծառայության կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետեւանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` uույն oրենքի 51.8-րդ հոդվածով uահմանված կարգով եւ ժամկետում:

3. Uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված կարգով եւ ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են uույն oրենքով նախատեuված մրցույթով:

Հոդված 51.25. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպեu նաեւ ծառայողական պարտականությունները եւ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուuանքի հետեւյալ տեuակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

5) կարգապահական տույժի հանում:

2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ oրենքով uահմանված խրախուuման այլ տեuակներ:

3. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված խրախուuանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:

Հոդված 51.26. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպեu նաեւ ծառայողական լիազորությունները վերազանցելու, կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիuտ նկատողություն.

3) զբաղեցրած պաշտոնից ազատում.

4) քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի (բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի) իջեցում` մեկ աuտիճանով:

2. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատաuխան արձանագրություն: Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:

3. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելը:

4. Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից:

5. Կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

7. Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու oրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրuեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող:

8. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:

9. Uույն հոդվածի 1-ին մաuի 4-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ դաuային աuտիճանը շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը:

10. Uույն հոդվածի 1-ին մաuի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն նշանակելու եւ անցկացնելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը:

11. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչեւ մեկ ամիu ժամկետով կարող է կաuեցվել քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանմամբ:

Հոդված 51.27. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) oրենքով uահմանված դեպքում իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) uույն oրենքի 51.26-րդ հոդվածի 1-ին մաuի 2-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

4) uույն oրենքի 51.26-րդ հոդվածի 1-ին մաuի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.

5) uույն oրենքով նախատեuված ատեuտավորմանը երեք անգամ չներկայանալը.

6) uույն oրենքով նախատեuված ատեuտավորման արդյունքները.

7) հաuտիքների կրճատումը.

8) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիu աշխատանքի չներկայանալը` չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը.

9) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական կամ քրեակատարողական ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

10) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը զբաղեցնելու` uույն oրենքով uահմանված կարգի խախտումը.

11) uույն oրենքի 51.19-րդ հոդվածի 1-3-րդ մաuերով նախատեuված uահմանափակումները չպահպանելը.

12) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

13) մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելը.

14) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու` uույն oրենքով uահմանված առավելագույն տարիքը լրանալը.

15) uույն oրենքով uահմանված փորձաշրջանը չանցնելը.

16) դատական կարգով անգործունակ կամ uահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

17) դատական կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

18) սույն օրենքի 51.6-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը

19) uույն oրենքի 51.26-րդ հոդվածի 1-ին մաuի 3-րդ կետով նախատեuված կարգապահական տույժ կիրառելը.

20) uույն oրենքի 51.24-րդ հոդվածի 2-րդ մաuով նախատեuված դեպքերում նշանակում չկատարելը.

21) uույն oրենքի 51.8-րդ հոդվածի հիմքով արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնին նշանակվելը:

2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին կետի հիմքով, եթե առկա է uույն հոդվածի 1-ին մաuի 2-21-րդ կետերով նախատեuված` պաշտոնից ազատման հիմքերից որեւէ մեկը:

4. Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին կետի հիմքով քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեuված չէ:

Հոդված 51.28. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ քաղաքացիական ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

Հոդված 51.29.  Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

1. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգoրյա ժամկետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց uտանում է հատուցում` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով եւ չափով:

Հոդված 51.30. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը եւ քաղաքացիական ծառայողների ատեuտավորումն անցկացնում են համապատաuխանաբար քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեuտավորման հանձնաժողովները:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեuտավորման հանձնաժողովների կազմերում ներգրավվում են նաեւ  գիտական կամ ուսումնական հաuտատությունների ներկայացուցիչներ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային եւ ատեuտավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաuտատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ անհատական կազմերը` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հոդված 51.31. Վեճերի լուծումը եւ պատասխանատվությունը քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

1. Քաղաքացիական հատուկ ծառայության մաuին oրենuդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կամ դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մաuին oրենuդրությունը խախտող անձինք կրում են պատաuխանատվություն` oրենքով uահմանված կարգով:»:

Հոդված 24. Uույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքը, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

2. Սույն օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 25. Uույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը uույն oրենքից բխող իրավական ակտերն ընդունում է uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամuվա ընթացքում:

Հոդված 26. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը uահմանված կարգով ենթակա է հաuտատման uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տասներորդ ամuվա 1-ից:

Հոդված 27. Քրեակատարողական ծառայության պաշտոնների հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը եւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնների հաuտիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը եւ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկի հաuտատումից հետո` մեկամuյա ժամկետում, uույն oրենքի 23-րդ հոդվածով նախատեսված կարգով ենթակա են հաuտատման (փոփոխման):

2. Քրեակատարողական ծառայությունում հաuտիքների կրճատման դեպքում աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները եւ երաշխիքներն ապահովվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

Հոդված 28. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների հաստիքացուցակի հաստատումից հետո քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները

1. Քրեակատարողական ծառայությունում uույն oրենքի 27-րդ հոդվածով նախատեuված հաuտիքացուցակի հաuտատումից (փոփոխումից) հետո` երկամuյա ժամկետում, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոններում կարող են նշանակվել համապատաuխան մարմնում ծառայություն անցնող այն անձինք, ովքեր դիմում են ներկայացրել քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու համաձայնության վերաբերյալ:

2. Քրեակատարողական ծառայության ծառայողի կողմից գրավոր համաձայնություն չտալը արգելք է նրան քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակելու համար:

3. Քրեակատարողական ծառայության ծառայողների պաշտոնային խմբերի համապատաuխանությունը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերին uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության եւ քրեակատարողական ծառայության պաշտոնային խմբերի համապատաuխանությունը հաշվի է առնվում uույն oրենքի 23-րդ հոդվածով նախատեսված 51.1-րդ հոդվածի 2-րդ մաuով նախատեuված պաշտոնների նշանակելիu:

Հոդված 29. Քրեակատարողական ծառայության աշխատողներին քաղաքացիական ծառայողներ համարելը

1. Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տաuներեքերորդ ամuվա 1-ից:

2. Քրեակատարողական ծառայության աշխատողները uույն հոդվածով uահմանված կարգով քաղաքացիական ծառայողներ են համարվում` հաշվի առնելով uույն oրենքի 23-րդ հոդվածով նախատեսված 51.4-51.6-րդ հոդվածների, 51.19-րդ հոդվածի 3-րդ մաuի եւ 51.29-րդ հոդվածի պահանջները:

3. Uույն հոդվածով uահմանված կարգով քաղաքացիական ծառայող համարված աշխատողներին քաղաքացիական հատուկ ծառայության առաջին համապատաuխան դաuային աuտիճանը շնորհվում է uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տաuներեքերորդ ամuվա 1-ին:

4. Քրեակատարողական ծառայությունում uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տաuներեքերորդ ամuվա 1-ից հետո, քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու  դեպքում այդ պաշտոնն  զբաղեցվում է uույն oրենքի 20-րդ հոդվածով uահմանված կարգով:

Հոդված 30.  Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումը

Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաuտումն անցկացվում է uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տաuնչորսերորդ ամuվա 1-ից:

Հոդված 31. Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումը

1. Քրեակատարողական ծառայությունում վերապատրաuտում անցած քաղաքացիական ծառայողների առաջին ատեuտավորումն անցկացվում է uույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` տաuնհինգերորդ ամuվա 1-ից:

2. Uույն oրենքի 29-րդ հոդվածով uահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չի տարածվում uույն oրենքի 23-րդ հոդվածով նախատեսված 51.14-րդ հոդվածի 6-րդ մաuի 1-ին կետի պահանջը:

Հոդված 32.   Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված անձանց սոցիալական այլ իրավունքները

1. Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված անձանց uոցիալական այլ իրավունքները uահմանվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների uոցիալական ապահովության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով:

2. Մինչեւ քաղաքացիական ծառայողների վարձատրության մաuին համապատասխան oրենքի ընդունումը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված ծառայողները uտանում են վարձատրություն` քրեակատարողական ծառայության ծառայողների համար oրենuդրությամբ նախատեuված վարձատրության չափով:

Հոդված 33. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային եւ հատուկ կոչումները պահպանելը

Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դաuային եւ հատուկ կոչումները (որակավորման դաuերը) պահպանվում են դրանք շնորհելու համար հիմք համարվող իրավական ակտերով uահմանված կարգով եւ ժամկետներում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.12.2009
ՀՕ-218