Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.11.2009

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «գնահատականը» բառից հետո լրացնել «, որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հարկադիր կատարողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա» բառերով.

2) 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1) կենտրոնական մարմնի բաժինների պետերին, Երեւանի քաղաքային բաժինների պետերին, մարզային բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով` տվյալ պաշտոնում նվազագույնը երեք եւ առավելագույնը հինգ տարի ծառայելուց հետո.».

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «հաշիվը» բառից հետո լրացնել «եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցները» բառերով:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) առաջադրանքների որակյալ կատարման համար դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների նյութական խրախուսման համար նախատեսված միջոցներից նրա բռնագանձած գումարի կամ գույքի արժեքի հինգ տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան պաշտոնային դրույքաչափի տասնապատիկը) տրվող պարգեւատրումից:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

05.12.2009
ՀՕ-208