Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.10.2009

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«գ) Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի եւ դրանց մասով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված եւ վճարված  եկամտահարկի հանրագումարի այն չափով, որը ամսական կտրվածքով չի գերազանցում 3,0 մլն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով (այդ թվում` եկամտահարկի գումարը)`  300,0 հազ. դրամը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.11.2009
ՀՕ-201