Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.10.2009

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի  ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասի ժէ.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժէ.1) ձեւավորում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողով.».

2) 3-րդ մասը «ժե,» բառից հետո լրացնել «ժը.1,» բառով, իսկ «ժը,»-ից հետո`  «ժէ.1,»-ով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.2-րդ հոդվածով.

«Հոդված 30.2. Որոշակի հարցերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու կարգը

1.  Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` Ազգային ժողովը կարող է իր որոշմամբ որոշակի հարցերի նախնական քննարկումը հանձնարարել մշտական հանձնաժողովներից մեկին` սահմանելով քննարկման արդյունքով Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու ժամկետը:

2. Եզրակացությունն  Ազգային  ժողովում  քննարկվում  է  հանձնաժողովի ներկայացրած եւ Ազգային ժողովի սահմանած հատուկ ընթացակարգով:»:

Հոդված 3. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերության «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով)» բառերը փոխարինել «Ազգային հանձնաժողովի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.10.2009
ՀՕ-181